Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ի՞նչ պետք է փոխել ամուսնությունից հետո

Զգացմունքային մակարդակում

Այս մակարդակը հատուկ է առավելապես աղջիկներին, քանի որ նրանք սովոր են իրենց հուզող խնդիրներով կիսվել մայրիկների հետ։ Եթե ամուսնությունից հետո էլ աղջիկը պետք է վազի մոր մոտ՝ կիսվելու, սրտնեղությունները պատմելու, դժգոհություններն արտահայտելու, ապա այդտեղ ընտանիք չի կարող կայանալ։ Զույգերը պետք է գիտակցեն, որ ամուսնությունից հետո բոլոր խնդիրները պետք է լուծեն համատեղ, երկուսով, ոչ թե վազեն պատմելու կամ բողոքելու հայրերին կամ մայրերին։ Այն ամենը, ինչ մայրը կարող էր տալ, պետք է տված լիներ մինչեւ ամուսնությունը։
Այսպիսով, դուք պարտավոր եք ձերբազատվել զգայական եւ մտավոր կախվածությունից ծնողներից։
Հաջորդը։
Երիտասարդ ընտանիքը պետք է ունենա նյութական, ֆինանսական անկախություն։ Տղամարդը պետք է իրատեսորեն գնահատի իր ֆինանսական հնարավորությունները. կարո՞ղ է արդյոք նա հոգալ կնոջ եւ երեխաների հացի գումարը։ Իհարկե, ցանկալի է, որ յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիք ունենա առանձին տանիք։
Այսպիսով, դիտարկեցինք առաջին սկզբունքը. թողնել հորը եւ մորը։ Բայց չպետք է թյուր կարծիք ձեւավորել, թե նորապսակները, թողնելով ծնողներին, պետք է հրաժարվեն նրանցից։ Աստվածաշունչը սովորեցնում է նաեւ հարգել եւ պատվել ծնողներին։ Պետք է նրանց արժանին մատուցեն եւ աջակցեն նաեւ նյութական առումով, եթե նրանք դրա կարիքն ունեն։
Բայց ձեր ընտանիքը չպետք է կառավարվի, ղեկավարվի։ Այն պետք է ղեկավարվի միայն ու միայն ձեր կողմից։
«Ապա դուք ինչու՞ էք Աստուծոյ պատուիրանքը զանց անում ձեր աւանդութեան համար։ Որովհետեւ Աստուած պատուիրեց եւ ասեց. Պատուիր քո հօրը եւ մօրը։ Եւ իր հօրը կամ մօրը բամբասողը մահով մեռնի։ Բայց դուք ասում էք. թէ Ով որ հօրը կամ մօրը ասէ՝ պատարագ է այն որ ինձանից պիտի շահուէիր, նա թող չպատուէ իր հօրը եւ իր մօրը։ Եւ ձեր աւանդութեան համար Աստուծոյ պատուէրը խափանել էք։ Կեղծաւորներ, լաւ մարգարէացավ ձեր մասին Եսայիան, ասելով. Այս ժողովուրդը իրան բերանովն է մօտենում ինձ, եւ շրթունքներովն է ինձ պատվում, բայց իրանց սիրտն ինձանից հեռացած ջոկուած է»։ Մատթ. 15։ 3 8
«Բայց եթէ մէկ որբեւայրի որդիք եւ թոռներ ունենայ, թող առաջ սովորեն իրանց ընտանիքումը որդիական սէր ցոյց տալ եւ փոխարէն հատուցանել ծնողներին. Որովհետեւ սա բարի է եւ Աստուծոյ առաջին ընդունելի»։ Ա Տիմոթեոս 5։ 4
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

25-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO