Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.04.2021
ԱՅԼՔ...


Ծրագրի իրականացումը կարեւոր նշանակություն ունի

Մինչեւ 2050 թ. անտառապատ տարածքները կրկնապատկելու խնդիրն իրատեսական է

Հայաստանում անտառածածկ տարածքների վերականգնման նպատակով դեռեւս 2019 թ. հոկտեմբերի 16-ին «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովում ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց 2020 թ. 10-րդ ամսվա 10-րդ օրը 10 միլիոն ծառ տնկելու ծրագրի մասին։ Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի հաշվարկներով, եթե ծրագիրը բարեհաջող իրականացվեր՝ 2020-ին Հայաստանի անտառապատ տարածքները 3 հազար հեկտարով կավելանային։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ընթացք է ստացել ծառատունկի ու անտառապատման այս ծրագիրը, ի՞նչ ժամկետներում կտնկվի խոստացված 10 մլն ծառը, եւ արդյո՞ք իրատեսական է այս ծրագիրը։ Ի դեպ, այս ծրագիրը բնապահպանների մոտ որոշ տարակուսանք էր առաջացրել։ Ըստ նրանց՝ նման ծավալի աշխատանքներ իրականացնելու համար պետք է գնահատել բոլոր ռիսկերը, նախապատրաստվել, ունենալ պատշաճ ոռոգման հնարավորություն, մշակված հողատարածք։
Վ. Ջիլավյանը հայտնեց, որ այս պահին ծառատունկի համար նախատեսված տարածքների քարտեզագրման աշխատանքները գրեթե ավարտված են։ 1 հեկտարի վրա 3000 տնկի համամասնությամբ՝ 10 մլն տնկիներով 3000 հեկտարը գերազանցող տարածքի կանաչապատումը նա իրատեսական է համարում. «Հաշվարկներն արված են, 3000 հեկտարի վրա հնարավոր է տնկել 10 մլն ծառ։ Հստակ նախանշված է, թե որ տարածքներում պետք է 10 մլն ծառ տնկվի։ Ծրագիրը կկատարվի մինչեւ 2021 թվականը ներառյալ։ Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ աշխատանքները հետաձգվեցին։ Այս ընթացքում իրականացրեցինք քարտեզագրման աշխատանքները։ Ծառատունկ կարվի տարբեր անտառտնտեսություններում»։
Ծառատունկի համար անհրաժեշտ կլինեն քաղաքացիների օժանդակությունն ու ներգրավվածությունը։ Նախարարի պաշտոնակատարը շեշտում է՝ 10 մլն ծառը բավական շատ է, «Հայանտառ» ՊՈԱԿ—ի աշխատակիցներին քաղաքացիների օգնությունն է պետք։ Ընդգծում է՝ որքան շատ ծառ տնկվի, որքան շատ անտառապատ տարածք ունենանք Հայաստանում, այդքան լավ. «Մենք ունենք շուրջ 275 հազար հեկտար անտառապատ տարածք, դրանից մի փոքր շատ անտառային հողեր։ Մենք մինչեւ 2050 թվականը անտառապատ տարածքները կրկնապատկելու «մարտահրավերի» առջեւ ենք կանգնած, իսկ 10 մլն ծառը, կրկնում եմ, ծածկում է ընդամենը 3000 հեկտար տարածք։ Միայն այս տարի 2 մլն ուռենու կտրոններ տնկեցինք»։ Վ. Ջիլավյանը նկատեց՝ այն ծառատեսակները, որոնք տարածաշրջանին բնորոշ չեն, որոնք դեռեւս Հայաստանի կլիմայի համար ուսումնասիրված չեն, չեն տնկվի։ Հիշեցնենք, որ տնկվող ծառերը հիմնականում սոճիներ են լինելու։
Նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեցինք նաեւ Երեւան քաղաքում իրականացվելիք կանաչապատման աշխատանքների ընթացքի մասին՝ հիշեցնելով մասնավորապես Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնման ծրագրի մասին։ Նորքի բարձունքի կանաչ գոտին ներառված է «Հայանտառ» ՊՈԱԿ—ի կազմում եւ պատկանում է շրջակա միջավայրի նախարարությանը։ Վ. Ջիլավյանը հայտնեց, որ հիշյալ տարածքում իրականացրել են նախագծային աշխատանքներ, նախատեսվում է տեղադրել կաթիլային ոռոգման համակարգ. «Հուսով ենք, որ գումար կտրամադրվի համակարգը կառուցելու համար։ Հետագայում արդեն նոր ծառատունկ կլինի, որը, կարծում եմ, խնդրո առարկա ծրագրի հետ կապ չի ունենա»։
Մայրաքաղաքում իրականացվելիք կանաչապատման աշխատանքների մասին զրուցեցինք նաեւ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ։ Դեռեւս 2019—ին հայտարարվել էր, որ մեկնարկելու են Սարալանջ հատվածի անտառվերականգնման աշխատանքները։ Երեւանի քաղաքապետարանը ներկայացրել էր Սարալանջի շուրջ 12 հեկտար տարածքի կանաչ գոտու վերականգնման նախագիծ, նախատեսվում էր տարածքը ոռոգել կաթիլային եղանակով։ Հ. Կարապետյանն ասաց, որ նշված տարածքի կանաչապատման ծրագիրն իրականացվում է, այս պահին ընթացքի մեջ է։ Ոռոգման համակարգն արդեն անցկացված է. «Սարալանջի ողջ տարածքը կկանաչապատվի, ծառատունկը կսկսենք այս տարվա նոյեմբերին»։
Երեւանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ պատրաստվում է վերականգնել նաեւ Ծիծեռնակաբերդի անտառային գոտու համայնքապատկան տարածքները՝ 8.5 հեկտար։ Ծիծեռնակաբերդի տարածքի ոռոգման համար նույնպես այժմ նոր ցանց է անցկացվում։ «Համայնքին պատկանող տարածքը նույնպես ոռոգվում է, իրականացվել է բնաշիվային էտ, անտառի վերականգնման համար եղած բուսականությունը մշակվում է»,–ասաց նա։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

24-07-2020





17-04-2021
Բանակցություններում դրական տեղաշարժ Է նշմարվում
Ապրիլի 15-ին, մեկ օր ուշացումով, Վիեննայում վերսկսվել է Իրանի ...


17-04-2021
Կատարելագործվում են մատչելի հիպոթեքային վարկերի համակարգերը
Դյուրինացվել է քաղաքացուն եկամտային հարկի վերադարձման գործընթացը

Այն ...


17-04-2021
Հին մայրցամաքում սկսել է գործել թուրքական ականը
Քարոզիչները կոչ են անում չընդունել «կեղտոտ անհավատների» սովորույթները



17-04-2021
Նախիջեւան, Արցախ…
Շարունակության փոխարեն պետք է լինի վերադա՛րձ

Տարիներ առաջ ...


17-04-2021
Բարեկամություն թրքական ձեւով կամ՝ կայենական խարանի թունոտ հրապույրը
Թշնամին թշնամի է` յուրային թե օտար, հավասարապես վտանգավոր…



17-04-2021
Համապետական ծառատունկը՝ անտառապատման ծրագրի բաղադրիչ
Պետության կայուն զարգացման հեռանկարը

Նախորդ դարի 90-ականների ...


17-04-2021
Հայրենաշինության նվիրյալը
…Երբ հանճարն էր արտասվում հպարտության արցունքներով

«Շնորհիվ նրա ...



17-04-2021
«Մենք աննախադեպ մի երեւույթ ունենք»
Զոհվածներին լավագույն պատասխանը նրանց ...

17-04-2021
ՀՀ նախագահի այցը Վրաստան
«Համատեղ պատմությունն ու մշակույթը բացառիկ ...

17-04-2021
Գարեգին Բ-ն ընդունել է Ավստրիա բուժման մեկնող զինվորականներին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ ...

17-04-2021
Զանգեզուրի միջանցքի հարցի քննարկումը բացառվում է
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բացառում է, որ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO