Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.11.2020
ԱՇԽԱՐՀ


ԵՄ-ն փաստացի կդառնա «տրանսֆերային միություն»

Կենտրոնական ու Հյուսիսային Եվրոպայի երկրներն իրենց եկամուտների մի մասի փոխանցմամբ կփոխհատուցեն Հարավի անբավարար մրցունակությունը

Եվրամիության երկրների ղեկավարները քառօրյա բարդ բանակցություններից հետո Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հաստատել են ԵՄ-ի յոթնամյա բյուջեն եւ հիմնադրամի չափը՝ «Covid—19»-ից տուժած երկրների տնտեսությունների վերականգնման համար։ Միջոցների ընդհանուր ծավալը 1.8 տրիլիոն եվրո է։ Դրանից 1074 միլիարդը ԵՄ—ի յոթնամյա բյուջետային պլանի շրջանակներում կհատկացվի 2021—2027 թթ.։
Կոշտ բանավեճի պատճառ են դարձել, այսպես կոչված, «վերականգնման ֆոնդերի» չափերը։ Այդ ֆոնդի ընդհանուր ծավալը կմնա անփոփոխ՝ 750 մլրդ եվրո, ինչպես հենց սկզբից առաջարկում էին Ֆրանսիան ու Գերմանիան։ Սակայն Եվրոպայի ոչ մեծ ու հարուստ երկրների (Նիդերլանդներ, Ավստրիա, Դանիա, Շվեդիա եւ Ֆինլանդիա) հուսահատ դիմադրության արդյունքում անհատույց օգնության չափն իջեցվեց մինչեւ 390 մլրդ եվրո։ Այսինքն՝ նշված դրամաշնորհներն ստացող պետություններն այդ գումարը չեն վերադարձնի Բրյուսելին։ Մնացած 360 միլիարդը վարկեր են, որոնք պետք է փակվեն մինչեւ 2058 թ.։
Եվրամիությունն ստիպված կլինի այս 750 մլրդ եվրոն վարկերի տեսքով վերցնել համաշխարհային ֆինանսական շուկաներում։ Այդ պարտքը կմարվի Եվրամիության անդամ բոլոր երկրների համատեղ ջանքերով։
Գերմանական «Die Zeit»—ը հարց է տալիս, թե ինչ է նշանակում Բրյուսելում հիմնադրված «վերականգնման ֆոնդը»։ Եվրոպական համերաշխության ա՞կտ, թե՞ Եվրոպայի պետությունների ազգային ինքնուրույնության խախտում։ Ամեն դեպքում, ըստ դիտորդների գնահատականի, ֆոնդի ստեղծումը կարեւորագույն միջադեպ է, որը Եվրամիությունը վերածում է «պարտքային միության», որի դեպքում առավել հարուստ ու զարգացած երկրները կֆինանսավորեն աղքատ հարեւաններին։ ԵՄ—ն փաստացի կդառնա «տրանսֆերային միություն», որում Կենտրոնական ու Հյուսիսային Եվրոպայի երկրներն իրենց եկամուտների մի մասի փոխանցմամբ կփոխհատուցեն Հարավի անբավարար մրցունակությունը։
Չնայած «Եվրոպայի միացյալ նահանգների» կողմնակիցները ողջունում են ձեռք բերված համաձայնությունը եւ այն անվանում «համաեվրոպական կուրսի» հաղթանակ, քաղաքագետները, որոնք միտված են դեպի ազգայինը, ֆոնդի ստեղծումը համարում են Եվրահանձնաժողովի կողմից լիազորությունների չարաշահում։ «Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչ Ալիսա Վայդալը հայտարարել է. «Եվրոպայի վերջնական մեղքը կայացավ։ Այսպես կոչված «վերականգնման ֆոնդն» անօրինական է, Եվրամիությունն իր վրա պարտքեր է վերցնում՝ չունենալով պետության կամ ֆինանսական մարմնի գործառույթներ։ Արդյունքում Գերմանիան երաշխավորում է գումարների համար, որոնք չեն վերահսկվում իր խորհրդարանի ու բյուջեի կողմից»։
Այլ խոսքերով, նշում է «Die Zeit»—ը, Եվրահանձնաժողովը վարվում է այնպես, ասես պետական ու ֆինանսական իշխանություն ունի։ Եվ դա վտանգավոր նախադեպ է ստեղծում։ Իրականում, կարծում են դիտորդները, «ընդհանուր պարտքն» արդեն վաղուց գոյություն ունի։ Չնայած Գերմանիայի երկարատեւ դիմակայությանը, կանցլեր Անգելա Մերկելը, այնուամենայնիվ, աջակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությանը՝ Եվրամիությունը փլուզումից փրկելու եւ միասնական շուկան պահպանելու համար։
Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը կարծում է, որ ԵՄ—ի «փրկության ֆոնդը» պատմական նշանակություն ունի, նրա ստեղծումը համեմատել է ամերիկյան ֆինանսների նախարար Համիլթոնի որոշման հետ, ով 18—րդ դարի վերջին ստեղծեց ԱՄՆ—ի պարտատոմսերի շուկա՝ միեւնույն ժամանակ Կոնգրեսին իրավունք տալով վերահսկել կառավարական ծախսերը։ Իրոք, այսուհետ Եվրահանձնաժողովի պարտատոմսերն ընդհանուր կդառնան ողջ ԵՄ—ի, այլ ոչ թե նրա առանձին անդամների համար։ Այսպիսով՝ շուկան ստացել է նոր հուսալի ակտիվ, որն ունակ է մրցակցել ամերիկյան արժեթղթերի հետ։
2019 թ. Գերմանիան ԵՄ—ի ընդհանուր ֆոնդին վճարել է 13.4 մլրդ եվրո։ Լեհաստանն ստացել է 12.3, Հունաստանը՝ 3.4 մլրդ եվրո։ Եվրոպայում շատերն անարդար են համարում այն փաստը, որ Հունգարիան ու Լեհաստանը հսկայական գումարներ են ստանում ԵՄ—ից, սակայն միեւնույն ժամանակ խախտում են Եվրամիության իրավական սկզբունքները ու պատասխանատվության չեն ենթարկվում։
Հունաստանը նույնպես գումարներ է ստանում ԵՄ—ի ֆոնդերից, որպեսզի վճարի իր մեծ պարտքերը, բայց միեւնույն ժամանակ վարչական բարեփոխումներ չի կատարում եւ պայմաններ չի ստեղծում ներդրումների համար։ Իսկ Ավստրիան, Նիդերլանդները, Դանիան, Շվեդիան ու Ֆինլանդիան պահանջում են հաշվետվություններ տալ, թե ինչի համար ու ինչպես են ծախսվել եվրոպական գումարները։
Այս դիրքորոշմանը լռելյայն աջակցում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, սակայն Արեւելյան Եվրոպայի երկրները ոչ մի կերպ չեն կարողանում ընդունել դա։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեին անվանել է «Հունգարիային ատող» միայն այն բանի համար, որ նա պնդել է խստորեն պահպանել եվրոպական չափանիշները։
Ֆրանսիական «La Tribune»—ն ամփոփում է ԵՄ—ի գագաթնաժողովի արդյունքները. «Այսուհետ Եվրամիությունը վերածվում է պետության, որը չի փոխարինում ԵՄ—ի անդամ 27 երկրներին, սակայն փաստացի նրանց ընդունում է իր կառուցվածքի մեջ։ Նոր պետության գլխավոր բնորոշ նշանն այն է, որ այն ունակ է թողարկել պարտատոմսեր՝ «վերականգնման ֆոնդերը» 750 մլրդ եվրոյով փոխհատուցելու համար»։
Դիտորդները կարծում են, որ Եվրոպայի ֆինանսների բարեփոխումները գործնականում սկսվել են։ Այդուհանդերձ, այն դիմադրության է բախվում Եվրոպական խորհրդարանում։ Առայժմ պատգամավորները հրաժարվում են հաստատել բյուջեի նախագիծն իր ներկայիս տեսքով եւ պահանջում են լրացուցիչ միջոցների հատկացում կլիմայի եւ ուսանողական «Erasmus» ծրագրի համար։ Նրանք պահանջում են նաեւ կրճատել գյուղատնտեսական սուբսիդիաները եւ շեշտը դնել ապագայի տեխնոլոգիաների վրա։ Բյուջեի նախագծի վերաբերյալ վերջնական քվեարկությունը կկայանա աշնանը։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

25-07-2020





24-11-2020
Վայրկյան անգամ չհապաղելու ժամանակը
«Կարող ենք կառուցել այնպիսի տնտեսական համակարգ, որը հնարավորություն կտա ...


24-11-2020
Ժամանակն է սանձել Թուրքիային
Էրդողանի աշխարհաքաղաքական ամբիցիաներն ուժգին հարվածում են երկրի տնտեսությանը



24-11-2020
Լոնդոնը ձգտում է օգտագործել Անկարային՝ ընդդեմ Մոսկվայի
Մուրը սերտ հարաբերություններ էր հաստատել Բաքվի վերնախավի ներկայացուցիչների հետ


24-11-2020
Քանի՞ քայլ է մինչեւ հաղթանակ
Այն կարող է սկսվել միայն համախմբման միջոցով

Պատմությունը ...


24-11-2020
Փոքրիկ քննության փորձ
Ինչ է նստած մեր ազգային գենետիկ հիշողության ծալքերում



24-11-2020
Ինչո՞ւ Ռուսաստանը չպետք է թուրքական նարդի խաղա Կովկասում
Էրդողանի որոշակի համառությունը կարող է շատ արագ վերածվել ստրկամտության ...


24-11-2020
Նա մեծ արվեստ էր եկել հետնամուտքով
Իսկ դրանից հեռանալու համար վաստակել էր շքամուտքի իրավունքը




24-11-2020
Պետք է կարողանանք ավելի կոնկրետ եւ ամբողջական տեղեկատվություն հաղորդել
Վարչապետը հանդիպումներ կունենա անհետ կորած եւ ...

24-11-2020
Ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում–նվիրատվություն
Նոյեմբերի 22-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ...

24-11-2020
Վահրամ Դումանյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արայիկ ...

24-11-2020
Կա փոխվստահություն, եւ կարող ենք աշխատել հանուն ապագայի
Մեկնարկել է ՀՀ նախագահի այցը Հորդանան
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO