Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԼՂՀ


Գյուղի ասֆալտապատ փողոցները երկարում են

Նորագյուղ համայնքում բարեկարգման նոր ծրագիր է իրականացվում

Ընդամենը ամիսներ առաջ, երբ Արայիկ Հարությունյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպել էր Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի ներկայացուցիչների հետ, իրատեսական մյուս ծրագրերի շարքում միանգամայն իրագործելի էր համարել գյուղի փողոցների բարեկարգումն ու ասֆալտապատումը, խոստացել նախագահ ընտրվելու դեպքում հնարավորության սահմաններում աջակցել։
Այսօր նորագյուղցիների վաղեմի ցանկությունն իրականություն է դառնում։ Արդեն երկրորդ ամիսն է, ինչ համայնքում լայն թափով առաջ են տարվում կենտրոնական փողոցների բարեկարգման աշխատանքները, որ վստահվել են «Վերածնունդ» ընկերության ճանապարհաշինարարներին։ Աշխղեկ Արայիկ Սաֆարյանի տեղեկացմամբ՝ հարթեցմանն ու խճապատմանն անմիջապես հաջորդել են «կոշտ ասֆալտի» փռման աշխատանքները։ Ներկայումս բարձրորակ, մանր, հարթ ասֆալտի շերտի փռումն է շարունակվում։
Ընդհանուր ճանապարհի երկարությունը կանցնի երկու կիլոմետրից։ Աշխղեկ Ա. Սաֆարյանը հավաստիացնում է, որ 8 մետր լայնությամբ ասֆալտապատ ճանապարհը լիովին կբավարարի ազատ երթեւեկելու համար սահմանված պահանջները, եւ, պատշաճ խնամքի պարագայում, այն առնվազն 10 տարի կծառայի համայնքի բնակչությանը։ Նա միաժամանակ հավելում է, թե շահագործումից հետո, պայմանագրի համաձայն, իրենց ընկերությունը «մեկուկես տարի կստանձնի ճանապարհի խնամքը»։
Գյուղապետ Վլադիմիր Պետրոսյանը համայնքի անդամների անունից երախտագիտություն հայտնելով ծրագրի հաջող ընթացքի կապակցությամբ՝ բարեկարգ փողոցները համեմատում է «կենդանի օրգանիզմի երակների հետ»։ Նրա համոզմամբ՝ «եթե երակներն առողջ են ու կենսունակ, օրգանիզմն ավելի լավ է աշխատում»։ Գյուղապետը վստահ է, որ տարեցտարի համայնքն ավելի կբարեկարգվի, եւ Նորագյուղը կզարգանա։ Նա անչափ ուրախ է, որ ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են այն փողոցներից, որոնք երեխաներին դպրոց եւ մանկապարտեզ են տանում։ Վ. Պետրոսյանի կարծիքով, նոր ուսումնականում բարեկարգ ու ասֆալտապատ ճանապարհն իսկական նվեր կդառնա աշակերտների համար։
Ըստ համայնքապետի՝ գյուղի որոշ փողոցներ էլ կսալապատվեն։ Գործընթացը նույնպես սկսված է, ու մինչեւ տարեվերջ աշխատանքներն ավարտին կհասցվեն։
Հավելենք, որ ճանապարհաշինության տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է շինարարության նախարարությունը։ Պայմանագրի համաձայն՝ «ճանապարհը, որ մեկուկես տարվա ետերաշխիքային ժամկետ ունի, խնամելու դեպքում այն երկար կծառայի ժողովրդին»։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am
Ստեփանակերտ

24-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO