Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.11.2020
ԱՇԽԱՐՀ


Ֆրանսիան ուզում է պատժել Թուրքիային

«Լուրջ սխալ կլիներ չարձագանքել Արեւելյան Միջերկրածովյանում կատարվող սադրանքներին»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրամիությանը կոչ է արել «պատժել Թուրքիային Հունաստանի ու Կիպրոսի ինքնուրույնությունը Միջերկրածովյանում խախտելու համար»։ Նա, մասնավորապես, քննադատել է Անկարային հունական տարածքային ջրերում նավթային պաշարների հետախուզության պլանների համար։ Աթենքում հայտարարել են թուրքերի հետ հակամարտությունում ռազմական գործողությունների իրականացման պատրաստակամության մասին։ Անկարայում բացատրել են, որ անթույլատրելի է երկրին սպառնալ պատժամիջոցներով, իսկ Ֆրանսիայի ղեկավարի հայտարարությունը թուրքական պետության համար ոչ մի նշանակություն չունի։
«Ես լիովին աջակցում եմ Կիպրոսին եւ Հունաստանին, որոնք բախվել են Թուրքիայի կողմից իրենց ինքնուրույնության խախտման հետ։ Անթույլատրելի է, որ ԵՄ անդամ երկրների ծովային տարածքները խախտվեն կամ ենթարկվեն սպառնալիքի։ Նրանք, ովքեր անում են դա, պետք է պատժվեն»,–ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ելիսեյան պալատում ընդունելով իր կիպրոսցի գործընկերոջը՝ Նիկոս Անաստասիադիսին։
Մակրոնի խոսքերով՝ ԵՄ—ի համար «լուրջ սխալ կլիներ չարձագանքել Արեւելյան Միջերկրածովյանում կատարվող սադրանքներին»։ Նա ավելացրել է, որ «կհասնի լրացուցիչ պատժամիջոցների կիրառման նրանց դեմ, ովքեր կխախտեն Հունաստանի եւ Կիպրոսի ծովային սահմանները»։
Ֆրանսիայի նախագահը նման կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ հուլիսի 21—ին Թուրքիայի ռազմածովային ուժերը հաղորդեցին Կիպրոսի եւ Կրետեի միջեւ գտնվող ծովային տարածքում սեյսմիկ հետազոտություններ կատարելու ու հորատման աշխատանքներին նախապատրաստվելու մասին։ Միջերկրածովյան այդ տարածքի վրա տարածվում է մի համաձայնագիր, որը Թուրքիան կնքել է Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ։ Թուրքական Աքսազ ռազմածովային բազայից դուրս է եկել 15 նավ։ Աթենքում դա գնահատել են որպես Անկարայի փորձ՝ ներխուժելու Հունաստանի մայրցամաքային տարածք։ Արդյունքում երկրի զինված ուժերը բերվել են պատրաստականության բարձր աստիճանի։
Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը հաղորդել է, որ անթույլատրելի է Անկարային սպառնալ պատժամիջոցներով։ «Նախագահ Մակրոնի հայտարարությունները նշանակություն չունեն մեր երկրի համար։ Ֆրանսիան պետք է դադարի մեծարել իրեն եւ զուսպ ու ռացիոնալ քաղաքականություն պետք է վարի»,— ավելացրել է նա։ Թուրք դիվանագետի խոսքերով. «Ֆրանսիան կորցնում է իր չեզոքությունը եւ հնարավորությունը՝ ներդրում ունենալու տարածաշրջանում կայունության մեջ՝ հաշվի առնելով Արեւելյան Միջերկրածովյանում նրա յուրաքանչյուր հայտարարություն»։
Վերջին ժամանակներս Անկարայի ու Փարիզի հարաբերությունները բավական լարված են։ Հունիսի վերջին երկրների միջեւ լրտեսական սկանդալ բռնկվեց։ Թուրքիայի իշխանությունները ձերբակալեցին իրենց չորս քաղաքացիների՝ Ֆրանսիայի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով։ Բացի այդ, Ֆրանսիայի եւ Թուրքիայի զինվորականների միջեւ միջադեպ գրանցվեց Լիբիայի ափերի մոտ, երբ թուրքական երեք նավ ֆրանսիական «Courbet» ֆրեգատին, որը մասնակցում էր ՆԱՏՕ—ի «Sea Guardian» օպերացիային, չթույլատրեցին ստուգել թուրքական բեռնանավը։
Արդյունքում նախագահ Մակրոնը Թուրքիային մեղադրեց Լիբիայում «վտանգավոր խաղերի» մեջ, իսկ նրա գործողություններն արդեն անընդմեջ երկրորդ անգամ անվանեց «ՆԱՏՕ—ի ուղեղի մահվան» օրինակ։ Թուրքերը չզիջեցին՝ հայտարարելով, որ ֆրանսիական զինվորականներն են վտանգավոր մանեւրներ կատարել։
Երկու երկրի միջեւ հարաբերությունների վատթարացման հիմնական պատճառը հենց իրավիճակն է Լիբիայում, որտեղ Փարիզն ու Անկարան պաշտպանում են հակադիր կողմերի, Ֆրանսիան՝ Լիբիայի ազգային բանակին՝ ֆելդմարշալ Խալիֆ Հաֆթարի գլխավորությամբ, իսկ Թուրքիան՝ Տրիպոլիում գործող Ազգային համաձայնության կառավարությանը՝ անցած տարվա դեկտեմբերից նրան ցուցաբերելով ռազմական օգնություն։
Լիբիայում Թուրքիայի դիրքերի ավելի ու ավելի ուժեղացումն անհանգստացնում է Մակրոնին։ Անկարան Սիրիայից զենք ու վարձկաններ է ուղարկել այնտեղ, ինչը շատ է օգնել Սարաջին։ Հաֆթարն ստիպված էր դադարեցնել Տրիպոլիի 14—ամսյա շրջափակումը եւ նահանջել դեպի Սիրտ ու Էլ—Ջուֆրա, որոնք ճանապարհ են բացում դեպի «նավթային կիսալուսնի» շրջան։
Ֆրանսիայի նախագահը թուրքական իշխանություններին մեղադրել է Լիբիայի վերաբերյալ բեռլինյան պայմանավորվածությունների խախտման մեջ։ Գերմանիայի մայրաքաղաքի կոնֆերանսի մասնակիցները խոստացան զենք չուղարկել այդ երկիր, ինչպես նաեւ ռազմական օգնություն չցուցաբերել կողմերից որեւէ մեկին։
«Le Figaro»—ն հաղորդում է, որ Տրիպոլին Անկարային խոստացել է տրամադրել լավագույն պայմանագրեր Սիրտում նավթային հանքավայրերի մշակման համար, երբ իրենց կհաջողվի այն վերցնել Հաֆթարից։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են նաեւ Միջերկրածովյանում բացառիկ տնտեսական գոտիների բաժանման վերաբերյալ, քանզի Թուրքիայի նպատակն է լիբիական տարածքում ստանալ չորս ռազմավարական բազա՝ Ալ Վաթիա (Թունիսի սահմանի մոտ) եւ Էլ—Ջուֆրա օդանավակայանները, ինչպես նաեւ Միսրատի եւ Սիրտ նավահանգիստները՝ Միջերկրական ծովի հարավը վերահսկելու համար։
Ցանկանալով թուլացնել Թուրքիայի դիրքերը Լիբիայում՝ Փարիզն սկսել է ավելի ու ավելի ակտիվորեն պաշտպանել Աթենքին կիպրոսյան կարգավորման հարցում Անկարայի հետ ծավալվող հակամարտության մեջ։
Վերջին կես դարում իրադրությունը Կիպրոսի շուրջ բավական լարված է։ Թուրքիայի ու Հունաստանի հարաբերությունները երբեք էլ իդեալական չեն եղել։ Այն բանից հետո, երբ օսմանյան Թուրքիան 1453 թ. գրավեց Կոստանդնուպոլիսը, Հունաստանը, ընդհուպ մինչեւ 1830 թ. անկախության հռչակումը, գտնվել է սուլթանների ծանր ձեռքի տակ։ Դրանից հետո երկրները մեկ անգամ չեն պատերազմել։ Բոլորին է հայտնի իրավիճակը Կիպրոսում, եւ պետք է ասել, որ «թուրքական ախորժակը» կղզու մոտակայքում հայտնաբերված էներգակիրներն են։ Այդ մասին առավել մանրամասն կխոսենք հաջորդ համարում։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

28-07-2020





24-11-2020
Վայրկյան անգամ չհապաղելու ժամանակը
«Կարող ենք կառուցել այնպիսի տնտեսական համակարգ, որը հնարավորություն կտա ...


24-11-2020
Ժամանակն է սանձել Թուրքիային
Էրդողանի աշխարհաքաղաքական ամբիցիաներն ուժգին հարվածում են երկրի տնտեսությանը



24-11-2020
Լոնդոնը ձգտում է օգտագործել Անկարային՝ ընդդեմ Մոսկվայի
Մուրը սերտ հարաբերություններ էր հաստատել Բաքվի վերնախավի ներկայացուցիչների հետ


24-11-2020
Քանի՞ քայլ է մինչեւ հաղթանակ
Այն կարող է սկսվել միայն համախմբման միջոցով

Պատմությունը ...


24-11-2020
Փոքրիկ քննության փորձ
Ինչ է նստած մեր ազգային գենետիկ հիշողության ծալքերում



24-11-2020
Ինչո՞ւ Ռուսաստանը չպետք է թուրքական նարդի խաղա Կովկասում
Էրդողանի որոշակի համառությունը կարող է շատ արագ վերածվել ստրկամտության ...


24-11-2020
Նա մեծ արվեստ էր եկել հետնամուտքով
Իսկ դրանից հեռանալու համար վաստակել էր շքամուտքի իրավունքը




24-11-2020
Պետք է կարողանանք ավելի կոնկրետ եւ ամբողջական տեղեկատվություն հաղորդել
Վարչապետը հանդիպումներ կունենա անհետ կորած եւ ...

24-11-2020
Ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում–նվիրատվություն
Նոյեմբերի 22-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ...

24-11-2020
Վահրամ Դումանյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արայիկ ...

24-11-2020
Կա փոխվստահություն, եւ կարող ենք աշխատել հանուն ապագայի
Մեկնարկել է ՀՀ նախագահի այցը Հորդանան
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO