Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայ ժողովրդի դերակատարությունը մարդկային քաղաքակրթության ձեւավորման գործում

Կամ՝ մինչեւ ո՞ւր է հասնում մեր պատմությունը

Այսօր շատերն են փաստում, որ աշխարհի մի շարք տարածաշրջաններում եւ այդ տարածաշրջանների շատ երկրներում հանդիպում են տեղանուններ, որոնք մասնագետները համարում են հայկական։ Կամ դրանք կարդում են հայերեն բառի՝ տվյալ լեզվի ձեւափոխված տարբերակ որպես։ Օրինակ, Չինաստանում՝ Տիբեթի ինքնավար մարզին հարակից տարածքում, կա եւս մեկ ինքնավարություն, որտեղ ապրում են թյուրքական ցեղեր։ Նրանց ամենամեծ քաղաքներից մեկի պատմական անունը Քարագլիխ է։ Այն է՝ Քարգլուխ։ Որտեղի՞ց այստեղ ակնհայտ հայերեն այս բառը։ Այն դեպքում, երբ ամենքս էլ տեղյակ ենք, որ Հայաստանում, հասկանալի է՝ նաեւ պատմական Հայաստանում, շատ ու շատ կհանդիպես նման անվանմամբ բնակավայրերի (տվյալ տարածքի խոսվածքին համապատասխան հնչողությամբ կամ բարբառային ձեւափոխումներով)։
Շատ մասնագետներ ունեն այս երեւույթի իրենց ինքնուրույն բացատրությունը։ Իսկ քարտեզագիր, աշխարհագրագետ Գրիգոր Բեգլարյանի կարծիքով, պատճառն այն է, որ համաշխարհային քաղաքակրթությունը նախ ձեւավորվել է հայկական լեռնաշխարհում, ապա այստեղից տարածվել աշխարհի մյուս կողմերը։ Եվ նման անուններով են իրենց բնակավայրերը կոչել մարդկային այն խմբերը, որոնք դուրս են եկել Հայկական բարձրավանդակից ու տարածվել այլուր։
Ըստ նրա, աշխարհի շատ տարածաշրջաններ պարզապես հեղեղված են հայկական տեղանուններով։ Ողջ Առաջավոր Ասիան՝ սկսած Ստավրոպոլի, Կրասնոդարի երկրամասերից ու Հյուսիսային Կովկասից մինչեւ Արաբական թերակղզի։ Նաեւ՝ սկսած Թուրքմենստանից ու Չինաստանից մինչեւ Իսպանիա։ Նման եզրակացության հանգել է տեղանուններն ուսումնասիրելու ու դրանք քարտեզագրելու արդյունքում։
Անդրադառնալով «Քարագլիխ» անվանը, նա նշում է. «Ես հարյուրից ավելի Քարագլուխ կամ Ղարանլուղ անվամբ տեղանուններ գիտեմ։ Բնակավայրի այդ անվանումը շատ բնորոշ է հայերիս։ Ի վերջո, ուրի՞շ ինչ մտածես, եթե Արեւմտյան Չինաստանում «Քարգլուխ» տեղանվան ես հանդիպում։ Այն դեպքում, երբ լինելով պատմաշխարհագրագետ, հոյակապ գիտեմ, որ այնտեղ երբեք հայեր չեն ապրել»։
Իսկ մենք ունե՞նք գիտական նման այլ փաստեր, այսպես ասած՝ համահավաք փաստական հիմք, որպեսզի աշխարհին ասենք այդ մասին։ Այս հարցի վերաբերյալ գիտնականի տեսակետը հետեւյալն է.
–Ես իմ աշխատությունները գրում եմ հայերեն, իմ քարտեզները կազմում եմ հայերեն եւ չեմ պատրաստվում թարգմանել դրանք։ Որովհետեւ անհրաժեշտություն չեմ տեսնում որեւէ բան ապացուցել աշխարհին։ Աշխարհի բնակչության այն հինգ տոկոսը, որն ունի ուղեղ, սիրտ, տրամաբանություն, հրաշալի գիտի այս մասին։ Իսկ մնացած մասին ինչ—որ բան ապացուցելու կամ բացատրելու նպատակահարմարությունը չեմ էլ տեսնում։
Այս ամենն ապացուցված է լեզվաբանական, պատմագիտական հիմքերով։
Իսկ վերջին տարիներին էլ ամերիկյան գենետիկներն իրենց հետազոտությունների արդյունքում եկան եզրակացության, որ Հայաստանի ներկայիս տարածքում ապրող հայերը նվազագույնը հինգ հազար տարի է, ինչ ապրում են այստեղ՝ չխառնվելով ու չխաչասերվելով այլ ազգերի հետ։ Նաեւ իրենք են ապացուցել, որ Մովսեես Խորենացու աշխատության մեջ հիշատակված Հայկի ու Բելի մասին զրույցն ավանդապատում չէ, այն ժամանակագրականորեն իմաստավորված պատմություն է։
Ուստի նշանակում է՝ Քրիստոսից առաջ, նվազագույնը 2492 թվականից սկսած, մենք արդեն հաշվառում ենք մեր ժողովրդի քաղաքական պատմությունը։ Էլ չենք խոսում էթնոպատմության մասին կամ չենք մատնանշում Հայասան ու Նաիրին, որ 4-5 հազար տարվա պատմություն ունեն։
Չենք խոսում անգամ շումերների մասին։ Երբ մեր շումերագետները բազմիցս ապացուցել են, որ շումերերենը հենց հայերենն է, առանց հայերենի շումերերենը հնարավոր չէ կարդալ։ Ռուսներն են ասում շումեր, արաբները եւ պարսիկներն ասում են սումար։ Մինչդեռ հայերն ասում են ըզմար, այսինքն՝ մեր ժողովուրդն է, որ գնացել է Միջագետք։ Իսկ Հայկական լեռնաշխարհում մոտավորապես 40-ից ավելի զմար, ձմար արմատով տեղանուններ կան։
Այսպիսին է պատմաբան-աշխարհագրագետի կարծիքը։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

23-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO