Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Սկսվել է Հրազդանի ջրավազանի շահառուների հանրային խորհրդակցությունը

5 մարզով, 9 ջրամբարով եւ 10-ից ավելի բնական լճերով այս տարածքն ու դրա խնդիրները

Հայաստանը 6 ջրավազանային տարածքների է բաժանված՝ Ախուրյանի, Արարատյան, Հարավային, Սեւանի, Հրազդանյան, Հյուսիսային։ Սրանցից առաջին 3-ի կառավարման պլանները կան։ Սեւանի ջրավազանային կառավարման պլանի հանրային խորհրդատվությունը սկսվել է հունիսի 11-ից։ Կորոնավիրուսի պատճառով հանդիպումներն առցանց են եղել։ Սկսվել է նաեւ Հրազդանի ջրավազանի շահառուների հանրային խորհրդակցությունը։ Այն նախատեսվում է մինչեւ օգոստոսի 20—ը։ Այս դեպքում էլ գործընթացն առցանց է։ Ելնելով մեր երկրի ջրային ոլորտի համար կարեւորագույն այս խնդրից՝ «ՀՀ»—ն մանրամասն անդրադարձել է կառավարման 3 հաստատված պլաններին, քննարկել Սեւանինը, ներկայացրել ջրավազանային տարածքների խնդիրները, լուծման ուղիները, ռիսկերը եւն։ Հերթը Հրազդանինն է. ի՞նչ բացթողումներ ունենք ջրավազանային ա՛յս տարածքում եւ բնապահպանական ի՞նչ նպատակներ ենք սահմանում։
Որպեսզի հստակ պատկերացնենք այս տարածքի նշանակությունը, հարկ է պարզապես ասել, որ Հրազդանի ՋԿՏ—ն ընդգրկում է Հրազդանի եւ Քասախի ջրհավաք ավազանները։ Հրազդանը՝ Մարմարիկ, Ծաղկաձոր, Դալար, Արագետ խոշոր վտակներով, եւ Քասախը՝ Գեղարոտ, Շահվերդ եւ Ամբերդ վտակներով։ Հրազդանի ՋԿՏ—ում կառուցված 1 մլն խմ եւ ավելի ծավալ ունեցող 9 ջրամբարից առանձնահատուկ դեր ունեն Ապարանի եւ Մարմարիկի ջրամբարները։ 9 ջրամբարի գումարային ծավալը 143.31 մլն խմ է։ Հրազդանի ՋԿՏ—ում 10—ից ավելի փոքր բնական լճեր կան, որոնցից են Քարի (Քասախի գետավազանում) եւ Ակնա լճերը (Հրազդանի գետավազանում)։ Ավազանում կա նաեւ 7 հիմնական, 4 ածանցյալ եւ 7 երկրորդային ջրանցք։ Այլ կերպ՝ այս ՋԿՏ—ն մի տարածք է, որն ընդգրկում է Երեւանը, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի եւ Արմավիրի մարզերը։
Ինչպես բոլոր ՋԿՏ—ների դեպքում, այստեղ էլ խնդիրները հասկանալու համար պետք է դիտարկենք աղտոտվածության աղբյուրները՝ կետային թե ցրված։
Սկսենք կետային աղտոտման աղբյուրներից։ Հրազդանի ՋՏԿ—ում աղտոտման հիմնական աղբյուրը կեղտաջրերի ներհոսքն է։ Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրային կադաստրի տվյալների եւ փորձագիտական տվյալների համաձայն, 2018 թ. հունվարի դրությամբ արտանետվող կեղտաջրերի քանակը կազմել է 1301.8 մլն խմ տարեկան (տնային եւ արդյունաբերական կեղտաջրեր), 201,12 մլն խմ—ն կենցաղային կեղտաջրերի արտանետումն է։ Կոյուղու կեղտաջրերը ընդամենը 123,38 մլն խմ էին։ Եվ արդյունաբերական, եւ կենցաղային կեղտաջրերի 90—95 տոկոսը չի հավաքվել եւ չի մաքրվել։ Քաղաքային բնակավայրերի տնային եւ արդյունաբերական կեղտաջրերը ուղղակիորեն ներթափանցում են մակերեւութային եւ ստորերկրյա ջրեր։ Եթե սրան էլ հավելենք, որ կոյուղու խողովակները մաշված են, պատկերն ավելի հստակ կդառնա։ Ըստ հիդրոքիմիական մոնիթորինգի, կենցաղային կեղտաջրերը զգալի ճնշում են գործադրում Հրազդան եւ Քասախ գետերի ջրային ռեսուրսների որակի վրա։
Կետային աղտոտման աղբյուր է նաեւ սննդային եւ ոչ սննդային արդյունաբերությունից կեղտաջրերի արտանետումը։ Այս կեղտաջրերը հիմնականում թափվում են կոյուղաջրերի մեջ։ Դարձյալ ըստ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության տվյալների՝ արդյունաբերական կեղտաջրերի ընդհանուր քանակը, հիմնականում սննդի արդյունաբերությունից, ՋԿՏ—ում մոտ 1,1100.68 մլն խմ է, որից 17,5 մլն խմ—ն ուղղվում է քաղաքային կոյուղատար, այնուհետեւ դուրս է գալիս հարակից գետեր (հիմնականում՝ դեպի Հրազդան եւ Քասախ)։ Սննդի արդյունաբերության կեղտաջրերի արտանետումը էապես ազդում է Հրազդանի ՋԿՏ—ում ջրերի որակի վրա։
Գանք աղտոտվածության ցրված աղբյուրներին, այսինքն՝ հանքարդյունաբերություն, անասնաբուծություն, պարարտանյութերի գործածում, պինդ թափոններ։ Օրինակ՝ անասնապահության բարձր մակարդակի պատճառով, հատկապես Քասախի գետավազանում ջրային ռեսուրսներ ազոտի եւ ֆոսֆորի արտանետումները բավականին մեծ են։ Այս աղտոտիչների բարձր կոնցենտրացիաները նկատվում են Հրազդան գետի միջին եւ ցածր հոսանքներում, ինչպես նաեւ Քասախ գետում՝ Ապարանի շրջանում։
Հանքարդյունաբերության ոչ կետային աղբյուրներից ջրի աղտոտում նկատվել է Քասախի գետավազանում՝ Հալվար գետում։ Երբ սկսվում են գարնանային վարարումներն ու հորդառատ անձրեւները, մեծ քանակությամբ հանքաքար է լվացվում ու արտանետվում Թուխմանուկի բաց հանքավայրից եւ պոչամբարից դեպի Հալվար գետ՝ ջրերն աղտոտելով ծանր մետաղներով։ ՋԿՏ—ում հիմնական հանքավայրերն են Հանքավանի պղնձամոլիբդենինը, Թուխմանուկը, Մեղրաձորը եւ Մեղրաձորի «Լուսաջուր» մասնաճյուղի ոսկու հանքերը։
Աղտոտման պարարտանյութային աղբյուրից եթե խոսենք, ապա Հրազդանի ՋԿՏ—ում (տվյալների աղբյուր՝ ՀՀ մարզպետներ, 2017 թ.) 3718 տ ազոտական պարարտանյութ է օգտագործվել գյուղատնտեսական մշակաբույսերի համար։ Երբ ուսումնասիրել են Հրազդան եւ Քասախ գետավազանների ջրերի որակը, պարզվել է, որ նիտրատ իոնների կոնցենտրացիայի աճ է նկատվել Հրազդան գետի միջին եւ ստորին հոսանքներում, ինչը պայմանավորված է տարածաշրջանի վարելահողերից հետադարձ ջրերով աղտոտմամբ, հողի ոչ ճիշտ քանակությամբ պարարտացմամբ։ Բայցեւ՝ ՇՄ նախարարությունն արձանագրում է, որ Հրազդան ՋԿՏ—ում պարարտանյութերի օգտագործումը էական ճնշում չի գործադրում ջրերի որակի վրա։
Փոխարենը գյուղերի տարածքում գոմաղբի լվացումից առաջացած կեղտաջրերը հոսում են գետեր կամ ներթափանցում ստորերկրյա ջրեր՝ աղտոտելով ջրային ռեսուրսները ազոտի, ֆոսֆորի եւ այլ օրգանական միացություններով։ Պինդ թափոնների ազդեցությունը պարզ կդառնա, եթե ասենք, որ այս ջրավազանային կառավարման տարածքում կան 5 խոշոր աղբավայրեր, որոնք շահագործվում են Երեւան, Հրազդան, Աբովյան, Եղվարդ եւ Չարենցավան համայնքների կողմից՝ 66 հեկտար ընդհանուր մակերեսով, որից միայն 31.1 հեկտարը հատկացված է Երեւանի Նուբարաշենի աղբավայրին։ Եթե փակագծերում հավելենք, որ Նուբարաշենի՝ ակտիվ սողանքային գոտում գտնվող թունաքիմիկատների գերեզմանատանը թափված է շուրջ 512 տ թունաքիմիկատ թափոն, որոնք դասակարգվում են որպես 1—ին եւ 2—րդ վտանգավոր դասի, ապա թափոնների ազդեցությունը ՋԿՏ—ում ավելի լավ կպատկերացնենք։
Ընդհանուր գծերով խնդիրները հասկանալի են։ Բայց դրանց լուծում տալու ու ռիսկերը ճիշտ գնահատելու համար պետք է հասկանանք մակերեւութային ու ստորերկրյա ջրերի մոնիթորինգի վիճակը։ Սրան, սակայն, առանձին կանդրադառնանք։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

25-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO