Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ալեքսանդր Դյուման՝ հայերի մասին

Ֆրանսիացի գրողին հիացնում էր նաեւ հայերիս հյուրընկալությունը

Ֆրանսիացի գրողը հմայվում էր հայերի հեզաբարո բնավորությամբ, հյուրընկալությամբ, բարքերի պահպանմամբ... Նա ֆրանսիացիներին պատմել է Հայաստանի մասին, երկիր, որտեղ «Նոյը տնկեց խաղողի այգի եւ առաջին անգամ փորձարկեց գինու զորությունը»...
Ֆրանսիացի անվանի գրող Ալեքսանդր Դյուման (հայր) սիրել է ճամփորդել, ծանոթանալ տարբեր ազգերի մշակույթներին, սակայն իր ճամփորդական նոթերում առավել հաճախ գրել է հայերի մասին՝ օտարազգի գրողի հիշողություններում տպավորվել էր հենց մեր ազգը։ «Հայի խոսքը համարյա միշտ ճիշտ է, նրա գործարքային ստորագրությունը գրեթե սուրբ է»,–գրել է համաշխարհային գրողը։
Հուլիսի 24—ը ֆրանսիացի գրող, դրամատուրգ Ալեքսանդր Դյումայի (հայր) ծննդյան օրն է։ Անվանի գրողի «Կոմս Մոնտե Քրիստո» վեպը ընթերցում են ամենատարբեր լեզուներով, «Կամելիազարդ տիկինը» բեմադրվում է ամենահեղինակավոր թատրոններում, իսկ կինոֆիլմերի աշխարհում «Երեք հրացանակիրներ» արկածային վեպի էկրանավորումն է։ «Իմ կարծիքով, հնարավոր չէ կերպարներ ստեղծել առանց խորապես ուսումնասիրելու մարդկանց, ինչպես չի կարելի խոսել մի լեզվով՝ առանց լրջորեն սովորած լինելու այն»,–ահա ֆրանսիացի գրողի գրական համոզմունքը։ Նրա յուրաքանչյուր ստեղծագործություն կյանքի գեղարվեստական շարադրանք է՝ «շնչող» հերոսներով ու հերոսուհիներով։ Ալեքսանդր Դյուման գրական հեղինակություն էր պահանջկոտ ու բծախնդիր ֆրանսիական հասարակության մեջ։ Ֆրանսիացի գրողը եւս դժվարահավան էր, եւ հայերի հանդեպ նրա սերն ու հիացմունքն այս առումով ավելի են արժեւորվում։
Այն, որ հայերն աշխարհի հնագույն ազգերից են, հայտնի էր Ալեքսանդր Դյումային, եւ պատահական չէ, որ նա հայերին գնահատում էր իմաստության, խոհեմության համար։ «Ինչպես ենթադրում են, Հայաստանում էր գտնվում երկնային դրախտը։ Հայաստանում իրենց սկիզբն էին առնում Երկիրը ոռոգող չորս նախապատմական գետերը»,–կարդում ենք Ալեքսանդր Դյումայի ճամփորդական նոթերում։ Գրողը տարբեր առիթներով խոսել է Հայաստանի մասին, որտեղից «սկսվեց ավերված աշխարհի վերակենդանացումը»։ Ֆրանսիացի գրողն ուսումնասիրելով եւ գնահատելով Հայաստանի պատմական նշանակությունը, փորձել է ճանաչել նաեւ այդ հնաբնակ երկրի ժողովրդին՝ հայերին...
Հայերի կենցաղը, որն անմիջականորեն կապված է բարքերի հետ, զարմացնում էր Ալեքսանդր Դյումային, նաեւ՝ հիացնում։ «Հայը պահպանել է նահապետական բարքերը։ ...Հայրը ընտանիքի անվիճելի ղեկավարն է...։ ...Բոլորն անվերապահորեն ենթարկվում են հոր անվիճելի եւ անողոք կամքին»,— գրում է Դյուման։ Ֆրանսիացի գրողը, հայի ընտանիքում տեսնելով տղամարդու խոսքի արժեւորումը, հեղինակությունը, հասկանում է, որ այս ազգի հիմքում ընտանիքի գաղափարն է, որի ամրությունը որոշվում է բարքերի պահպանմամբ։ Սա չի նշանակում, որ հայ կնոջ դերը ստվերվել է։ Ո՛չ, բոլոր ժամանակներում հայ կինն իր բարոյական նկարագրով եղել է օջախի ճրագը, ում արժեքը միշտ բարձր է գնահատվել։ Պարզապես, կենցաղում եղել են հնուց եկած սովորույթներ, որոնց հետեւել են տան անդամները։ «Նրանք հազվադեպ են նստում հոր ներկայությամբ. դրա համար անհրաժեշտ է ոչ թե հոր հրավերը, այլ հրամանը»,–գրում է Դյուման։ Հասկանալի է դառնում, թե որքան մոտիկից է ճանաչել գրողը հայերին, նրանց նիստուկացին։ Ճիշտ է, ժամանակին զուգընթաց փոխվել է հայկական ընտանիքի մոդելը, սակայն ավանդականը որոշ վերափոխումներով պահպանվում է։
Ֆրանսիացի գրողը հիանում էր հայերի հյուրընկալությամբ, ինչի մասին գրում է. «Եթե այցելում է մեկի կողմից երաշխավորված կամ հարգանքի արժանի հյուր (հայի համար միեւնույնն է), հայ օջախում սկսվում է տոնախմբություն. մորթում են... գառնուկ, վառում են բաղնիքը եւ բոլոր բարեկամներին հրավիրում են խնջույքի…»։ Ճիշտ է նկատել Ալեքսանդր Դյուման՝ հայի համար կարեւոր չէ, թե իր հյուրը ազգական է, թե օտար, նրա տան դռները միշտ բաց են բոլորի առջեւ...
Ալեքսանդր Դյուման գիտեր հայերի կրած դառնությունների մասին, բայց միեւնույն ժամանակ զմայլվում էր՝ տեսնելով նրանց անկեղծությունը, որ չնայած ամեն տեսակ փորձություններին, հայերը շարունակում են լինել այնպիսին, ինչպիսին եղել են դարեր շարունակ, թեեւ կյանքը ստիպել է հայերին շատ առումներով զգուշանալ։ «Համոզվելով, որ անկեղծ խոսքը ոչնչի չի բերում կործանումից բացի, նրանք դարձան ինքնամփոփ»,— գրում է Դյուման։
…Ֆրանսիացի գրողը երբեք չմոռացավ «հնազանդ եւ հեզաբարո բնավորությամբ» հայերին եւ նրանց հնամենի հայրենիք Հայաստանը, ուր «Նոյը տնկեց խաղողի այգի եւ առաջին անգամ փորձարկեց գինու զորությունը»...
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

24-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO