Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ՍՈՑԻՈՒՄ


Կառավարությունը 117 անձի բնակարան կնվիրաբերի

Նվիրատվության են ներկայացվել հանրակացարանների եւ այլ պետական բնակելի շինությունների տարածքները

Պետական գույքի կառավարման կոմիտեի մշակած որոշման նախագծով, առաջարկվում է նվիրատվության ներկայացնել Երեւանի եւ մարզերի հանրակացարանների ու պետական այլ շենքերի 41 բնակելի տարածքներ։ Դրանք կհատկացվեն 37 ընտանիքի, ինչի արդյունքում 117 անձ կապահովվի սեփական բնակարանով։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն դեռեւս 2018—ին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24—ի թիվ 305—Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով նախատեսել էր, որ նվիրատվության ենթակա բնակելի տարածքները պետք է 214 լինեն։ Կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկատվության արդյունքների հիման վրա նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքների ցանկում ընդգրկվեց 106 տարածք, 8 բնակելի տարածքի բնակիչներին մերժում ուղարկվեց, իսկ 100—ի նվիրատվության գործընթացին ժամանակավորապես ընթացք չտրվեց։ Վերջինիս պատճառն այն էր, որ հնարավոր չէր եղել հստակ տեղեկատվություն ստանալ նշված բնակելի տարածքների բնակիչների անունով ՀՀ—ում անշարժ գույքերի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքների վերաբերյալ։
Վերջիններիս նույնականացման գործընթացի համար նախորդ տարի վարչապետի հանձնարարականով ստեղծվել էր աշխատանքային խումբ։ Կատարված աշխատանքների արդյունքում 56 բնակելի տարածքների բնակիչների նույնականացման աշխատանքներ իրականացվեցին, եւ ապրիլին կառավարությունը 57 բնակելի տարածքների բնակիչների վերաբերյալ որոշում ընդունեց։
Մնացած բնակելի տարածքների բնակիչների նույնականացման համար վարչապետի կողմից ոստիկանությանը, կադաստրի կոմիտեին, բոլոր մարզպետարաններին եւ Երեւանի քաղաքապետարանին հանձնարարվեց աջակցել աշխատանքներին, ինչի արդյունքում հնարավոր եղավ նույնականացնել եւս 41 բնակելի տարածքի բնակիչների։
Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած նախագծում ընդգրկվել են Երեւան քաղաքի Մոլդովական փող. 29/1—ի, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Կոմերիտմիության 2/1—ի, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի 3—րդ փող. 33/1 եւ Քարագլուխ գյուղի 6—րդ փող.—ի, Արարատի մարզի Արարատ քաղաքի Աբովյան 12—ի եւ Դարբնիկ համայնքի, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գիտավան ՖՀԻ—ի 7—րդ շենքի հանրակացարանների 22 բնակելի տարածքների բնակիչներ։ Նախագծում ընդգրկվել են նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության տնօրինությանը հանձնված Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Երիտասարդական 51/3 թիվ 7 բնակելի տարածքը «1 բնակելի տարածք», արտակարգ իրավիճակների նախարարության տնօրինությանը հանձնված Երեւան քաղ. Արցախի 61/3, Սեւանի 124, Դավիթաշեն 4-րդ թաղ., Հասրաթյան 9 հասցեների հանրակացարանային մասնաշենքերի եւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի 4 հասցեի 9 բնակելի տարածք, Արմավիրի մարզպետարանի ենթակայության քաղ. Էջմիածին, Մ. Խորենացի 101/1 հասցեի 4 բնակելի տարածք եւ Արագածոտնի մարզպետարանի տնօրինության տակ գտնվող Աշնակ, Հնաբերդ եւ Նիգավան համայնքների ուսուցչի տների 5 բնակելի տարածք։
Վերոնշյալ տարածքներում բնակվող քաղաքացիները, որոնք տարբեր խոցելի սոցիալական խմբերի ներկայացուցիչներ են, տասնամյակներով սպասել են այս որոշմանը։ Այն սոցիալական էական խնդիրների բարելավում է ենթադրում։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

23-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO