Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2021
ԱՇԽԱՐՀ


Թուրքերը կանգնեցնում են «Գազպրոմի» գազատարների աշխատանքը

Հիմնական առաքողի դերում Ռուսաստանին փոխարինել են Ադրբեջանն ու Իրանը

Լեհական «Rzeczpospolita»-ն, որն ուշադիր հետեւում է, թե ինչպես են ընթանում «Գազպրոմի» գործերը, փորձել է հասկանալ, թե ինչու է դադարեցվել «Թուրքական հոսքի» աշխատանքը։ Թերթի աշխատակից Իվոնա Տրուսեւիչը հանգել է եզրակացության, որ «Գազպրոմը» մրցակցությանը չի դիմանում իր իսկ սահմանած գների պատճառով։
«Գազպրոմի» վրա 7 մլրդ դոլար նստած «Թուրքական հոսք» գազատարը, որով տարեսկզբից ռուսական գազ է մղվում Թուրքիա, կկանգնեցվի երկու շաբաթով, ինչպես հայտարարել է նրա թուրք օպերատոր «Բոթաշը»։ Դա արդեն պարապուրդի երկրորդ դեպքն է վերջին երկու ամսվա ընթացքում։ Առաջինը տեւել է մեկ շաբաթ՝ հունիսի 23—29—ը։ Այն ժամանակ դա նախաձեռնել էր «Գազպրոմը»՝ հայտարարելով պլանային տեխսպասարկում անցկացնելու անհրաժեշտության մասին։
Ճշմարտությունը, սակայն, այն է, որ Թուրքիան կտրուկ կրճատում է ռուսական գազի գնումը։ Մայիսի վերջից չի աշխատում նաեւ «Կապույտ հոսքը»՝ «Գազպրոմի» երկրորդ գազատարը, որով գազը մղվում էր այդ երկիր։ Նրա հզորությունը կազմում է տարեկան 16 մլրդ խորանարդ մետր։ Այնտեղ նույնպես սկզբում տեխսպասարկում իրականացվեց, սակայն դրա ավարտից հետո գազատարն այդպես էլ չվերսկսեց աշխատանքը պատվերների բացակայության պատճառով։
«Թուրքական հոսքի» հետ կարող է կատարվել նույնը։ Աշխատանքները կավարտվեն օգոստոսի 10—ին, բայց, ինչպես ուշադրություն են հրավիրում ռուսաստանյան լրատվամիջոցները, օգոստոսը Թուրքիայի համար կարող է դառնալ առանց ռուսական գազի ամիս։
Երկու դեպքում էլ պատճառն այն է, որ Թուրքիայում նվազում է ռուսական գազի պահանջարկը։ Շուկայի գերհագեցածության եւ շուկայական ցածր գների պայմաններում ռուսաստանյան հումքը չի դիմանում մրցակցությանը։ Առաջին եռամսյակում թուրքերը տարեկան կտրվածքով կրճատել են գնումների ծավալը 70 տոկոսով. երկու տարի առաջվա համեմատությամբ այն նվազել է 14 անգամ։
Ռուսաստանը թուրքերի համար դադարել է հիմնական առաքող լինել։ Այդ դերում նրան փոխարինել են Ադրբեջանն ու Իրանը։ Բացի այդ, Թուրքիան ռուսական հումքը փոխարինում է հեղուկ գազով։ Մայիսին Եվրոպայի խոշորագույն հանգույցներում այն 1000 խորանարդ մետրի համար արժեր 40—50 դոլար, հունիսին գինը բարձրացավ մինչեւ 72 դոլար, իսկ հուլիսին կրկին նվազեց՝ հասնելով 55—67—ի։
«Գազպրոմն» իր գազը թանկ է վաճառում, սակայն փորձում է պահպանել հաճախորդներին՝ նրանց առաջարկելով վճարումները հետաձգել մինչեւ առաջիկա ձմեռ կամ նույնիսկ մյուս տարի։ Թուրքերին, սակայն, այդ առաջարկը չի բավարարում։ Ապրիլից, ըստ պայմանագրի, նրանք ռուսական կոնցեռնին պետք է վճարեն 228 դոլար 1000 խորանարդ մետրի համար, իսկ այդ գինն ազատ շուկայում գործող գներից բարձր է 4 անգամ։
Հունիսին ռուսական գազը Եվրոպայում վաճառվել է միջինը 94 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի համար, որը 9 դոլարով ցածր է «Գազպրոմի» շահութաբերության կետից (105 դոլար՝ «Ֆիտչ» գործակալության տեղեկություններով)։ Երկրորդ եռամսյակում ընկերության եկամուտներն արտահանումից ամենացածրն են եղել 2002—ից ի վեր։ Մինչդեռ հեղուկ բնական գազի արտահանումը Թուրքիա աճել է 300 տոկոսով։ Հիմնական մատակարարներն են Քաթարն ու ԱՄՆ—ն։ Բացի այդ, թուրքերը գազ են գնել Ալժիրում, Նիգերիայում, Կամերունում եւ Եգիպտոսում։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

23-07-2020





19-01-2021
Բաշխման էլեկտրական ցանցերում տեխնոլոգիական կորուստները կնվազեն
Ինչ է նախատեսված 10-ամյա ներդրումային ծրագրով

Հայաստանի էլեկտրական ...


19-01-2021
Մեծ Բրիտանիան նոր «Մեծ խաղ» է նախաձեռնել
Լոնդոնը Թուրքիային դարձրել է իր զենքը սեփական շահերի առաջխաղացման ...


19-01-2021
«Իմ մահը պիտի ըլլա ոտքի վրա…»
Նա քաջ գիտակցում էր, թե ինչ է նշանակում հայ ...


19-01-2021
Նվազեցվում են ՊԵԿ աշխատակից-հարկատու շփումները
Ներդրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգ


19-01-2021
Թուրքիան չի հրաժարվում սպառնալիքի լեզվով խոսելուց
Կարսում նախատեսվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ

Հայաստանին սահմանակից ...


19-01-2021
Հայաստանի բազմաբնակարան շենքերի երեք տոկոսից ավելին անբավարար վիճակում է
Կառավարման մարմինները բնակֆոնդի պահպանման գործառույթներ պետք է իրականացնեն


19-01-2021
Սուրբ Հոգու պարգեւները
«Պարգեւները զանազան են, բայց Հոգին նոյնն է: Եւ պաշտօնները ...



19-01-2021
Կստանձնի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսուհետ ...

19-01-2021
Քննարկման է ներկայացվել հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագիծ
Կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ...

19-01-2021
Հոբելյանը կնշվի համերգային ծրագրերով
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների ...

19-01-2021
Այս տարի էլ հաղթեց Հովիկ Հայրապետյանը
Արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը երկրորդ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO