Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԼՂՀ


Ակնայում բերքառատ են դաշտերն ու այգիները

Աջակցության համար վճռորոշ նախապայման են բերքահավաքի արդյունքները

Գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջան է Արցախում։ Հացահատիկայինների հնձին զուգընթաց, համայնքներում հողօգտագործողները զբաղված են պտուղ-բանջարեղենի եւ բոստանային մշակաբույսերի բերքահավաքով։
Ասել է թե՝ վաղ առավոտից մինչ երեկո նրանք դաշտում են ու այգիներում, եւ, չնայած ամբողջ օրը զբաղմունք ունեն, գործը չի վերջանում։ Յուրաքանչյուրը քաջ գիտակցում է, որ երկրի պարենային խնդիրը լուծվում է համառ տքնանքի ու առատ բերք ու բարիքի արարման միջոցով։ Ու եթե դիրքապահ զինվորն այս օրերին ավելի աչալուրջ եւ զգոն է դարձել սահմանը հսկելիս, ապա գյուղոլորտի աշխատողը, լարելով ջանքերը, ձգտում է անկորուստ հավաքել դժվարությամբ աճեցված բերքը, ավելի է բարձրացրել պատասխանատվության զգացումը։ Չէ՞ որ իր արտադրած մթերքի որակով եւ քանակով է պայմանավորված, թե պետությունն ինչ չափի աջակցություն է տրամադրելու աշնանը։
Գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը չի թաքցնում կառավարության սկզբունքային դիրքորոշումը։ «Ով լավ է աշխատել եւ ապահովել է բարձր արդյունքներ, պետությունն առաջնահերթ աջակցելու է նրանց,–ասում է գերատեսչության ղեկավարը։–Մենք շրջայցերի ժամանակ ուշիուշով հետեւում ենք բերքահավաքին եւ ուսումնասիրություններից համապատասխան հետեւություններ ենք անելու։ Պետությունը կանգնելու է այն հողօգտագործողների եւ ֆերմերների կողքին, ովքեր բարեխղճորեն կատարում են իրենց պայմանագրային պարտավորությունները եւ նպաստում պարենային ծրագրի իրագործմանը»։
Հենց այս պահանջների կատարման «հավաստիությունն» է փորձել պարզել նախարարը՝ Ակնայի ցանքատարածքներ եւ այգիներ կատարած այցելության ժամանակ։ Նրան հատկապես գոհացրել են խոշոր հողօգտագործողների կողմից մշակված դաշտերն ու բանջարանոցները, բերքով ծանրաբեռ մրգատու այգիները, որոնք հոգատար խնամքի ու պահանջվող ագրոմիջոցառումների արդյունավետ իրականացման շնորհիվ առատորեն վարձահատույց են լինում՝ արդարացնելով սպասելիքները։
Ֆերմեր Նվեր Գաբրիելյանը չի թաքցնում իր ոգեւորությունը։ Երաշտի պայմաններում հեկտարից 40—50 տոննա սոխ է ստանում։ Իրացման խնդիր չունի։ Գալիս՝ անմիջապես դաշտից են բերքը տանում, կիլոգրամը՝ 130—150 դրամով։ Մեկ—մեկ նաեւ Հայաստանից են լինում գնորդները։ Գալիք տարում մտադիր է ցանքաշրջանառության պահանջները կիրառելով՝ նույն դաշտում բանջարաբոստանային մշակաբույսեր ցանել, հիմնադրել նոր ջերմոցներ։ «Իմ փորձից արդեն համոզվել եմ, թե բանջարեղենի որ տեսակներին տամ առաջնությունը,–ասում է նա։–Տարածքում ոռոգման խնդիրը լուծված է եւ այդ տեսանկյունից մտահոգություններ չկան։ Կաթիլային համակարգի ներդնումը միմիայն լավ արդյունք է տալիս։ Եթե պետությունը շարունակի օգնել, պատրաստ եմ նռան նոր այգի հիմնել»։ Իսկ նախարար Ա. Բախշիյանը վստահեցնում է, որ «պարտաճանաչ հողօգտագործողներին անպայման աջակցություն կլինի»։
Գրեթե Ն. Գաբրիելյանի հարեւանությամբ է հողօգտագործող Գարիկ Հովսեփյանի եգիպտացորենի դաշտը, որը զբաղեցնում է շուրջ 30 հեկտար ցանքատարածություն։ Վերջին շրջանում, սաստիկ երաշտի հետ կապված, բույսերի աճը մի փոքր դանդաղել է։ Անձրեւային համակարգի խափանման պատճառով դաշտը լիարժեք չի ոռոգվել։ Այն կարծիքին է, որ նախատեսված արդյունքները չեն ապահովվելու։ Միեւնույն ժամանակ վստահ է, որ հեկտարի հաշվով մինչեւ 60 տոննա սոխի բերքը ծախսերի զգալի մասը կփակի։
Բերքահավաքի արդյունքները գոհացնում են ֆերմեր Կարեն Աղաջանյանին, ով կլիմայական անբարենպաստ պայմաններում առատ միրգ է աճեցրել։ Մենատնտեսը շուրջ 30 հեկտար նորատունկ նռան այգի ունի։ Ոռոգումը կատարվում է կաթիլային եղանակով, ինչը թույլ է տալիս տնտեսել թե ջուրը եւ թե աշխատուժը։ Նրա խոսքով, հազար տոննա տարողությամբ ջրամբարի ջուրը շատերին է հերիքում։ «Նույնիսկ արտեզյան ջրհորներն աշխատեցնելու անհրաժեշտություն չի լինում» ու ջրամբարից են բացառապես օգտվում։ Ասում է՝ գալիք տարում նռան այգին առաջին բերքն է տալու...
Իր գոհունակությունն արտահայտելով Ակնայում խոշոր հողօգտագործողների լավ աշխատանքի եւ աճեցրած առատ բերքի վերաբերյալ, գյուղնախարար Ա. Բախշիյանը վերստին հիշեցրեց, թե պետության կողմից աջակցությունը շարունակական է լինելու, որից օգտվելու են պարտաճանաչ եւ բանիմաց մենատնտեսները։ Իսկ խրախուսման համար վճռորոշ նախապայման են լինելու բերքահավաքի արդյունքները։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am
Ստեփանակերտ

25-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO