Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայաստան-Վրաստան էլէներգիայի փոխանակման հզորությունը 200 ՄՎտ-ից 1050 ՄՎտ-ի կհասնի

Ծրագիրը երեք փուլով կիրագործվի

Գործադիրը երեկվա նիստում որոշեց հավանություն տալ Հայաստանի եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թ. հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց II - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։
Նիստի օրակարգի չզեկուցվող հատվածում գտնվող այս համաձայնագրի վավերացման նպատակահարմարությունը ներկայացնում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։
«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան—Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագրի իրականացման նպատակով կնքվել են՝ KfW բանկի հետ 2014 թ. դեկտեմբերի 9—ին 75 մլն եւ 10,2 մլն եվրոյի եւ 2015 թ. դեկտեմբերի 11—ին 83 մլն եվրոյի վարկային, 2016 թ. մայիսի 30—ին 10 մլն եվրոյի դրամաշնորհային (Եվրամիության հանձնաժողովի հարեւանության ներդրումային գործիքի (NIF) շրջանակներում) եւ Եվրոպական ներդրումային բանկի հետ 2015 թ. մարտի 16—ին 10 մլն եվրոյի վարկային համաձայնագրեր։
Այս ծրագրի նպատակն է միացնել հայկական եւ վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ՝ Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը՝ 1050 ՄՎտ)։ Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ ՕԳ—ի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Դդմաշենում տեղակայվող 400/220 կՎ ենթակայանից 400 կՎ ՕԳ—ի միջոցով։ Այս գործի արդյունքում Հայաստան—Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ—ից 1050 ՄՎտ—ի կհասնի. առաջին փուլում կհասցվի 350 ՄՎտ—ի, երկրորդ փուլում՝ 700 ՄՎտ—ի եւ վերջնական փուլում արդեն՝ 1050 ՄՎտ—ի։
Ի դեպ, 2017 թ. այս ծրագիրը ժամանակավորապես դադարեցնելու որոշում կայացվեց. ծախսերի օպտիմալացման նպատակով ծրագրի տեխնիկական նոր լուծումների հնարավորությունները պետք է քննարկվեին։ Վարչապետի մոտ 2019 թ. հոկտեմբերի 30—ին կայացած խորհրդակցությունում որոշվեց «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան—Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագիրը շարունակել հայտարարված մրցույթների չեղարկման եւ առանձնացված 3 լոտով նոր մրցույթների հայտարարման տարբերակով, ինչի համար անհրաժեշտություն առաջացավ վերանայել Գերմանիայի զարգացման վարկերի (KfW) բանկի հետ ստորագրված վարկային ու ծրագրային համաձայնագրերը։ Մասնավորապես, հենց 2014 թ. դեկտեմբերի 9—ի 75 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային եւ ծրագրային համաձայնագիրը։
Ինչեւէ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նպատակահարմար է գտնում «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց II Հայաստան—Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ վարկային համաձայնագիր Հայաստանի Հանրապետության եւ ՎՎԲ—ի միջեւ — մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ—համաձայնագրի վավերացումը։ Ծրագիրն իրականացնում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը։
Ինչ վերաբերում է խնդրո առարկայի հետ կապված առաջարկներին ու դիտողություններին։ Ըստ շահագրգիռ գերատեսչություններից ՀՀ ԱԳՆ—ի՝ նամակ—համաձայնագրով նախատեսվում են վարկային համաձայնագրի 3.2 հոդվածով սահմանված կարգով մասհանումներ, համաձայն որի մասհանումների պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 2025 թ. դեկտեմբերի 31—ը։ Այն պայմանով, որ ՀՀ—ն կրելու է այդ երկարաձգման հետեւանքով ՎՎԲ—ի կրած վերաֆինանսավորման ծախսերը։ Վերջնական երկարաձգման վճարի մի մասի մարման պարտականությունը կրելու է փոխառուն։ Այդ մասը կազմում է 740 հազար եվրո, եթե փոխառուի եւ ՎՎԲ—ի միջեւ գրավոր համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ։ Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11—րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից Հայաստանի եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թ. հուլիսի 1-ին ստորագրված համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է։
Շահագրգիռ գերատեսչություններից ֆինանսների նախարարության կարծիքով, սակայն, այդ՝ մինչեւ 2025 թ. երկարաձգման դեպքում, երբ Հայաստանը պարտավորվում է վճարել 740 հազար եվրո, այդ գումարը նախատեսված չէ ՀՀ 2020 թ. պետական բյուջեով։ Ուստի՝ նամակ-համաձայնագիրը մեր երկրի համար կառաջացնի ֆինանսական պարտավորություններ։ Երկու գերատեսչության ասածն էլ ի գիտություն է ընդունվել։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

24-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO