Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ադրբեջանից բռնագաղթած հայերի հարցի լուծումը մտել է նոր փուլ

Հիմնական խնդիրը եղել եւ մնում է ոճրագործության միջազգային ճանաչումը

Ղարաբաղյան շարժման մեկնարկին՝ երեք տարվա ընթացքում Ադրբեջանից բռնագաղթեց 450000 հայ։ 1988 թ. Սումգայիթի ցեղասպանությանը հաջորդեցին հայաշատ Կիրովաբադից (Գանձակ), Շամխորից, Խանլարից, Դաշքեսանից, Շաքիից եւ հայաշատ այլ բնակավայրերից հայ բնակչության թալանը եւ բռնի արտաքսումը։ 250000 հայ թողնելով իրենց հազարամյա բնօրրանը, եկեղեցիները, նախնիների գերեզմանները՝ տեղափոխվեցին Հայաստան կամ սփռվեցին աշխարհով մեկ։ Բռնագաղթվածների երկրորդ ալիքն սկսվեց 1990 թ. հունվարի Բաքվի ջարդերից հետո, երբ հարյուրավոր հայեր սպանվեցին Ադրբեջանի մայրաքաղաքում, եւ եւս 200000—ը ստիպված եղան թողնել իրենց տներն ու ունեցվածքը, բռնել գաղթի ճանապարհը։
Հայաստան տեղափոխված հայերի զգալի մասը դեռեւս չունեն սեփական կացարան եւ շարունակում են բարձրաձայնել ու պայքարել իրենց իրավունքների ոտնահարման հետեւանքների վերացման դեմ։ Հայաստանի կառավարությունը դեռեւս չի կարողացել վերջնականապես լուծել Ադրբեջանից բռնագաղթած մեծաթիվ ընտանիքների բնակարանային ապահովության եւ ինտեգրման խնդիրները։ Նրանց հիմնահարցերին համալիր լուծում տալու առաջին գործընթացը սկսվեց 2004 թ.՝ կառավարության ընդունած 1988—1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրով։
Որոշմամբ բռնագաղթված 1065 ընտանիք ստացան բնակարան գնելու վկայագրեր։ Նրանցից 718—ը կարողացան ծրագրի միջոցներով դրանք ձեռք բերել։
2009—ից պետական բյուջեից այդ նպատակով գումարներ տրամադրելու գործընթացը դադարեցվեց։ Անհրաժեշտություն առաջացավ նոր հաշվառում իրականացնել բռնագաղթածների ընտանիքների թիվը վերագնահատելու համար։ 2013 թ. իրականացված աշխատանքների արդյունքում պարզվեց, որ Հայաստանում դեռ կան բռնագաղթված առաջնահերթ կարիքավոր 895 ընտանիք։ Նրանցից 641—ը բնակվում են մայրաքաղաքում, իսկ 254—ը՝ մարզերում։
Բռնագաղթվածների թիվը վերջնական ճշգրտելու եւ բնակարանային խնդիրները լուծելու նոր գործընթացները մեկնարկել են 2019 թ.։ Դրանց արդյունքում գործադիրը որոշեց, որ ավելի արդյունավետ կլինի, եթե փախստականների խնդիրը լուծվի ոչ թե մեկ ընդհանուր ծրագրի միջոցով, այլ ենթածրագրերի։
Այս եղանակի կիրառման արդյունքում հնարավոր եղավ կարիքավոր ընտանիքներին խմբավորել ըստ առաջնահերթությունների։ Խնդրի լուծումը բաժանվեց փուլերի, որոնց համար մշակվեցին ենթածրագրեր։
Իրականացված բազմակողմ աշխատանքների արդյունքում 2019 թ. նոյեմբերին կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» թիվ 1666 որոշումը։ Գործադիրը փաստաթղթով լուծումներ սահմանեց Երեւանի 5 վարչական շրջաններում բնակվող՝ ծրագրի առաջնահերթ շահառու հանդիսացող Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի խնդիրների համար, ինչը ներկայում ընթացքի մեջ է։
Հիմնական ծրագրերին զուգահեռ կառավարությունը ձեռնարկում է նաեւ այլ միջոցներ բռնագաղթվածների բնակարանային հարցերը ժամանակավոր լուծելու եւ ինտեգրման հնարավորություններն ընդլայնելու համար։ Այս նպատակով 2018 թ. տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվում է փախստականներին հանրակացարաններում բնակեցնելու եւ ոչ բնակելի տարածքներ հատկացնելու հարցերով։ Այդ ընթացքում հանձնաժողովը ստացել է 62 դիմում եւ հասցրել է հատկացնել 5 հանրակացարանային սենյակ եւ 3 ոչ բնակելի տարածք։ Եվս 21 ընտանիքի ուղեգրեր են հատկացվել Նորքի հանրակացարաններում բնակվելու համար, իսկ 5 ընտանիքի սոցիալական բնակարաններ են հատկացվել Արարատի մարզի Դարբնիկ համայնքի նախկին գյուղատնտեսական քոլեջի շենքում։
Կառավարությունը մշակել եւ իրականացնում է բռնագաղթվածների ինտեգրման քաղաքականության հայեցակարգ, որով ոչ միայն սահմանվում է բնակարանային ապահովման խնդիրը, այլեւ սոցիալ—տնտեսական միջավայրին ինտեգրման հարցերը։ Չնայած գործադիրի կողմից իրականացվող լայնածավալ միջոցառումներին՝ բռնագաղթածների խնդիրը շարունակում է մնալ իրենց իրավունքների նկատմամբ գործադրված բռնության մասին բարձրաձայնելը եւ Ադրբեջանի իրականացրած ոճրագործությունների միջազգային ճանաչումը։ Վերջիններս միջազգային հանրությունից ակնկալում են համապատասխան գնահատականներ եւ պատմական արդարության վերականգնում։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

25-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO