Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2021
ԱՇԽԱՐՀ


«Էրդողանն ուղիներ է որոնում իր իշխանության ամրապնդման համար»

Սուրբ Սոֆիայի տաճարի վերածումը մզկիթի «եւս մեկ հարված է Թուրքիայի հեղինակությանը»

Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում, այն բանից հետո, երբ այն թանգարանից վերածվեց մզկիթի, երեկ կայացավ առաջին համընդհանուր ուրբաթօրյա նամազը։ Եվ դա կրկին պատճառ դարձավ, որ միջազգային մամուլը ոչ միայն անդրադառնա նամազին, այլեւ վերլուծի այն պատճառները, որոնք Թուրքիայի նախագահ Էրդողանին ստիպեցին տաճարը մզկիթի վերածելու որոշում կայացնել…
Էրդողանի այդ որոշման նպատակն իշխանության պահպանումն էր։ Այս կարծիքին է պատմաբան եւ գրող Իբրահիմ Կարահասան—Չանիրը, ով բուլղարական «Ռադիո Բոլգարիային» տված մեկնաբանության մեջ այսպես է արտահայտվել. «Թուրքիայի ղեկավարը պարզապես ասաց. «Ոչ ոք չի կարող միջամտել իմ գործերին։ Այն, ինչ մենք անում ենք Թուրքիայում, մեր խնդիրն է»։
Կարահասան—Չանիրի կարծիքով՝ Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի վերածումը մզկիթի «եւս մեկ հարված է Թուրքիայի հեղինակությանը»։ «Ցավոք, 2013 թ. հուզումները ճնշելուց հետո այս քայլը օգուտ չի տա երկրի ոչ արտաքին եւ ոչ էլ ներքին քաղաքականությանը։ Այդ ակտով երկրի ներսում որոշ ժամանակ հիանում են Էրդողանի ու նրա կուսակցության կողմնակիցները, բայց, ըստ իս, դա խորհրդանշական ակտ է եւ պարզապես մատ թափ տալ է նշանակում»,–նշել է Կարահասան—Չանիրը։
Պատմաբանը բացատրել է, որ առաջին նամազի համար հուլիսի 24—ի ընտրությունը պատահական չէր. հենց այդ օրն է ստորագրվել Լոզանի պայմանագիրը, որն ամրապնդել է Թուրքիային իր այժմյան սահմանների մեջ։
«Հասկանալի է, որ սա հարված է Աթաթյուրքին։ Իրականում Էրդողանը երկրի ներսում հանձնում է իր դիրքերը։ Նա կառչում է յուրաքանչյուր հնարավորությունից, որի օգնությամբ հնարավոր է ինչ—որ կերպ հաստատել սեփական իշխանությունը։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ նրա վարկանիշը կտրուկ իջել է, եւ հնարավոր նախագահական ընտրություններում նա կարող է զիջել Էքրեմ Իմամօղլուին։ Նրա կուսակցությունը, սկսած փետրվարից, անկում է արձանագրել 5 կետով։ Ներկայումս Թուրքիան կորոնավիրուսի տարածման պատճառով տնտեսական ու ֆինանսական ճգնաժամ է ապրում, եւ այն դեռ նոր է թափ հավաքում։ Ուստի Էրդողանն ուղիներ է որոնում իր իշխանության ամրապնդման համար... Ես կարծում եմ, որ նա կշարունակի իր քաղաքականությունը, որը դառնում է ավելի կտրուկ, իսկ նրա հեղինակությունն անկում կապրի»,–ասել է Կարահասան—Չանիրը։
Պատմաբանի խոսքերով՝ այդ որոշման պատճառով Հունաստանը համառորեն պահանջում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, իսկ Անկարայի ու ԵՄ—ի հարաբերություններն առանց այդ էլ շատ լարված են։ «Դա յուղ է լցնում կրակի վրա»,–համոզված է նա։
Եթե Էրդողանը մարտահրավեր է նետում քրիստոնեական աշխարհին, որի համար Սուրբ Սոֆիայի տաճարն իսկապես սրբավայր է, նշանակում է՝ դա պակաս վտանգավոր է, քան այն, ինչ կատարվում է երկրի ներսում։ Չէ՞ որ այս դեպքում Թուրքիայի առաջնորդն ընտրել է չարյաց փոքրագույնը՝ փորձելով վերականգնել կորսված դիրքերը։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

25-07-2020





19-01-2021
Բաշխման էլեկտրական ցանցերում տեխնոլոգիական կորուստները կնվազեն
Ինչ է նախատեսված 10-ամյա ներդրումային ծրագրով

Հայաստանի էլեկտրական ...


19-01-2021
Մեծ Բրիտանիան նոր «Մեծ խաղ» է նախաձեռնել
Լոնդոնը Թուրքիային դարձրել է իր զենքը սեփական շահերի առաջխաղացման ...


19-01-2021
«Իմ մահը պիտի ըլլա ոտքի վրա…»
Նա քաջ գիտակցում էր, թե ինչ է նշանակում հայ ...


19-01-2021
Նվազեցվում են ՊԵԿ աշխատակից-հարկատու շփումները
Ներդրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգ


19-01-2021
Թուրքիան չի հրաժարվում սպառնալիքի լեզվով խոսելուց
Կարսում նախատեսվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ

Հայաստանին սահմանակից ...


19-01-2021
Հայաստանի բազմաբնակարան շենքերի երեք տոկոսից ավելին անբավարար վիճակում է
Կառավարման մարմինները բնակֆոնդի պահպանման գործառույթներ պետք է իրականացնեն


19-01-2021
Սուրբ Հոգու պարգեւները
«Պարգեւները զանազան են, բայց Հոգին նոյնն է: Եւ պաշտօնները ...



19-01-2021
Կստանձնի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսուհետ ...

19-01-2021
Քննարկման է ներկայացվել հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագիծ
Կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ...

19-01-2021
Հոբելյանը կնշվի համերգային ծրագրերով
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների ...

19-01-2021
Այս տարի էլ հաղթեց Հովիկ Հայրապետյանը
Արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը երկրորդ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO