Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Բանակցային գործընթացում մեր դիրքերն առավել քան ամուր են

Խաղաղարար ուժերը պետք է միավորվեն՝ դիմակայելու թուրք-ադրբեջանական տանդեմին

«Ընդհանուր առմամբ Հայաստանի եւ Արցախի միջեւ պաշտպանության տեսանկյունից համակարգման աշխատանքները բավական արդյունավետ են իրականացվում։ Այս ուղղությամբ բավական լուրջ աշխատանքներ են տարվել վերջին տարիներին, հատկապես ապրիլյան գործողություններից հետո»,–«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած 7 կետին, որտեղ ամփոփված են հուլիսյան հաղթական մարտերից հետո մեր դիրքորոշման հիմնական շեշտադրումները։ Վերջին ռազմական գործողություննեը ցույց տվեցին, որ այն բացթողումները, որոնք կային նախկինում, ամբողջությամբ վերացրել ենք, մասնավորապես, իրականացվել է դիրքերի ռազմատեխնիկական հագեցում, բարձրացվել են թիկունքի մոբիլիզացման հնարավորություններն ու պաշտպանունակությունը, առավել արդյունավետ է ՀՕՊ համակարգի աշխատանքը եւ այլն։ Զրուցակցիս խոսքով, բոլոր դրական, հաղթական զարգացումներն անհրաժեշտ է համատեղել նաեւ արցախյան ուղղությամբ՝ ստեղծելով շատ ավելի արդյունավետ անվտանգային համակարգ. «Հայաստանի եւ Արցախի ընդհանուր անվտանգային համակարգի ամրապնդման առումով խնդիր կարող է դրվել առաջին հերթին անվտանգային հավելյալ մեխանիզմներ ստեղծելու, ինչպես նաեւ եղած մեխանիզմների արդյունավետությունը բարձրացնելու համար»։
Անվտանգային համակարգի ամրապնդման աշխատանքները բազմաշերտ են։ Դրանց թվին կարող ենք դասել նաեւ Արցախը ՀՀ—ին կապող երրորդ ճանապարհի կառուցումը։ Միանշանակ է, որ ենթակառուցվածքների զարգացումը, հատկապես կրիտիկական ենթակառուցվածքներինը, ինչպես մեր դեպքում կարող են լինել ճանապարհները, կիբերանվտանգությունը՝ տեղեկատվական դաշտում Հայաստանի եւ Արցախի մոբիլիզացման եւ համատեղ գործողությունների իրականացումը, զորքերի միջեւ կոորդինացումը, ԱԻՆ—ի աշխատանքը, բնակավայրերի ապաստարանների հարցը եւ այլն, նույնպես անվտանգային համակարգի կարեւորագույն բաղադրիչներից են։ «Այնպես չէ, որ ինչ—որ փուլում անվտանգային համակարգի ամրապնդումն ու բարելավումը կարելի է համարել վերջնական եւ ձեւավորված։ Դա կյանքի փոփոխությանը համընթաց անընդհատ փոփոխվող երեւույթ է։ Փոխվում է տարածաշրջանը, փոխվում են տարածաշրջանի առջեւ կանգնած մարտահրավերները, ներքին ազդակները, գործընթացները։ Այնպես որ, այս փուլում անհրաժեշտ է առկա մեխանիզմների արդյունավետությունը բարձրացնել եւ հնարավոր նոր մեխանիզմներ ստեղծել՝ այն մարտահրավերներին ընդառաջ, որոնք գալիս են նախեւառաջ միջազգային անվտանգային ռիսկային գործընթացներից, մասնավորապես, Ադրբեջանից եւ Թուրքիայից»,–մանրամասնեց փորձագետը։

Ամուր դիրքերից

Վարչապետի առաջ քաշած 7 կետի հիմքում մեր՝ վերջին օրերին կերտած հաղթանակն է։ Կ. Վերանյանի գնահատմամբ, բոլորովին այլ է մեր դիրքը բանակցային սեղանի շուրջ մինչեւ ռազմական գործողությունները եւ դրանից հետո, երբ ավելի ամուր դիրքերից ենք ներկայանում քաղաքական հստակեցված օրակարգով, մինչդեռ ադրբեջանական դիրքերը բավականին թուլացած են։ Սա հնարավորություն է տալիս, որպեսզի հին ձեւակերպումներից բացի նաեւ կոշտ ձեւակերպումներով ներկայանանք բանակցային սեղանի շուրջ։
Ներկայիս իշխանությունների քաղաքական օրակարգում է Արցախի Հանրապետությանը բանակցային գործընթացի լիարժեք կողմ դարձնելը։ «Սա արդարացված պնդում է օբյեկտիվ պատճառներով. եթե հակամարտության կողմ ես, բայց չես մասնակցում, ապա բանակցություններն ինքնին դառնում են ոչ լիարժեք, հետեւաբար, դրա հետեւանքներն ու բանակցությունների արդյունքը եւս չեն կարող լիարժեք լինել։ Ադրբեջանը մշտապես ոչ կառուցողական դիրքորոշում է ունեցել այս հարցի հետ կապված՝ փորձելով շրջանցել այն։ Սա մեր դիրքորոշման սկզբունքային կետերից մեկն է»,–նշեց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետը՝ հավելելով, որ մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, կողմնակից ենք հարցը խաղաղ բանակցային գործընթացի շրջանակներում լուծելու, սակայն եթե Ադրբեջանը շարունակի հարցը դիտարկել մաքսիմալիստական դիրքերից, ապա բանակցությունները դառնում են անիմաստ, անբովանդակային եւ իմիտացիոն բնույթ են կրելու։
Զրուցակիցս կարեւոր դիտարկումներից է համարում հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները բանակցային օրակարգի առաջնային մաս դարձնելը։ Գիտենք, որ սահմանային լարվածությունների ժամանակ ադրբեջանական կողմը թիրախավորում է նաեւ մեր խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածները, ինչը հանգեցնում է լրջագույն խնդիրների՝ մարդկային եւ նյութական կորուստների։ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը խնդիրներ է առաջացնում նաեւ կողմերի միջեւ բանակցությունների օտարման տեսանկյունից։ Կ. Վերանյանն ընդգծեց, որ այս դրույթը կարեւոր է նրանով, որ խորքային եւ առանցքային մոտեցում է առաջ քաշում բանակցությունների հետ կապված. «Շոշափելի արդյունքներ ունենալու համար հայկական կողմը պետք է աշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ոչ միայն մոնիթորինգի համակարգի ընդլայնման համար, այլեւ բանակցային օրակարգ բերի այն խնդիրները, որոնք զգայուն են հայկական կողմի համար, եւ առանց դրանք հաշվի առնելու չենք կարող երկխոսություն ծավալել»։ Այս հարցերի մասին հայկական կողմը բազմիցս է բարձրաձայնել նաեւ վերջին ռազմական գործողություններից առաջ, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով, սակայն որեւէ հետեւողական մոտեցում չի ցուցաբերվել հենց միջազգային հանրության կողմից։
Վեցերորդ կետով արձանագրվում է, որ հրադադարի պահպանման մոնիթորինգը, որը գոյություն ուներ մինչեւ համավարակը, փաստացի խիստ սահմանափակ է, հետեւաբար, անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիթորինգ, որը լինի մշտական եւ ունենա ստուգողական մեխանիզմներ։ Այս դեպքում հնարավոր կլինի արձանագրել, թե երբ եւ որ կողմն է խախտել հրադադարը։ Բնականաբար, Ադրբեջանը հրաժարվում է սահմանային մոնիտորինգի ներդրումից, քանի որ այդ երկիրն ապակայունացնող գործոն է, եւ իրեն ձեռնտու չէ միջադեպերի արձանագրումը։ «Մոնիտորինգի ընդլայնումը, արդյունավետության բարձրացումը եւ միջադեպերի արձանագրման հիման վրա ավելի առարկայական գնահատականների հնչեցումն ու կյանքի կոչումն արդեն իսկ զսպող հանգամանք կլինեն։ Այսպես ավելի արդյունավետ կդառնա Ադրբեջանի արկածախնդրությունը սաստելու եւ սադրիչ գործողությունները կանխելու հարցը։ Փաստերի արձանագրման դեպքում Ադրբեջանը չի կարողանա լսարանին կեղծ տեղեկություններ մատուցել, հանրությունը տեղեկացված կլինի, եւ Ալիեւի իշխանությունն ավելի խոցելի կդառնա։ Դրա համար Ալիեւը չի գնում այդ քայլին, բայց վաղ թե ուշ այդ հարցը պետք է լուծվի։ Այսօր հայկական կողմը հնարավորություն ունի այդ հարցը բարձրացնելու ամուր դիրքերից եւ հետեւողական լինելու դրանք կյանքի կոչելու հարցում»,–մանրամասնեց Կ. Վերանյանը։ Նկատենք, որ անհասցեական հայտարարություններն առաջին հերթին արժեզրկում են բուն հայտարարությունը, քանի որ հանրությանն է ներկայացվում հերթական անհասցե, երկու կողմին ուղղված խոսքը, եւ հարցը փակվում է։
Անդրադառնալով Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցման եւ փոխզիջումների հարցին, նա նկատեց, որ ադրբեջանական ագրեսիայից հետո մեր կողմից բանակցությունների գնալն արդեն իսկ զիջման լուրջ քայլ է՝ ելնելով մեր փայլուն հաղթանակից եւ դրա արդյունքում ունեցած ամուր դիրքերից։

Թուրքիայի հավակնությունները

Թուրքիան այն բացառիկ երկիրն է, որն անթաքույց իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ վերջինիս սադրիչ, խաղաղությունը վտանգող գործողությունների հարցում։ Թուրքիայի ապակառուցողական, հակահայկական քաղաքականության մասին պետք է բարձրաձայնվի տարբեր խողովակներով։ Փորձագետի դիտարկմամբ՝ Էրդողանը բացահայտ ցույց է տալիս իր նեոօսմանյան հավակնությունները, ինչը վերջին շրջանում առավել առարկայական ձեւեր է ստացել. «Այստեղ տարօրինակ բան չկա, բայց շատ կարեւոր է, որ այդ ամենն արձանագրենք, բարձրաձայնենք եւ ներկայացնենք միջազգային հանրությանը՝ ցույց տալով, թե որոնք են Թուրքիայի հեռահար նպատակները եւ ինչ հետեւանքներ կարող են ունենալ տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության համար։ Անկարան եթե ոչ ուղղակիորեն, ապա անուղղակի ձեւով ներգրավված է այս հակամարտության մեջ»։
90—ականներից սկսած Թուրքիան շրջափակել է Հայաստանը եւ հիբրիդային պատերազմ է հայտարարել մեզ։ «Պարտադիր չէ ուղիղ ռազմական միջամտություն լինի։ Մեթոդների փոփոխությունները հնարավորություն են տալիս պատերազմ վարել տարբեր ոլորտներում։ Սա կարեւոր է գիտակցել, որպեսզի փորձենք տարբեր ճակատներով, բազմակողմանի ձեւաչափերով զսպել Թուրքիայի նկրտումները»,–ասաց նա։
Այսօր Նախիջեւանը ռազմականացման ակտիվ փուլում է եւ Թուրքիայի ազդեցության ոլորտում է։ Ռազմական տեխնիկայի կուտակումները, զինվորականության քանակի համալրումը, թուրք ռազմական հրահանգիչների, խորհրդականների մշտական տեղակայումը եւ ադրբեջանական զորքի վերապատրաստումները ցույց են տալիս Թուրքիայի հետաքրքրությունների բնույթը։ Կ. Վերանյանը համոզված է, որ Թուրքիան ոչ հեռու ապագայում նպատակ ունի միջնորդավորված ճակատ բացել նաեւ հարավկովկասյան ուղղությամբ՝ ներքաշելով նաեւ Ռուսաստանին։
Թուրքիան հայտ է ներկայացնում տարածաշրջանում դառնալու միակ գերտերությունը։ Մեր պաշտոնական, քաղաքական, դիվանագիտական փաստաթղթերում, ձեւակերպումներում եւ հայտարարություններում պետք է արձանագրվեն այն վտանգները, որոնք գալիս են Թուրքիայից թե մեր ուղղությամբ, թե տարածաշրջանի համար։ Թուրքիան չի էլ փորձում թաքցնել իր հավակնությունները, իսկ միջազգային հանրության ձեռնարկած քայլերն առայսօր դեռ բավարար չեն թուրքական ծավալապաշտական քաղաքականության դեմն առնելու համար։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

28-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO