Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.08.2020
ԼՂՀ


Պարգեւներ օլիմպիադայի հաղթողներին ու մասնակիցներին

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի՝ Քաշաթաղի շրջանի հանրակրթական դպրոցների մասնակիցներից ԱՀ հանրապետական եւ շրջանային փուլերում բարձր ցուցանիշներ գրանցողներ եղան, որ արժանացել են ԱՀ ԿԳՍ նախարարության եւ շրջվարչակազմի դրամական եւ այլ պարգեւներին։
Հուլիսի 25—ին օլիմպիադայի մասնակիցներին, ովքեր արժանացել են պարգեւների, ընդունեց շրջվարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանը։ Շրջվարչակազմի նիստերի դահլիճում կայացավ պարգեւների հանձնման արարողությունը, որին ներկա էին նաեւ դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ։ Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության եւ սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը ներկայացրեց հաղթողներին, շնորհավորեց, կարեւորեց առարկայական օլիմպիադայի դերը դպրոցականների համար։ Տեղեկացրեց՝ օլիմպիադայում բարձր արդյունք ցուցաբերած աշակերտներից 3—ն արդեն ավարտել են դպրոցը, հանձնել քննություն եւ ընդունվել ԱՀ եւ ՀՀ բուհեր։ Շրջվարչակազմի ղեկավարը ողջունեց ներկաներին, շնորհավորեց եւ հանձնեց պարգեւները։ Հույս հայտնեց, որ աշակերտները կշարունակեն լավ սովորել եւ օրինակ կդառնան շատերի համար։
Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, ով մասնագիտությամբ մանկավարժ է, նույնպես կարեւորեց օլիմպիադաներին մասնակցությունը։ Շնորհավորեց բոլորին, մաղթեց հետագայում ավելի բարձր ցուցանիշներ գրանցել։ Շրջանավարտներից Քարեգահի միջնակարգ դպրոցի աշակերտ Դավիթ Նազարյանը ՆԶՊ առարկայից հանրապետական փուլում ցուցաբերել է բարձր արդյունք եւ պարգեւատրվել ԱՀ ԿԳՍ նախարարության դիպլոմով։ Անցած տարի նույն առարկայից հանրապետական փուլում գրավել է առաջին տեղը։ Արդեն ընդունվել է ԱրՊՀ իրավագիտության բաժին։ Շուտով զորակոչվելու է հայոց բանակ։ Ընտրել է «Ես եմ» ծրագիրը։ Դպրոցի տնօրեն Գեւորգ Մնացականյանը գովեստով խոսեց Դավիթի մասին՝ մշտապես աչքի է ընկել կարգապահությամբ, գիտելիքներով։
Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգ դպրոցի շրջանավարտ Լուիզա Հակոբյանը կենսաբանություն առարկայից գրավել է երրորդ տեղը։ Արդեն ուսանողուհի է. ընդունվել է Երեւանի Մ. Հերացու անվ. բժշկական համալսարան։ Նույն դպրոցից Անահիտ Ավագյանն աշխարհագրություն առարկայի օլիմպիադայում գրավել է 2—րդ տեղ։ Ուսումը շարունակելու է նույն մասնագիտությամբ։ Այս կրթօջախից արդեն տասներկուերորդցի Հայկ Դավթյանը ռուսաց լեզու առարկայից հանրապետական փուլում երրորդն էր։ Նպատակն է՝ ընդունվել բժշկական բուհ եւ դառնալ վիրաբույժ։ Աղաձորի Հակոբ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի 8—րդ դասարանի աշակերտ Արթուր Մաթեւոսյանը ՆԶՊ առարկայից հանրապետական փուլում երկրորդ մրցանակի է արժանացել։ Դպրոցի տնօրեն Նաիրա Խաչատրյանը, ում եղբոր անունով է կրթօջախը, գոհ է իր աշակերտից եւ ՆԶՊ ուսուցիչ Ա. Հարությունյանից։ Ն. Խաչատրյանի եղբայրը՝ Հակոբը, նույն դպրոցի շրջանավարտ է, մշտապես աչքի էր ընկնում ուսման առաջադիմությամբ օլիմպիադաներում, ինտելեկտուալ խաղերում։ Հերոսաբար մարտիրոսվեց 2015 թ. մարտի 19—ին։
Ուռեկանի միջնակարգ դպրոցում սովորում է 43 աշակերտ։ Տնօրեն Արմեն Հակոբյանը գոհ է սաներից. շատերն են լավ սովորում, շրջանավարտների հիմնական մասը բուհեր են ընդունվում։ Դպրոցում լավ է նաեւ ՆԶՊ առարկայի դրվածքը։ Արդեն 12—րդ դասարանի աշակերտ Դավիթ Միքայելյանը 3 անգամ մասնակցել է ՆԶՊ առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին։ 9—րդ դասարանում արժանացել է երրորդ, 10—րդում՝ առաջին, 11—րդում՝ 2—րդ մրցանակի։ Արդեն որոշել է՝ դպրոցն ավարտելուց հետո ընդունվելու է Շուշիի տեխնոլոգիական համալսարան։
Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության եւ սպորտի բաժնի վարիչը տեղեկացրեց՝ շրջանից էլի աշակերտներ կան, որ ԱՀ հանրապետական փուլում գովասանագրերի եւ պատվոգրերի են արժանացել։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

28-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO