Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2021
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ոլորտում առկա խնդիրները ռազմավարական են

Վարչապետին ներկայացվել է առողջապահության ոլորտում 2019թ. իրականացված միջոցառումների հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է ՀՀ կառավարության 2019—2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված առողջապահության ոլորտում 2019թ. իրականացված միջոցառումների հաշվետվությունը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է 2019թ. կատարված բոլոր 14 միջոցառումների կատարողականը։ Մասնավորապես, հաշվետվություն է ներկայացվել առողջ ապրելակերպի, առավել տարածված հիվանդությունների դեմ պայքարի, բնակչությանը մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավման, առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության, մանկական վերականգնողական բժշկական օգնության մատչելիության բարելավման, մարզերում որակյալ բուժօգնության ապահովման, էլեկտրոնային առողջապահության համակարգի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ։
Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացրել նաեւ ընթացիկ աշխատանքների մասին, որոնք վերաբերում են առողջության համապարփակ բժշկական ապահովագրությանը, 2019թ. վերջին ստեղծված՝տուբերկուլոզի կառավարման 2021—2025թթ. ազգային ծրագրի նախագծի մշակմանը, ՀՀ—ում գործող խմելու ջրի վերաբերյալ իրավական ակտերի պահանջների վերանայմանը։ Առողջապահության նախարարը նշել է, որ ընթացիկ աշխատանքների շարքում մշակման փուլում է գտնվում «2021—2023 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը, իմունականխարգելման ազգային ծրագրի առաջնահերթ միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
Նախարարը զեկուցել է, որ 2019—ի հունվարից, իսկ հուլիսից՝ ընդլայնվելով, ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4—ի N 318—Ն որոշմամբ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ներառված շուրջ 400,0 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայություններից։ 2020—ի հունվարից «Զինծառայողներին, ինչպես նաեւ փրկարարական ծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» եւ «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրերի շրջանակներում բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է չսահմանափակվող բյուջեի սկզբունքով՝ փաստացի կատարած աշխատանքի դիմաց։ Սահմանված կարգով կնքվել են հրապարակային օֆերտային պայմանագրեր։
2019—ի հունվարից չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումն ամբողջովին իրականացվում է պետպատվերի շրջանակում, ինչի արդյունքում դիմելիությունն ավելացել է 3,4 անգամ։
2019—ի հուլիսից 15 եւ ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժումն ամբողջությամբ իրականացվում է պետական պատվերի շրջանակում։ Նախկինում այն իրականացվում էր համավճարային սկզբունքով։ Ծրագրի մեկնարկից առ այսօր կատարվել է 1024 սեանս։
2020—ի ապրիլից պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անապահովության սահմանային միավորը դարձել է «28.01»՝ նախկին «30.01»—ի փոխարեն։
Սրտի անհետաձգհելի վիրահատական անվճար ծառայություններն անվճար իրականացնելու արդյունքում պետպատվերի շրջանակում վիրահատությունների ծավալն ավելացել է 22 տոկոսով։
2020—ի մարտից բարելավվել է հղիների նախածննդյան հսկողությունը, ընդլայնվել է բարձր ռիսկի հղիների հետազոտությունների շրջանակը, ինչի արդյունքում կնվազեն վերարտադրողական կորուստները, այդ թվում՝ ինքնաբեր վիժումները, ներարգանդային մահվան դեպքերը, մեռելածնությունը, մայրական եւ պերինատալ մահացությունը, պտղի բնածին զարգացման արատները, եւ կապահովվի հղիության բարեհաջող ելքերի ավելացում՝ երեխայի ծնունդով։
2020—ին պայմանագիր է կնքվել աշխարհում առաջատար ինսուլին դեղ արտադրող՝ դանիական «Նովո Նորդիսկ Ա/Ս» դեղագործական ընկերության հետ, որի շնորհիվ 2020—2022 թվականների ընթացքում ՀՀ—ում եւ Արցախի Հանրապետությունում հաշվառված շուրջ 20560 ինսուլինակախյալ հիվանդներին անխափան կտրամադրվի ինսուլին դեղերը։
Մանկական օնկո—հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների եւ դեռահասների բուժման համար 2020 թ—ի փետրվարից նախկին 14 անվանում դեղերի փոխարեն ձեռք է բերվելու 25 անվանում։ Արդեն իսկ գնվել են 12 անուն ուռուցքաբանական դեղեր, որոնք անվճար տրամադրվում են համապատասխան հիվանդներին։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաեւ ՀՀ առողջապահական համակարգի հնգամյա զարգացման ռազմավարությանը եւ նշել, որ այն գտնվում է մշակման փուլում եւ առաջիկայում կներկայացվի վարչապետի աշխատակազմ։
Վարչապետ Փաշինյանն ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել առողջապահության նախարարության գործունեության արդյունքներից եւ նշել, որ ոլորտում առկա խնդիրները ռազմավարական են եւ դրանց լուծումը պետք է տրվի վերը նշված ռազմավարության ընդունմամբ ու դրանով նախատեսված միջոցառումների իրականացմամբ։ Կառավարության ղեկավարը կարեւորել է առողջապահության առաջնային օղակի արդյունավետության բարձրացման, առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման, առողջապահական համակարգում էլեկտրոնային համակարգի լիարժեք ներդրման ուղղությամբ հետեւողական աշխատանքների իրականացումը։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակին եւ այդ ուղղությամբ հետագա աշխատանքների կազմակերպմանը։

28-07-2020





19-01-2021
Բաշխման էլեկտրական ցանցերում տեխնոլոգիական կորուստները կնվազեն
Ինչ է նախատեսված 10-ամյա ներդրումային ծրագրով

Հայաստանի էլեկտրական ...


19-01-2021
Մեծ Բրիտանիան նոր «Մեծ խաղ» է նախաձեռնել
Լոնդոնը Թուրքիային դարձրել է իր զենքը սեփական շահերի առաջխաղացման ...


19-01-2021
«Իմ մահը պիտի ըլլա ոտքի վրա…»
Նա քաջ գիտակցում էր, թե ինչ է նշանակում հայ ...


19-01-2021
Նվազեցվում են ՊԵԿ աշխատակից-հարկատու շփումները
Ներդրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգ


19-01-2021
Թուրքիան չի հրաժարվում սպառնալիքի լեզվով խոսելուց
Կարսում նախատեսվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ

Հայաստանին սահմանակից ...


19-01-2021
Հայաստանի բազմաբնակարան շենքերի երեք տոկոսից ավելին անբավարար վիճակում է
Կառավարման մարմինները բնակֆոնդի պահպանման գործառույթներ պետք է իրականացնեն


19-01-2021
Սուրբ Հոգու պարգեւները
«Պարգեւները զանազան են, բայց Հոգին նոյնն է: Եւ պաշտօնները ...



19-01-2021
Կստանձնի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսուհետ ...

19-01-2021
Քննարկման է ներկայացվել հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագիծ
Կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ...

19-01-2021
Հոբելյանը կնշվի համերգային ծրագրերով
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների ...

19-01-2021
Այս տարի էլ հաղթեց Հովիկ Հայրապետյանը
Արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը երկրորդ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO