Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.10.2020
ՄԱՐԶԵՐ


Բուժհաստատություններում աճել են պետպատվերով ծառայությունները

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ կիսամյակային հաշվետվությամբ հանդես եկան Վանաձորի, Ստեփանավանի եւ Ալավերդու բժշկական կենտրոնների տնօրենները։ Նրանք, ներկայացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատական ցուցանիշները, խոսեցին նաեւ խնդիրներից եւ ծրագրերից։ Այս տարվա առաջին կիսամյակին թեեւ վճարովի ծառայությունների աճի տեմպերը Վանաձորի եւ Ստեփանավանի ԲԿ-ներում փոքր-ինչ նվազել են (կապված համավարակի հետ), սակայն բացարձակ թվերով ավելին են եղել 2019 թ. համեմատությամբ։ Ներդրված նոր ծառայությունների հաշվին բոլոր բուժհաստատություններում զգալիորեն աճել են պետպատվերով ծառայությունները։ 15-20 տոկոսով բարձրացվել են բուժաշխատողների աշխատավարձերը։
Վանաձորի ԲԿ-ի տնօրեն Վահագն Մկրտչյանը վստահ է՝ շուտով կկարողանան վերականգնել նախորդ տարվա ծավալները։ Նոր ծառայություններ են ներդնում. ստացել են պերիֆերիկ անօթների ստենդավորման արտոնագիր, արդեն բարեհաջող երկու վիրահատություն են կատարել։ Առաջիկայում նախատեսում են մարզում մեծ պահանջարկ ունեցող մամոգրաֆիկ ծառայություններ եւս մատուցել։ Եվս այլ ծրագրերի շնորհիվ, վստահ են, բուժհաստատությունը կդառնա տարածաշրջանում եզակիներից մեկը։
Ստեփանավանի ԲԿ—ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մեսրոպ Հազրոյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսում են լապարասկոպիկ սարքավորում ձեռք բերել, երկրորդ վիրահատարանն են կարգի բերում, էլի ուրիշ ծրագրեր եւս ունեն։ Ալավերդու ԲԿ—ն էլ, թեեւ աճ է արձանագրել պետպատվերի եւ վճարովի ծառայությունների մասով, նվազում ունի ամբուլատոր-պոլիկլինիկական հատվածում։ Տնօրենի ԺՊ Ստեփան Մոսինյանի տեղեկացմամբ, վերջին տարիներին ձեռք բերված նոր բուժսարքավորումների եւ ներդրված նոր ծառայությունների հաշվին կարողացել են վճարովի ծառայությունների աճ ապահովել։
Մարզի ղեկավարը բուժհաստատությունների ղեկավարներին հորդորեց սահմանել նշաձող, հասնել ու առաջ անցնել, մատուցել տարածաշրջանում եզակի ու բարձրակարգ ծառայություններ, հաստատուն տեղ ունենալ օրեցօր աճող մրցակցային դաշտում, ներգրավել բանիմաց եւ երիտասարդ մասնագետների, պատշաճ վերաբերմունք ցուցաբերել այցելուների եւ հիվանդների նկատմամբ, բացառել ստվերային դրամաշրջանառությունը։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

23-07-2020





29-10-2020
Արեւելյան նուրբ զրույցներ՝ արաբական աշխարհի հետ
Խորհրդային հայտնի «Անապատի սպիտակ արեւը» կինոֆիլմի բազում թեւավոր արտահայտություններից ...


29-10-2020
Հայը կռվում է շատերի համար, իսկ նրանց լռությունը սոսկ ինքնասպանություն է
Թուրքիան նետվում է Միջին Ասիա՝ պանթուրանական ծրագրերի հետեւից



29-10-2020
Ռուսաստանը Թուրքիայում, ի վերջո, կկառուցի՞ ատոմակայան
Ի՞նչ է ենթադրում «Akkuyu» ԱԷԿ նախագծային ընկերությունից «Ինտեր ՌԱՕ»-ի ...


29-10-2020
Թուրքական ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում եւ Ռուսաստանի համբերությունը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմը նոր ձեւեր է ընդունում: ...


29-10-2020
Սե՞ր, թե՞ բարեկամություն...
Սկիզμը՝ նախորդիվ

Յակոբ Սամսոնովիչը նաեւ դարդիման էր, չափազանց ...


29-10-2020
Ով ինչ է անում եւ ինչ կարող է անել այսօր
Հասարակության դիմադրողականության ընկալումների ու դրսեւորումների մասին

Արվեստի ...


29-10-2020
«Եւ նա բռնեց այն վիշապին, այն առաջի օձին, որ է Բանսարկուն եւ սատանան, եւ կապեց նորան հազար տարի»
Յոթերորդ սկավառակի դատարկման ժամանակը եկավ, ինչը մեծ ողբի ավարտման ...



29-10-2020
ՌԴ-ն տարածաշրջանում միշտ եղել է կայունություն հաստատող պետություն
Ռուսաստանը տարածաշրջանում կայունություն ...

29-10-2020
Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

29-10-2020
Բարեգործական համերգ՝ նվիրված Արցախին
Եվրոպայում ճանաչում վայելող մի շարք հայ արտիստներ, ...

29-10-2020
ՀԱԳՄ-ն կաջակցի զբաղվածությամբ ապահովմանը
Ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետեւանքով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO