Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԼՂՀ


Ակնա (Աղդամ) բնակավայրի ազատագրումը

Այս հաղթանակով վերացավ Ստեփանակերտի գլխին դամոկլյան սրի պես կախված մահացու վտանգը

Պատմական հայոց Ակնան (Աղդամ) Դաշտային Արցախի բնակավայրերից է, որը Տիգրան Մեծ հայոց արքայի հիմնադրած Տիգրանակերտ քաղաքի արեւելյան կողմում է։ Գտնվելով Ասկերան-Մարտակերտ-Մարտունի ճանապարհների խաչմերուկում, Ադրբեջանի՝ բնակչության թվով չորրորդ քաղաքը դարձել էր չարիք Արցախի համար նաեւ «եղբայրության» տարիներին։
Ըստ պատմական որոշ աղբյուրների՝ քաղաքն իր ներկայիս վարչատարածքային բաժանումով եւ մշակույթով հիմնադրվել է 18-րդ դարում պարսիկների կողմից։ 1828 թ. ստացել է քաղաքի կարգավիճակ։ 1912—ին մտնում էր Ելիզավետոպոլի նահանգի Շուշիի ուեզդի մեջ, ուներ 629 բնակիչ։ 1968 թ. ուներ 18000 բնակիչ, 1989—ին՝ 28000։ Այստեղ բնակություն հաստատած մահմեդականները դեռեւս 20—րդ դարի սկզբին էին վարում հակահայկական քաղաքականություն, ինչի պատճառով, հատկապես խորհրդային շրջանում, հայերը հեռացան այստեղից։ Արցախյան շարժման հենց առաջին օրերին ծավալված դեպքերին առաջինը վայրենի ձեւով արձագանքեցին աղդամցիները՝ հարձակում գործելով Ասկերանի վրա։ Իհարկե՝ ստացան արժանի պատասխան ու հետ շպրտվեցին։ Այնուհետեւ նույն աղդամցիները մշտապես փակում էին մեր բնակչության երթեւեկը։ Իսկ պատերազմի սկզբից այստեղ տեղակայված խորհրդային բանակի զենք ու զինամթերքը մնաց թուրքերին, եւ այդ ամբողջն օգտագործվեց Արցախի մայրաքաղաքը, Ասկերանը եւ այլ բնակավայրեր ռմբակոծելու, գնդակոծելու համար։ Ըստ հավաստի աղբյուրների՝ 1991 թ. փետրվարի 23—ին առանց որեւէ դիմադրության ադրբեջանցիները գրավեցին Աղդամում տեղակայված խորհրդային զինված ուժերի 4—րդ բանակի ռազմապահեստները։ Արդյունքում արդբեջանցիների ձեռքն անցան 728 վագոն հրետանային արկեր, 245 վագոն ռեակտիվ արկեր եւ 131 վագոն հրազենային զինամթերք։
Եկավ ժամանակը, որ վերացվեր թուրքական ռազմական այդ խոշոր հենակետը։ 1993 թ. ամռանը հայկական ռազմական միավորումներն սկսեցին Աղդամի ռազմական հենակետի ոչնչացման մարտերը։ Մինչ բուն Աղդամի ազատագրումը՝ հայկական ուժերն սկսեցին Աղդամի շրջանի (կազմավորվել է 1930 թ.) բնակավայրերի ազատագրումը։ Հունիսի 12—ին հայկական ռազմական ջոկատները թուրքին քշեցին Մարզիլից, որտեղ նույն օրը նահատակվեց Մոնթեն։ Հուլիսի 2—ին Վարանդայի ջոկատի (հրամանատար՝ Արշավիր Ղարամյան) տղաներն առանց կորուստ կրելու ազատագրեցին հայոց Վանքասարի Վաչագան Բարեպաշտի եկեղեցին, այնուհետեւ՝ պատմական Տիգրանակերտ քաղաքը, որն անվանափոխվել էր Շահբուլաղ՝ ի պատիվ այստեղ գոյություն ունեցող մեծ ու սառնորակ աղբյուրի։
Մինչ Աղդամի ռազմահենակետի վնասազերծումը, որը տեղի ունեցավ 1993 թ. հուլիսի 23—ին՝ Մոնթեի նահատակության քառասունքի օրը, հայկական մի քանի ռազմական միավորումներ ազատագրում են տասնյակ բնակավայր ու բարձունք եւ վերջապես՝ բուն Աղդամը։ Այս հաղթանակի արդյունքում վերացավ Ստեփանակերտի գլխին դամոկլյան սրի պես կախված մահացու վտանգը, մայրաքաղաքի եւ շրջակա գյուղերի բնակիչներն ազատվեցին հեռահար հրանոթներից եւ հրետանային այլ միջոցներից հանկարծակի հրետակոծության վտանգից։ Հակառակորդին հասցվեց ռազմական եւ բարոյահոգեբանական խորտակիչ հարված։ Շուշիի ազատագրումից հետո Աղդամի ռազմական հենակետի ոչնչացումը մեծ ազդեցություն ունեցավ պատերազմի հետագա ընթացքի վրա։ Կապը մեր շրջանների միջեւ դարձավ անվտանգ։
Աղդամի ազատագրման ռազմական գործողությանը մասնակցել են Ասկերանի պաշտպանական շրջանի ստորաբաժանումները (հրամանատար՝ Վիտալի Բալասանյան), 71—րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը, Խանաբադի վաշտը (Սանասար Ծատրյան), 35—րդ գումարտակը (Արշավիր Ղարամյան), հետախուզական խումբը (Զորեն Ղազարյան), Կենտրոնական պաշտպանական շրջանի (Սամվել Կարապետյան) եւ Մարտունու պաշտպանական շրջանի երկու ստորաբաժանումը (Նելսոն Սողոմոնյան, Մովսես Հակոբյան)։ «Աղդամ քաղաքն ազատագրելու ժամանակ տվել ենք 11 զոհ, որոնցից 4—ը սպանվել են ականի պայթյունից։ Այդչափ տարածքով օպերացիան 11 զոհով, թեեւ ամեն մի զոհ մեզ համար շատ թանկ է, ես համարում եմ փայլուն»,–ասել է Սամվել Բաբայանը։
Այդ օրերին ՀՀ Մասիս քաղաքի պարի խումբը Լյուդվիդ Պողոսյանի գլխավորությամբ այցելեց Մարտունի եւ համերգներով հանդես եկավ քաղաքում, Գիշիում, Ճարտարում, այլ բնակավայրերում։ Խմբի հետ էի նաեւ ես։ Այդ օրը Մարտունի մտանք Ննգիով, հիմնական ճանապարհն անցնում էր Աղդամով, որը դեռ թուրքի ձեռքում էր։ Մարտունու զորամասում հանդիպեցի ընկերոջս՝ Մոնթեի զինակից մասիսցի Հրայրին։ Մարտունու գումարտակի տղաների հետ հուլիսի 24—ին գնացինք Աղդամ։ Տղաները պատմեցին՝ ինչպես ազատագրեցին տարածաշրջանը, ինչպես Մարզիլի գյուղի մոտ նահատակվեցին Մոնթեն ու Սարիբեկը։ Ես եւ Հրայրը մի քանի օրով Ճարտարի ջոկատի տղաների հետ Ուրյանի դիրքերում էինք։ Օգոստոսի սկզբին Մոնթեի մարտական ընկերներ Մարտիրոսի, ֆրանսահայ Աշոտի, Հրայրի հետ վերադարձա Երեւան՝ արդեն Աղդամով։ Այդ օրերին Ասկերանի ամրոցի մոտ ընկած էր թշնամու ռազմական ինքնաթիռը՝ խոցված հայոց բանակի զինվորների կողմից։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

24-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO