Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԱՇԽԱՐՀ


Լիբիայում կրքերը թեժանում են

Լիբիայում իրավիճակը խիստ պայթյունավտանգ է դարձել, մեծացել է հավանականությունը, որ այստեղ կառճակատվեն Եգիպտոսն ու Թուրքիան, ինչը, ըստ ամենայնի, ոչ միայն Հյուսիսային Աֆրիկան է ապակայունացնելու, այլեւ ողջ Միջին Արեւելքը։
Եգիպտոս—Թուրքիա փոխհարաբերությունները լարված են 2013 թ. հուլիսից, իսկ մինչ այդ Թուրքիան հովանավորում էր եւ սերտ հարաբերություններ ուներ Եգիպտոսում «Մոսուլման եղբայրների» իշխանության հետ՝ նախագահ Մոհամեդ Մուրսիի գլխավորությամբ։ Վերջինս իշխանության էր եկել 2012 թ., իսկ 2013—ի հունիսի 3—ին՝ նրա իշխանության առաջին տարեդարձի օրը, միլիոնավոր եգիպտացիներ փողոց դուրս եկան՝ ի նշան երկիրը իսլամական օրենքներով ղեկավարելու նրա քայլերի դեմ։ Մոհամեդ Մուրսին ձերբակալվեց, եւ իշխանության եկավ գեներալ Աբդուլֆաթահ Սիսին։
Թուրքիան եւ Կատարն այսօր էլ հովանավորում եւ աջակցում են «Մուսուլման եղբայրներին», ավելին, Անկարան Սիրիայի ներքին բախումների առաջին տարիներին ջանք չխնայեց նրանց Սիրիայում իշխանության բերելու, սակայն՝ ապարդյուն։
Ինչպես հայտնի է, Լիբիայում 2015—ից ի վեր երկիշխանություն է։ Երկրի արեւելքում՝ Տոբրուկ մայրաքաղաքով, իշխում են աշխարհիկ ուժերը, որտեղ նշանակալից դեր ունի գեներալ Խալիֆա Հաֆթարը, իսկ արեւմուտքում՝ իսլամականները, մասնավորապես՝ «Մուսուլման եղբայրները», որոնց իշխանությունը հիմնված է 2012 թ. խորհրդարանական ընտրությունների հիման վրա։ Այն ղեկավարում է 2015 թ. ձեւավորված Ֆաիզ Սարաջի գլխավորությամբ ազգային համաձայնության կառավարությունը, որին ՄԱԿ—ը ճանաչել է որպես այդ երկրի օրինական իշխանություն։ Տոբրուկը վայելում է Եգիպտոսի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների հովանավորությունը, իսկ Տրիպոլին՝ Թուրքիայի եւ Կատարի, երբեմն նշվում է նաեւ Իտալիայի անունը։
Թուրքիան 2019 թ. նոյեմբերին Էրդողան—Սարաջ համաձայնագրով սկսեց զինուժ ու հսկայական քանակի զինտեխնիկա առաքել Տրիպոլի՝ անտեսելով հակամարտ կողմերին զենք չմատակարարելու ՄԱԿ—ի եւ միջազգային հանրության հորդորները։ Թերեւս, սա պատճառներից մեկն էր, որ 2019 թ. վերջերին արեւելք—արեւմուտք բախումները վերսկսվեցին, որոնց ընթացքում Հաֆթարի ուժերը լուրջ հաջողություններ արձանագրեցին։ Սակայն մայիսին, երբ Թուրքիան համալրեց Տրիպոլիին մատակարարվող տարբեր տեսակի զենքերն ու զինամթերքը, ինչպես եւ Սիրիայից այդտեղ տեղափոխված զինյալների (ահաբեկիչների) քանակը, ըստ որոշ աղբյուրների՝ այն գերազանցեց մեկ տասնյակ հազարը, Տրիպոլին լուրջ հաջողություններ ունեցավ։ Ստեղծված իրավիճակում հունիսի 20—ին Եգիպտոսի նախագահ Աբդուլֆաթահ Սիսին հայտարարեց, թե Եգիպտոսի ցանկացած միջամտություն Լիբիայում օրինական կլինի, դա լինի հանուն սեփական պաշտպանության, թե Լիբիայի ընտրված իշխանության՝ ընտրյալ խորհրդարանի պահանջով, ինչի նպատակն իր երկրի սահմանների անվտանգության, ինչպես եւ Լիբիայում կայունության ապահովումն ու հրադադար հաստատելն է։ Նա շեշտել է, որ Սիրաթ նավահանգստային քաղաքը եւ Լիբիայի կենտրոնում գտնվող ռազմաօդային «Ալ Ջաֆրա» բազան Կահիրեի «կարմիր գծերն» են։
Սա այն դեպքում, երբ, ինչպես նշել է Լոնդոնում լույս տեսնող համաարաբական «Ռայ ալ Յում» օրաթերթը, Թուրքիան նշյալ ռազմավարական նշանակության քաղաքները գրավելու նպատակով կրկնապատկել է իր զինուժն ու զինտեխնիկան Տրիպոլիում, այդ թվում՝ տանկերը, բալիստիկ հրթիռները, ԱԹՍ—ները եւ այլն։
Մյուս կողմից, Տոբրուկն ու նրա խորհրդարանն աջակցություն են խնդրել Եգիպտոսից, ինչի հիման վրա հուլիսի 20—ին Եգիպտոսի խորհրդարանը դռնփակ նիստում հաստատել է մի օրինագիծ, որի համաձայն նախագահն իրավունք է ստացել մասնակցելու ռազմական գործողություններին երկրի սահմաններից դուրս։
Իսկ խորհրդարանն այս առնչությամբ իր հայտարարության մեջ նշել է, որ այդ երկրի զինված ուժերը իրավունք են ստացել պայքարելու Լիբիայում օտարերկրյա «ահաբեկչական ուժերի» եւ զինյալ խմբերի դեմ։ Բայց եւ այնպես, եգիպտացի ռազմական փորձագետները շեշտում են, որ նման օրինագծի հաստատումը դեռեւս չի նշանակում, թե Եգիպտոսն անմիջապես զինուժ է տեղակայելու Լիբիայում, այլ դա օրինական նախաձեռնություն է, որպեսզի անհրաժեշտության՝ երկրի անվտանգությունը սպառնալիքի տակ հայտնվելու դեպքում, դրա դեմ օրինական քայլեր կատարելու հնարավորություն լինի։
Եգիպտոսի խորհրդարանի հաստատած օրինագիծն արժանացել է նաեւ երկրի գլխավոր հոգեւոր առաջնորդի, ինչպեսեւ արաբական մի շարք, մասնավորապես՝ Պարսից ծոցի ավազանի երկրների, հավանությանը։
Այսուհանդերձ, Թուրքիան, որը նպատակամղված է վերահսկողություն սահմանել Սիրաթի եւ «Ալ Ջաֆրայի» վրա, «խաղաղություն հաստատել» Լիբիայում, նույն օրը պահանջել է, որ դադարեցվի Հաֆթարին ցուցաբերվող ցանկացած աջակցություն։ Այս մասին հայտարարել է ՊՆ նախարար Հուլուսի Աքարը՝ Հաֆթարին անվանելով հեղաշրջիչ։ Աքարը շեշտել է նաեւ, որ շարունակվելու է Լիբիայի ազգային համերաշխության կառավարության հետ բազմակողմանի համագործակցությունը՝ հանուն դրա տարածքային ամբողջականության։
Ինչպես նշել է «Ռայ ալ Յումը», Ռուսաստանը եւս 11 ինքնաթիռով «Ալ Ջաֆրա» ռազմական օդանավակայան է տեղափոխել ժամանակակից զինտեխնիկա՝ «S—400» հրթիռներ, «ՄԻԳ—29» եւ «SU—24» տիպի ավելի քան 20 ռազմական օդանավ։ Այլ կերպ ասած, ինչպես դեռեւս հունիսի 23—ին նշել էր «ՀՀ» օրաթերթը, Լիբիայում ոչ միայն Թուրքիա—Եգիպտոս առճակատման հավանականությունն է մեծանում, այլեւ անուղղակիորեն բախվելու են Ռուսաստանն ու Թուրքիան։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

23-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO