Հայաստանը հանդես է գալիս որպես իր պաշտպանության, անվտանգության առաջնային եւ հիմնական խաղացող
Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է դառնա փաստացի ճանաչված եւ ամրապնդված
«ՀՀ» օրաթերթի հարցազրույցը ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարովի հետ՝ հայ—ադրբեջանական սահմանին վերջերս տեղ գտած լարված իրադարձությունների եւ դրանց հաջորդած զարգացումնեի վերաբերյալ։ –Նիկոլ Փաշինյանն իր նախորդ շաբաթվա ելույթում առանձնակի անդրադարձավ սահմանի լարվածության թուլացման գործընթացում Ռուսաստանի միջնորդական ջանքերին։ Կխնդրեի անդրադառնայիք վերջինիս դերակատարմանը հայ—ադրբեջանական հարաբերություններում եւ տարածաշրջանում ընդհանրապես։ –Մենք Ռուսաստանը դիտարկում ենք որպես ռազմավարական գործընկեր, որի հետ ունենք տարբեր համագործակցային ձեւաչափեր ինչպես երկկողմ, այնպես էլ տարբեր ինտեգրացիոն գործընթացներում, որոնցից է նաեւ ՀԱՊԿ—ն։ Բայց մենք դիտարկում ենք Ռուսաստանը որպես կարեւոր մասնակից բանակցային գործընթացներում։ Ողջունում ենք եւ կարեւորում այն միջնորդական առաքելությունը, որը Ռուսաստանը կարող է իրականացնել եռակողմ շփման ժամանակ։ Այսինքն, այս ձեւաչափերը մեզ համար կարեւոր են։ Գիտակցում ենք, որ Ռուսաստանը, իհարկե, ունի իր շահերը մեր տարածաշրջանում եւ, հաշվի առնելով այդ շահերը, բացարձակապես շահագրգռված չէ, որ մի կողմից Թուրքիան, քաղաքակիրթ ձեւով ասած, քիթը խոթի, այս կամ այն կերպ ներառված լինի բանակցային գործընթացում կամ իրականացնի ինչ—որ գործողություն։ Մենք ունենք 102—րդ ռազմաբազան։ Ռուսաստանը շատ լավ ցույց տվեց Թուրքիային՝ որքան էլ ասված լինի, թե զորավարժությունները նախատեսված են եղել հարավային ռազմական օկրուգի մարտունակության ստուգման համար, դրանք շատ լավ հիշեցում են բոլորին, որ Ռուսաստանն ունի այստեղ ե՛ւ 102—րդ ռազմաբազան, ե՛ւ իր շահերը ու հանդես է գալիս որպես Հայաստանի գործընկեր։ Իր կատարած քայլերը բերեցին Ադրբեջանի համապատասխան գործողությունների նվազեցման։ Այն մի կողմից Թուրքիայի դեմ էր, մյուս կողմից՝ Ադրբեջանի, ինչը մեզ համար, իհարկե, ողջունելի է։ Բայց Հայաստանը հանդես է գալիս որպես իր պաշտպանության, անվտանգության առաջնային եւ հիմնական խաղացող, մյուս կողմից էլ մենք, իհարկե, դիտարկում ենք Ռուսաստանին որպես կարեւոր դերակատար մեր տարածաշրջանում, պատրաստ ենք նրա ներկայացրած համապատասխան բանական մոտեցումների շրջանակներում իրականացնել քննարկում ադրբեջանական կողմի հետ՝ լարվածությունը նվազեցնելու եւ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու տեսանկյունից։ –Վարչապետը նաեւ կարեւորեց Հայաստան—Արցախ անվտանգության միասնական համակարգը եւ դրա ուժեղացման անհրաժեշտությունը։ Ըստ Ձեզ, ի՞նչ մեխանիզմներով պետք է այն արվի։ –Պարզ է, որ Հայաստանը հանդես է գալիս որպես Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը, որի ապացույցն է ինչպես մեր նոր ընդունած անվտանգության ռազմավարությունը, այնպես էլ մեր կողմից իրականացվող ամբողջ քաղաքականությունը։ Ըստ էության, մենք հանդես ենք գալիս մեկ միասնական ճակատով։ Այսինքն, այն դիրքորոշումը, որն ընդունելի է Արցախի համար, բնականաբար, բանակցային գործընթացի ժամանակ արտացոլվում է Հայաստանի՝ որպես պետության դիրքորոշում։ Պարզ է, որ այն չի համընկնում ադրբեջանական դիրքորոշման հետ, պարզ է, որ այն հանդիպում է բազմաթիվ միջնորդների արտահայտած մտահոգություններին, բայց այս ուղղությամբ հիմնական մոտեցումները, որ ցուցադրում է հայաստանյան կողմը, այն է, որ մենք բանակցային գործընթացի ժամանակ ցանկանում ենք դե ֆակտո գոյություն ունեցող կարգավիճակը հասցնել դե յուրե գոյություն ունեցող կարգավիճակին եւ դրանով ապահովել արցախահայության ինքնորոշման իրավունքը։ Այս տեսակետից Հայաստանը եւ Արցախը խնդրի վերաբերյալ ունեն մեկ միասնական մոտեցում, եւ, ըստ էության, բանակցային գործընթացի մեջ կա որոշակի ճշմարտություն՝ արցախյան կողմի ներառելու տեսանկյունից։ Սակայն պարզ է, որ այսօրվա բանակցային գործընթացի մեջ հայաստանյան կողմը ներկայացնում է երկու՝ Հայաստանի եւ Արցախի դիրքորոշումները։ Դե ֆակտո առայժմ այս ձեւաչափի շրջանակներում Հայաստանը՝ որպես պետություն, ըստ էության, պետք է ներկայացնի ե՛ւ Արցախ, ե՛ւ Հայաստան պետությունների դիրքորոշումներն ու մոտեցումներն այս գործընթացի ժամանակ՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։ Այն, որ Արցախը պետք է դառնա բանակցային գործընթացի կողմ, մեզ համար նպատակային է։ Նախկինում բազմիցս նշվել է, այդ թվում նաեւ Լավրովի կողմից, որ այն բանակցային ձեւաչափը, որն ընդունելի է անմիջականորեն Հայաստանի եւ Ադրբեջանի համար, ընդունելի է լինելու նաեւ Ռուսաստանի եւ, ենթադրաբար, նաեւ Մինսկի խմբի համանախագահների համար։ Բայց մենք տեսնում ենք, որ այն բարդ խնդիր է, եւ, համապատասխանաբար, կարող ենք այն որպես առավելագույն նպատակ դնել մեր առջեւ, բայց առայժմ շարունակել գործընթացն այն ձեւով, որն ավելի իրական է, որն ունի իր ճանաչելի ձեւաչափը։ Ինչքան էլ Ադրբեջանն իր դժգոհությունը հայտնի բանակցային գործընթացում իրենց համար ցանկալի արդյունքի բացակայության մասին, միեւնույն է, մեզ համար առաջնահերթությունը մնում է խաղաղ բանակցությունը, իսկ որպես նպատակ՝ հասնել այն բանին, որ ինքնորոշման իրավունքը դառնա փաստացի ճանաչված եւ ամրապնդված։
Զրուցեց Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
28-07-2020
|

փակել >>
|