Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Իրադրությանը տիրապետող եւ ինքնավստահ ղեկավարի խոսք

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյան

–Պարոն Արշակյան, ինչպե՞ս կգնահատեք վարչապետի խոսքը հայ—ադրբեջանական սահմանային բախումների վերաբերյալ։
–Նախ եւ առաջ այդ խոսքի մեջ ես տեսա նախաձեռնողականություն։ Իսկ եթե կա նախաձեռնություն եւ առաջարկություն, ապա նշանակում է, որ տարածաշրջանային կարեւորագույն խնդրի լուծման տարբերակ է առաջարկվում Հայաստանի Հանրապետության կողմից։ Այդ փաստը շատ մեծ եւ դրական լիցք է պարունակում։ Նաեւ ցույց է տալիս, որ Հայաստանում կա ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն։ Նաեւ՝ որ այդ իշխանությունը իր ուժերի վրա վստահ իշխանություն է։ Համապատասխանաբար՝ վարչապետի խոսքն էլ իրադրությանը տիրապետող եւ ինքնավստահ ղեկավարի խոսք էր։
–Վարչապետն ասում է, որ մեր խնդիրը պետք է լինի Հայաստանի եւ Արցախի անվտանգային ընդհանուր համակարգերի ամրապնդումը եւ այդ համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդելը։ Սա ի՞նչ կարող է նշանակել, մինչեւ ո՞ւր կարող ենք գնալ։
–Մինչեւ միջազգայնորեն հաստատված՝ ազգերի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումը։ Նաեւ՝ ժողովուրդների հավասարության իրավունքի դրույթի իրականացումը։ Այսինքն՝ եթե հայ ժողովուրդն ունի հավասար իրավունքներ մյուս ժողովուրդների հետ, ապա նշանակում է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է գիտակցվի հավասարության կարգավիճակով։ Այն է՝ եթե կարելի է Յուպիտերին, ուրեմն կարելի է նաեւ ցուլին։
–Ներկա իրավիճակում մեր ուժը կբավարարի՞ դա պարտադրել միջազգային քաղաքական շրջանակներին։
–Միջազգային հանրությունը չի դիմադրում իր ստեղծած օրենքներին։ Եթե մենք համընթաց ենք գնում միջազգային իրավունքին եւ ժողովրդավարական երկրների արժեքային համակարգերին, ապա հակացուցում լինել չի կարող։ Այլ բան է, որ մենք կարող ենք այնքան ինքնիշխանություն եւ ժողովրդավարություն վերցնել, որքան մեր «ուժը կպատի», քանզի ուրիշը դա չի անելու մեր փոխարեն։ Նույնն է՝ միջազգային հանրությունը մեր սահմանը չի պաշտպանելու, այն մենք պետք է պաշտպանենք։ Եվ եթե մենք մեզ պաշտպանում ենք, ապա մեր թիկունքին զգում ենք արեւմտյան քաղաքակրթության ուժը, որը ճանաչում է մեր ինքնապաշտպանության իրավունքը։ Ճիշտ այնպես, ինչպես մի քանի օր առաջ հայտարարվեց, որ թույլ չեն տա, որ ուժի սպառնալիքով լուծվի որեւէ քաղաքական խնդիր։ Եվ ուժի կիրառության բացառման սկզբունքն այստեղ արդեն արժեքային հարց է։
–Վարչապետն ասաց, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիիրավ կողմ։ Սահմանային այս բախումների պարագան նպաստող հանգամանք կարո՞ղ է դառնալ հարցի լուծման համար։
–Այս ընդհարումը լրացուցիչ անգամ ցույց տվեց աշխարհին, որ Հայաստանի Հանրապետության դիմաց կանգնած է օրենքն ու միջազգային իրավունքը չհարգող պետություն, ուստի նրան հարկավոր է պարտադրել, որպեսզի հարգի սեփական ստորագրությունը։ Իսկ առկա է 1994 թվականի նրա ստորագրությունը զինադադարի փաստաթղթի տակ։ Մենք պարզապես ասում ենք նրանց՝ հավատարիմ եղեք ձեր ստորագրությանը եւ կատարեք ձեր ստանձնած պարտավորությունները. զինադադարի պայմանագրի համաձայն դուք պետք է բանակցեք նաեւ Արցախի իշխանությունների հետ։
–Վարչապետը նաեւ ասում է, որ բանակցությունները պետք է լինեն իմաստալից։ Իսկ իմաստալից կլինեն, եթե Ադրբեջանը հետ կանգնի իր մաքսիմալիստական մոտեցումից։ Ադրբեջանը ո՞ր դեպքում հետ կկանգնի դրանցից։
–Մաքսիմալիստական ծրագրեր Ադրբեջանի համար նշանակում է հայկական կողմի կապիտուլյացիա։ Բայց մենք պարտված կողմ չենք եւ չենք կարող պարտության վերաբերյալ բանակցությունների մասնակցել։ Փաշինյանը, ըստ իս, հենց դա նկատի ուներ՝ մենք պարտված կողմը չենք, որպեսզի մեր պարտության մասին բանակցենք եւ փաստաթուղթ ստորագրենք։ Եվ եթե կա կառուցողական ծրագիր, ապա հանուն խաղաղության, մենք պատրաստ ենք որոշակի զիջումների։ Եվ ճիշտ այնքան, որքան կզիջի մեր դիմացինը. ո՛չ ավելի, ո՛չ պակաս։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

25-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO