Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ԼՂՀ


Տաճարը վերածել են քաղաքական միավորներ հավաքելու միջոցի

Ս. Սոֆիան մզկիթ դարձնելու վարքաբանությունը դեմ է քաղաքակրթության ընկալումներին

Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Կոստանդնուպոլսի (ներկայիս Ստամբուլ) Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու վարքաբանությունը դեմ է ոչ միայն քրիստոնեական, իսլամական եւ, առհասարակ, որեւէ կրոնական ուսմունքի հիմնադրույթներին, դեմ է մարդկային քաղաքակրթության ժամանակակից ընկալումներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Սուրբ Սոֆիան կրկին վերածվել է մզկիթի, եւ հուլիսի 24—ն այդ պատճառով համաշխարհային լրատվամիջոցներից մեկի կողմից «տխուր օր» դիպուկ բնորոշումն է ստացել։
«Որպես հայ քրիստոնյա՝ չեմ կարող վերաբերմունքս չարտահայտել «անպաշտպան» մնացած տաճարի դեմ այս ոտնձգության նկատմամբ։
Քաղաքակիրթ մարդկությունը վաղուց յուրացրել է վարքականոնի մի պարզ նորմ՝ հարգանքն այլոց հավատքի, կրոնական զգացմունքների ու ինքնության, մանավանդ դրանք մարմնավորող հուշարձանների նկատմամբ։ Հարկ չկա ավելորդ անգամ ասելու, որ Արցախում էլ է այդպես։ Մեր հանրապետության բազմաթիվ հյուրերն ու պատմական ժառանգությունը ուսումնասիրողները վաղուց արձանագրել են այդ իրողությունը։
Այս գրառումը, սակայն, մեր մասին չէ, այլ մեկ մարդու՝ փառասիրությունից դրդված դիվային քայլի, ինչն արդեն շաբաթներ շարունակ քննարկում են թե միջազգային հանրության գործող անձինք, թե աշխարհի քաղաքական ու հասարակական շրջանակները, թե լրատվամիջոցները, թե հարյուր հազարավոր մարդիկ։
Փաստացի միանձնյա որոշմամբ փորձ է արվում քաղաքակրթության պատմության համար խորհրդանշական նշանակություն ունեցող Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել քաղաքական միավորներ հավաքելու միջոցի։ Էրդողանի այս վարքաբանությունը դեմ է ոչ միայն քրիստոնեական, իսլամական եւ, առհասարակ, որեւէ կրոնական ուսմունքի հիմնադրույթներին։ Դեմ է մարդկային քաղաքակրթության ժամանակակից ընկալումներին։
Հռետորական հարց է ծագում. արդյոք անհրաժե՞շտ էր համավարակի այս պայմաններում, երբ բոլորս, անկ0ախ կրոնական պատկանելությունից, առ Աստված ուղղված մեր աղոթքներում խնդրում ենք ուժ՝ մարդկությանը պատուհասած այս արհավիրքն արագ հաղթահարելու համար, փորձել նոր կնճիռ բացել միջկրոնական հարաբերություններում եւ փոխադարձ ընկալումներում։
Արդյոք այսօր արդարացվա՞ծ է խորը միջնադարում լայն կիրառություն ունեցած սուլթանական բարբարոս եւ սրբապիղծ մոտեցումը։ Արդյոք այդ գործելաոճն այդքան խո՞րն է արմատավորված թուրքական իշխանության հոգեկերտվածքում։
Եվ խոսքն այստեղ բնավ իսլամի մասին չէ, որի համար սրբապղծությունը նույնքան վրդովեցուցիչ է եւ բնորոշվում է մեր առօրյա խոսքում հաճախ կիրառվող «հարամ» բառով։
Այս հարցադրումների վերաբերյալ հայերն իրենց աներկբա պատասխանն ունեն. չէ՞ որ Հայոց ցեղասպանությունը նաեւ մշակութային ցեղասպանություն էր, որը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շարունակվում է առ այսօր։ Իսկ ունի՞, արդյոք, աշխարհն իրեն նետված այս մարտահրավերի պատասխանը. կարծում եմ՝ դեռեւս ոչ։
Քաղաքակրթության հանդեպ ցուցադրված այս հերթական քամահրանքից պետք է հետեւություններ անեն բոլորը, հատկապես՝ «քաղաքակիրթ Թուրքիայի» առասպելի հիման վրա հարաբերություններ կառուցողները՝ քրիստոնեականից մինչեւ իսլամական պետություններ, կազմակերպություններ եւ գործիչներ։ Իսկ հայությունն, անշուշտ, նման սրբապղծությունների վերաբերյալ իր հետեւությունները վաղուց է արել...»,–նշել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

25-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO