Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ՊՆ


Մեր օժանդակությունը բերենք հայոց բանակին

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կոչը հայ գործարարներին

Օրեր անց՝ օգոստոսի 23-ին, կլրանա Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-րդ տարեդարձը. պատմական մի իրողություն, որին հայ ժողովուրդը միահամուռ, անսահման ոգեւորությամբ ու հավատով լի իր վավերացումը տվեց համապետական հանրաքվեի միջոցով՝ որդեգրելով անկախ ու ազատ ապրելու՝ նախնիներից ժառանգած դարավոր երազանքի ուղին։
Այդպիսի հզոր ոգեւորություն մենք, թերեւս, ապրել ու ապրում ենք ամեն անգամ, երբ ականատես ենք լինում հայ զինվորի, հիրավի, նվիրական հայրենասիրությանը, հայկական բանակի հաղթական քաջագործություններին։ Ավարայրից մինչեւ Սարդարապատ, հայրենի բնօրրանից մինչեւ Բեռլին, Արցախյան ազատամարտ. հաղթական այս ուղին հայ ռազմիկն անցել է իր ազգի ու հայրենիքի առջեւ ունեցած պարտքի բարձր գիտակցումով՝ մշտապես զգալով թիկունքի անմնացորդ աջակցությունը։ Եվ հայ զինվորի հաղթական քայլն ամեն անգամ ավելի ամուր ու հաստատուն է եղել, երբ համախմբված է եղել ողջ ազգը, նվիրումը եղել է միասնական, հայ հանրությունը թշնամու առջեւ կանգնել է որպես մեկ—միացյալ բռունցք։
Անմնացորդ նվիրումի ու միասնականության աննախադեպ դրսեւորումների մենք ականատես եղանք նաեւ Քառօրյա պատերազմի, օրերս՝ Տավուշի տարածաշրջանում թշնամու նենգ ոտնձգությունների սանձման ժամանակ, երբ հայ զինվորը հերթական անգամ ապացուցեց իր բազկի ու մտքի ուժը, իսկ հայ ժողովուրդը եւս մեկ անգամ ի ցույց դրեց հայրենիքին ու հայոց բանակին իր անմնացորդ սատարումն ու միասնականությունը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ հայկական սփյուռքում։
Վերջինիս դրսեւորումները բազմապիսի են, այդ թվում՝ այն ակտիվությունը, որ այս օրերին ցուցաբերում են մեր հայրենակիցները՝ իրենց ներդրումը բերելով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։
Հայ գործարար խավը բոլոր ժամանակներում էլ աչքի է ընկել իր ազգանվեր գործունեությամբ, ամենայնս իր մասնակցությունն ու ներդրումն է ունեցել ազգապահպան նախաձեռնություններին ու հայոց բանակի հզորացմանը։ Ուստի, կոչս ուղղում եմ ինչպես Հայաստանի գործարարներին, այնպես էլ արտերկրում իրենց ձեռնարկներում հաջողություններ գրանցած մեր հայրենակիցներին՝ հնարավորության սահմաններում մասնակիցը լինել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի համալրմանը՝ դրանով իսկ ավելի հասցեական, նպատակաուղղված ու համակարգված բնույթ հաղորդելով մեր օժանդակությանը հայոց բանակին՝ ի պետս մեր ապագա հաղթանակների, ի սատարումն մեր հայրենիքի խաղաղ առօրյայի եւ պետականության ամրապնդման։

22-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO