Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն

Վարչապետի ելույթում ներկայացվեց նոր վեկտոր արտաքին քաղաքականության մեջ, որը արտացոլում է իրավիճակային փոփոխությունները

Հարցազրույց ԱՊՀ երկրների քաղաքական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարովի հետ։
–Պարոն Մարգարով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում, անդրադառնալով հայ—ադրբեջանական սահմանին հայկական զինուժի հաջող գործողություններին, հրապարակեց նաեւ մի քանի արտաքին քաղաքական նոր շեշտադրումներ։ Կխնդրեի ներկայացնել Ձեր կարծիքն ասվածի վերաբերյալ։
–Վարչապետի ելույթն արձագանք էր հուլիսյան դեպքերին եւ, ընդհանրապես, աշխարհաքաղաքական զարգացումների այն իրավիճակների փոփոխությանը, որը տեղի ունեցավ վերջին 10 օրվա ընթացքում՝ այն իմաստով, որ մոտեցումները գուցե հստակեցվել են, վերամշակվել եւ ցույց են տալիս այն նոր վեկտորն արտաքին քաղաքականության մեջ, որն արտացոլում է իրավիճակային փոփոխությունները եւ անվտանգային դոկտրինային վերաբերող դինամիկան։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ իրավիճակը տարածաշրջանում գուցե ավելի է լարվում այն տեսանկյունից, որ Թուրքիան անմիջապես հանդես է գալիս որպես հրահրող եւ ըստ էության այն միակ երկիրն է, որը ցույց է տալիս իր անմիջական օժանդակությունը ադրբեջանական արկածախնդրությանը, որը նրանք իրականացնում են։ Դա արտացոլվում է ինչպես արտաքին քաղաքականության ղեկավարների արտահայտությունների մեջ, այնպես էլ պաշտպանության նախարարի հայտարարությունում։ Այսինքն, Ադրբեջանը առնվազն բառերի վրա ստանում է նեոօսմանյան, նեոթուրքական, նեոիսլամական, էրդողանական օժանդակությունը։ Բայց պարզ է, որ մեր առաջնային սպառնալիքը, վտանգը Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունն է, որը դիտավորությամբ 2016 թ. իրականացվել է արցախա—ադրբեջանական սահմանի եւ հուլիսին հայ—ադրբեջանական սահմանի վրա։ Համապատասխան ագրեսիվ բնույթի գործողությունները, ըստ էության, ցույց են տալիս որ Ադրբեջանը կոմպլեմենտարությամբ լրացնում է բանակցային գործընթացը ռազմական գործողություններով՝ ցույց տալով, որ բավարարված չէ բանակցային գործընթացների արդյունքներից։ Նկատենք, որ Հայաստանն էլ բավարարված չէ այդ գործընթացներից, քանի որ չենք տեսնում, որ այդպիսի գործընկերոջը հետեւելով՝ կարող ենք հասնել կայուն երկարաժամկետ տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության, բայց ձգտում ենք, որ բանակցային գործընթացը լինի միակ ռեսուրսը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու համար։ Ադրբեջանը այդ մոտեցումը չի կիսում եւ, ըստ էության, օգտագործում է քաղաքականության միքս տարբերակը՝ պարբերականորեն օգտագործելով եւ ռազմական, եւ բանակցային գործընթացները։
–Ո՞րն էր ուղերձի հիմնական շեշտադրումը։
–Եթե նայում ենք նոր կամ վերանայված արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ապա մի կողմից կան էլեմենտներ, որոնք գալիս են երկու տարի առաջ ներկայացված դրույթներից, որ անհրաժեշտ է ներառել Արցախը որպես կողմ բանակցային գործընթացներում։ Այն, ինչի մասին խոսում էր փորձավերլուծական հանրությունը վերջին տարիներին ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այլեւ Սերժ Սարգսյանի օրոք։ Բայց գիտակցելով, որ այն բավականին բարդ խնդիր է՝ ըստ էության բանակցային գործընթացը շարունակվում է հայ—ադրբեջանական ձեւաչափի շրջանակներում։ Այսինքն, հայտարարությունը շարունակում է այն դրույթը, որը Փաշինյանը ներկայացնում է 2018 թվականից, որը բարդ իրականանալի է, բայց որի իրականացումը հասկանալի է։ Այսինքն՝ մենք գիտենք, թե ինչ ենք ուզում, գիտենք, թե ում համար է այս ամեն ինչը եւ գիտենք, թե ով պետք է մասնակցի այս գործընթացին, բայց գիտակցում ենք, որ այն բարդ խնդիր է։ Դրա հետ միասին հասկանալի է, որ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խնդիրը մեկ միասնական համալիրային խնդիր է, եւ այստեղ հանդես ենք գալիս մեկ ընդհանուր ճակատով եւ այս տեսանկյունից ունենք փոխադարձ պատասխանատվության էլեմենտ այս ամբողջ գործընթացի ժամանակ։
–Վարչապետը խոսեց նաեւ սահմանին վերահսկման մեխանիզմների ուժեղացման մասին։
–Միանշանակ հայ—ադրբեջանական ցանկացած շփման վայրում՝ ե՛ւ բանակցային ճակատում, ե՛ւ հայ—ադրբեջանական սահմանի վրա, անհրաժեշտություն կա իրականացնել համապատասխան վերահսկողական գործողություններ, ինչը վեր կհանի այն հարցը, թե ով է սկսել համապատասխան գործողությունները։ Հայաստանը միշտ հանդես է գալիս որպես մի կողմ, որը շեշտադրում է դրա անհրաժեշտությունը, հատկապես 2016 թվականի ռազմական գործողություններից հետո։ Հայաստանյան կողմը միշտ պատրաստ է եղել օժանդակելու, իրականացնելու եւ դիտորդներին տրամադրելու առնվազն այն տարածքները, ինչն անհրաժեշտ է՝ հետեւելու համար կրակի դադարեցման ռեժիմի պահանջի կատարմանը։ Քննության անհրաժեշտության դեպքում միշտ պատրաստ ենք եղել օժանդակելու այդպիսի փաստահավաք առաքելություններին կամ մասնագիտական պատվիրակությանը։ Այսինքն՝ միանշանակ անհրաժեշտ է ճշտել, թե ինպես եւ ով իրականացրեց գործողությունները, ինչը պատասխանում է մի շարք հարցերի, մասնավորապես՝ թե ով սկսեց ագրեսիան։ Այն, որ շեշտվում է, թե Արցախը պետք է լինի բանակցությունների մասնակից, բայց մյուս կողմից էլ այս բանակցային գործընթացը չունի այլընտրանք։ Մենք պատրաստ ենք շարունակելու խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը դիտարկվում է որպես միակ լեգիտիմ միջազգային ձեւաչափը, որը թույլ կտա հասնել կայուն եւ երկարաժամկետ խաղաղության մեր տարածաշրջանում։ Անհրաժեշտության դեպքում, իհարկե, Հայաստանի բանակը ցույց տվեց իր մարտունակությունը, ցույց տվեց, որ լինի «Յաշման», թե այլ հատուկ ստորաբաժանում, մենք պատրաստ ենք, ունակ ենք եւ ունենք համապատասխան հմտություններ եւ գիտելիքներ, որոնք կարող են վերջ դնել ցանկացած տեսակի ոտնձգությունների հայ—ադրբեջանական եւ արցախա—ադրբեջանական սահմանների վրա, ինչպես ցույց տվեցին նաեւ 2016 թ. դեպքերը։
Զրուցեց Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

25-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO