Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ԱՇԽԱՐՀ


Որքան հեռու կգնա Էրդողանը նեոօսմանյան քաղաքականության շրջանակներում

Այսօր առաջին անգամ Սուրբ Սոֆիայի տաճարում կհնչի նամազ

Այսօր առաջին անգամ՝ երկար տասնամյակներ անց, Սբ Սոֆիայի տաճարում կհնչի համընդհանուր ուրբաթօրյա աղոթքը (նամազ)։
Թուրքիայի պետական խորհուրդը հուլիսի 10-ին չեղյալ էր հայտարարել Թուրքիայի կառավարության 1934 թ. նոյեմբերի 24-ի որոշումը «Սբ Սոֆիա» թանգարանի կարգավիճակի վերաբերյալ։ Պետական խորհուրդը որոշել էր, որ Սբ Սոֆիան կարող է օգտագործվել որպես մզկիթ, քանի որ «Սուլթան Մեհմեթ խան» հիմնադրամի հաշվեկշռում է։
Ի դեպ, նախկինում էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քայլեր էր ձեռնարկել թանգարանը մզկիթի վերածելու համար։ Նման ակնարկներ նա արել էր 2016—ին՝ ելույթ ունենալով Անկարայի գյուղապետարանների ղեկավարների առջեւ։ Նա կասկածի տակ էր առել այն, որ 1923—ի Լոզանի խաղաղության պայմանագիրը բխում է իր երկրի շահերից՝ փաստացի քննադատելով Քեմալ Աթաթուրքին։ Նշենք, որ ժամանակակից Թուրքիայի սահմանները որոշվել են հենց Լոզանի պայմանագրով։ 2016—ի սեպտեմբերի 29—ին որոշում էր կայացվել իմամ եւ մուեդզին նշանակել «Սբ Սոֆիա» տաճար—թանգարանում։ 1935—ից ի վեր Սբ Սոֆիայում մշտական իմամի պաշտոնը թափուր էր մնացել։ Երկար տարիներ թափուր էր նաեւ մուեդզինի պաշտոնը, որը ստեղծվել էր 1936 թ.։
2018 թ. սեպտեմբերի 13—ին Թուրքիայի գերագույն դատարանը մերժել էր Թուրքիայի պատմական հուշարձանների միության ներկայացրած հայցը՝ Սբ Սոֆիայի թանգարանը մուսուլմանների «աղոթքի տան» վերածելու համար։ Դատարանն արդարացրել է իր որոշումը՝ վկայակոչելով հայցադիմումի տեքստում առկա սխալները։
Դեռեւս 2004—ին քրիստոնեական տաճարը մզկիթ տեսնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Թուրքիայի պատմական հուշարձանների միությունը, սակայն Թուրքիայի կառավարությունը երկար ժամանակ անպատասխան էր թողել դիմումը։ Միայն 2005—ին այն մերժվել էր պետական խորհրդի կողմից։ Նախաձեռնությունն այնուհետեւ խրախուսվել էր Կոստանդնուպոլսի նվաճման կոմիտեի կողմից։ Այս կազմակերպությունը հիմնադրվել է 1950 թ. եւ աջակցություն է ստանում Անատոլիական երիտասարդության կողմից, որը զինված կազմակերպություն է։
Այս ամենը ցույց է տալիս, որ տարիներ շարունակ Էրդողանը հետեւողականորեն երկիրը աշխարհիկ պետությունից հեռացնելու քաղաքականություն է տարել։ Այսօր արդեն ակնհայտ է նրա երազանքը՝ վերածնելու Օսմանյան կայսրությունը եւ դառնալու սուլթան։ Ինչպես 1453 թ. մայիսի 29—ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսի նվաճմամբ եւ Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելով՝ պատմության անիվը շրջվեց բոլորովին նոր ուղղությամբ, այնպես էլ մեր օրերում նման որոշումը հուշում է պատմությունը կրկնվելու վտանգի մասին։
1934—ին քրիստոնեական տաճարը թանգարան դարձնելով՝ ամրագրվեց կրոնների համերաշխությունը, իսկ այսօր Էրդողանը քաղաքական հայտ ներկայացրեց՝ ձեռնոց նետելով աշխարհին, հատկապես արեւմտյան քաղաքակրթությանը։ «Եթե ես չեմ կարող մտնել եվրոպական ընտանիք, ապա պետք է ոչնչացնել այն ամենը, ինչ սուրբ եւ թանկ է նրա համար»,–այսպես կարելի է բանաձեւել Էրդողանի ուղերձն աշխարհին։
Իրավամբ ճիշտ է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը, երբ հուլիսի 13—ին կայացած ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ Սբ Սոֆիայի խնդիրը երկկողմ չէ։ «Դա հույն—թուրքական թեմա չէ։ Դա համաշխարհային թեմա է։ Եվ մենք ներկայումս աշխատում ենք ոչ թե վրեժխնդրության մակարդակով, այլ թուրքական սադրանքի ընդհանրական դատապարտման մակարդակով»,–ասել էր Պետսասը՝ պատասխանելով այն հարցին, թե Հունաստանի կառավարությունն ինչպես է վերաբերվում ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի տուն—թանգարանն անհապաղ հույների ցեղասպանության հիշատակի թանգարանի վերածելու առաջարկությանը՝ որպես խորհրդանշական պատասխան Էրդողանին։
Թուրքիայի քաղաքական, ռազմական, տնտեսական քաղաքականությունը Սիրիայում, Լիբիայում, Լիբանանում, Իրաքում, նաեւ Հունաստանի, Կիպրոսի նկատմամբ լիովին տեղավորվում է նեոօսմանյան արտաքին քաղաքականության շրջանակներում։ Էրդողանի հավակնություններն այլեւս դուրս են եկել տարածաշրջանային մակարդակից եւ կրում են քաղաքակրթական պայքարի բնույթ։
Թուրքիայի դեմն առնելու համար ձեռնարկվում են քայլեր՝ այս ուղղությամբ բավականին ակտիվ է Ֆրանսիան։ Վերջին շրջանում Ֆրանսիան կասկածի տակ է դնում Թուրքիայի անդամակցության նպատակահարմարությունը ՆԱՏՕ—ին։ «Դիվանագիտական ճակատ» ստեղծելու մասին հայտարարել էին Հունաստանն ու Կիպրոսը՝ ակնկալելով ԵՄ մյուս պետությունների աջակցությունը։ Հակաթուրքական ճակատի ձեւավորման գործում իր ծանրակշիռ դերակատարությունն ունի Եգիպտոսը։ Օրեր առաջ այդ երկրի խորհրդարանը մանդատ էր տվել զինված ուժերին՝ ներգրավելու ահաբեկչական խմբավորումների ու զինյալների դեմ պայքարի նպատակով անդրսահմանային հնարավոր ռազմական գործողություններում։ Այդ մասին գրել էր «ermenihaber»-ը։ Դրանով փաստորեն Եգիպտոսը հնարավորություն է ստանում զորք մտցնել Լիբիա՝ ընդդեմ թուրքական միջամտության։
Թե որքանով կենսունակ եւ հետեւողական կգտնվի հակաթուրքական ձեւավորվող ճակատը, ցույց կտա ժամանակը։ Երբ 1453 թ. բյուզանդական կայսր Կոստանդինն օգնության խնդրանքով դիմեց եվրոպական միապետներին, բավարար աջակցություն չստացավ թուրքական հարվածի դեմն առնելու համար։ Արդյունքում Կ. Պոլսի անկման ծանր հետեւանքները զգացվում են մինչ այսօր, արդեն շուրջ 600 տարի։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

24-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO