Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հաստատվում է եվրասիական մաքսային տարածքում արգելված ապրանքների ցանկը

Կարմիրգրքային կենդանիների եւ բույսերի ապօրինի տեղափոխումը քրեորեն պատժելի կլինի նաեւ մաքսային միության տարածքում

2016 թ. քրեական օրենսգիրքը լրացվել էր նոր՝ 235.1. հոդվածով, որում ասվում է, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, բացի ողորկափող որսորդական հրազենից եւ դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների մաքսանենգությունը՝ անկախ չափերից, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ։
Իսկ եթե նշված արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով կամ մաքսային կամ սահմանային հսկողություն իրականացնող անձի նկատմամբ բռնություն գործադրելով, ապա պատժվում է ազատազրկմամբ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ։
Այդ կարգավորմամբ նույն պատիժն է սահմանվում նաեւ Հայաստանի կառավարության հաստատած ցանկում ընդգրկված ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգության դեպքում, որը կատարվել է խոշոր չափերով։
Ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի ութհազարապատիկը գերազանցող արժեքը, իսկ մշակութային արժեքների համար՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկը գերազանցող արժեքը։
Սակայն այս հոդվածով սահմանված ցանկը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշում մինչ օրս առկա չէ։ Օրենքի այս բացը լրացնելու համար Պետական եկամուտների կոմիտեն մշակել եւ շրջանառության մեջ է դրել «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ ՀՀ պետական սահմանով տեղափոխվող ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
Նախագծով սահմանվող ցանկում ի թիվս այլ ապրանքների ներառվել են Հայաստանի բույսերի եւ կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակները, ինչպես նաեւ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին» 1973 թ. մարտի 3-ի կոնվենցիայով նախատեսված տեսակները։
Նման արգելված ապրանքների մեջ են մտնում կառավարության կողմից հաստատված մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների եւ Ազգային գրադարանային հավաքածուի գրացուցակը հաստատելու մասին որոշմամբ հաստաված ցանկերում ներառված ապրանքները։
Շրջանառության մեջ դրված որոշմամբ արգելված ապրանքների թվին են դասվում նաեւ կառավարության 1785—Ն որոշման հավելվածի 1C351՝ «Մարդկանց եւ կենդանիների համար վտանգավոր պաթոգենները եւ «տոքսինները», եւ 1C450՝ «Թունավոր քիմիական նյութեր եւ տոքսիկ քիմիական նախանյութեր, եւ «քիմիական խառնուրդներ»» բաժիններում ընդգրկված ապրանքներ, ինչպես նաեւ Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորվող Հայաստանի արգելված քիմիական նյութերի եւ թունաքիմիկատների ցանկում ընդգրկված ապրանքները։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

24-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO