Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի Հանրապետության վարչապետը պայմաններ է թելադրում

Քաղաքագետ Լեւոն Շիրինյան

–Պարոն Շիրինյան, ինչպե՞ս կգնահատեք կառավարության վերջին նիստում վարչապետի խոսքը՝ հայ-ադրբեջանական հուլիսյան ընդհարումների վերաբերյալ։
–Բանակը կռվել է հաղթականորեն։ Երկու տարվա ընթացքում եթե հեղափոխությունը շատ ոլորտներ դեռեւս չի թափանցել, ապա բանակային կառավարման համակարգ հաստատ թափանցել է։ Եվ կառավարման ուղղաձիգ համակարգը փայլուն աշխատել է։ Եթե հատկապես համեմատենք 2016—ի ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Հիմնական ապացույցը ժողովրդի հանգստությունն էր։ 2016—ին մարդիկ ոտքով, ով ինչպես կարող էր, վազում էր ու ուզում էր հասնել սահմանագիծ՝ օգնելու զինվորին։ Այս անգամ ոչ ոք տեղից չշարժվեց. վստահում էին իրենց բանակին։ Հաջորդը՝ Հայաստանի ինժեներական—տեխնիկական սպասարկող անձնակազմն իր բարձրության վրա էր։ Գերգերազանց տեխնոլոգիաներ կիրառվեցին։ Վարչապետն ասում էր, որ ադրբեջանական բանակի միֆը հօդս ցնդեց, իսկ ես ասում եմ, որ Իսրայելի արդյունաբերական տեխնոլոգիական հզորության միֆը հօդս ցնդեց։ Եվ այս ամենից հետո, ինչ տեղի ունեցավ սահմանին, արդեն Հայաստանի Հանրապետության վարչապետը պայմաններ է թելադրում։ Դրանք հաղթական բանակի ղեկավարի պայմաններն են։
–Կարո՞ղ ենք ասել, որ հայ–ադրբեջանական հուլիսյան այս ընդհարումները արդյունավետ քաղաքականության նոր դուռ են բացում Հայաստանի Հանրապետության համար։
–Որպես ձեր ասածի արձանագրում՝ ասեմ, որ 2018 թվականից այս կողմ հսկայական առաջընթաց ենք ունեցել։ Եվ եղած բազայի վրա մենք պետության անկախությունը ամրապնդելու, նաեւ ներքին կյանքը առավել կարգավորելու խնդիր ունենք։ Այսինքն՝ ճանապարհ է բացվում։ Դրա համար է, որ վարչապետը շատ ինքնավստահ է խոսում։
–Վարչապետը հայտարարեց, որ Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը եւ անվտանգությունը չեն կարող զիջվել որեւէ պարագայում։ Սա նշանակո՞ւմ է արդեն բանակցությունների նոր մակարդակ եւ այդ բանակցություններում հայկական կողմից նոր նշաձողի սահմանում։
–Վարչապետը պարզապես ցանկացավ ասել, որ եթե Ադրբեջանը վերադառնալու է հին բլեֆին, ինչպես եղել է տասնյակ տարիներ, ապա այլեւս դա հնարավոր չէ։ Վե՛րջ։ Այս ամենը եթե նրանք ընդունում են, գալիս են բանակցությունների, եթե՝ ոչ, ապա իրենց գործն է։ Եվ սա արդեն Լեոնիդի խոսքի ամրագրումն է՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ։ Փաստորեն, Հայաստանն անուղղակի ձեւով նախապայմաններ է դնում։ Բայց այս ամենն արդյունքն է բանակի գործողությունների։ Սա պետք է ամրագրենք։ Եթե լիներ ջախջախված բանակ, ապա դրա մասին խոսել հնարավոր չէր լինի։ Եվ դա բնական է։ Ինչու՞։ Որովհետեւ եթե 2016—ին բարձունք է հանձնվել, ապա այս անգամ Սեւասարն է հետ վերադարձվել, որը բարձունքների շղթա է։ Եվ Հասատանը, ըստ էության, վերահսկողություն է ձեռք բերել Քռի կոմունիկացիոն համակարգի վրա։
–Թուրքական կողմը ակնհայտ շահագրգռություններ եւ միջամտության նշաններ էր ցույց տալիս բախումների ընթացքում։ Համարժե՞ք էր վարչապետի պատասխանը, որ Թուրքիան պետք է ձեռնպահ մնա իր միջամտություններից հայ—ադրբեջանական կոնֆլիկտի լուծման գործում, եւ բանակցային աշխատանքները պետք է ընթանան Մինսկի խմբի ձեւաչափում։
–Այո, վարչապետն ասաց, որ ամենքը համաձայն են հարցի խաղաղ կարգավորմանը, միակ դեստրուկտիվ տարրը Թուրքիան է։ Եվ փաստացի փակվեց հերթական անգամ հարցին միջամտելու Թուրքիայի ճանապարհը։ Իսկ թուրքական բանակի կողմից պատրաստված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրկին ջախջախվեցին մեր բանակի կողմից։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

25-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO