Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Թուրքիան չի հրաժարվել հայերի ցեղասպանության քաղաքականությունից

Ռուսաստանի դաշնակիցը հայ ժողովուրդն է, այլ ոչ թե կոնկրետ անհատներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում կատարել է մի շարք շեշտադրումներ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի հատվածում լարվածության, հայ-ռուսական փոխհարաբերությունների ու հարակից հարցերի հետ։ Հայտարարելով, որ հայ-ադրբեջանական սահմանին վիճակը, ընդհանուր առմամբ, հարաբերական կայուն է, երկրի ղեկավարը խոսել է ոչ թե կրքերի հանդարտվելու, այլ այն իրավիճակի մասին, որը նորմայի է վերածվել վերջին տասնամյակում՝ հաշվի առնելով հրաձգության ամենօրյա ծավալները։
Շեշտադրում առաջին՝ կան ուժեր, որոնք բորբոքում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ուստի ՀՀ վարչապետը չի բացառել լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը։ Անդրադառնալով այն հարցին, թե խոսքը որ երկրների մասին է, ՀՀ վարչապետը հայտարարել է, որ առաջին հերթին նկատի ունի Թուրքիային։ «Կան ընթացիկ շահեր եւ պատմական պատճառներ, որովհետեւ Թուրքիան չի հրաժարվել հայերի ցեղասպանության քաղաքականությունից։ Թուրքիայի նախագահը ոչ միայն չի ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը, որը տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, այլեւ արդարացնում է այն»,– նշել է Փաշինյանը՝ հստակեցնելով, որ Թուրքիայի նման վարքագիծն այլ պատճառ էլ ունի։ «Թուրքիան, ինչպես եւ նախորդ դարի սկզբին, ունի երազանք՝ վերահսկել Հարավային Կովկասը։ Եվ Խորհրդային Միության փլուզումից հետո 30 տարվա ընթացքում ամեն օր աշխատում է, որպեսզի կյանքի կոչի այդ երազանքը եւ նպատակը»,–ավելացրել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ առաջին հերթին Ռուսաստանի համար է հասկանալի, թե այդ ամենն աշխարհաքաղաքական ինչպիսի զարգացումներ կարող է ունենալ։
Շեշտադրում երկրորդ՝ Ադրբեջանը հարձակվել էր այն ուղղությամբ, որտեղ շատ հայկական գյուղեր կան, մինչդեռ սահմանի հակառակ կողմում ադրբեջանական ընդամենը մեկ գյուղ է։ Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ այդ պատճառով Ադրբեջանը գրոհը չի սկսել Արցախի ուղղությամբ։
«Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի մերձակայքում կան բազմաթիվ ադրբեջանական բնակելի շրջաններ, այդ պատճառով հիմա շատ դժվար է գրոհ սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ։ Իրենք հարձակվել են այնտեղ, որտեղ սահմանն այնքան էլ հագեցած չէ տեսահսկման սարքերով։
Ի դեպ, այդ ուղղությամբ կա միայն մեկ ադրբեջանական գյուղ, իսկ հայկական գյուղերը շատ են, սա շատ հատկանշական հանգամանք է»,— փաստել է Փաշինյանը։
Մեր կողմից ավելացնենք, որ վարչապետի նշած փաստարկը եւս մեկ ապացույց է, որ Հայաստանը չէ ռազմական գործողություններ հրահրել։ Հարձակվելով Տավուշի ուղղությամբ՝ թշնամին վստահ է եղել, որ ագրեսիվ տրամադրություններ չունեցող հայկական բանակը կսահմանափակվի կոնկրետ տեղամասում պաշտպանական գործողությունների իրականացմամբ։ Այլ կերպ ասած՝ հարձակվող կողմն է որոշել, թե ռազմական գործողությունները որտեղ պետք է կայանան։ Ժամանակն է, որպեսզի հայկական կողմը հայտարարի, որ պաշտպանությունը չի ենթադրում սոսկ դիմակայում կոնկրետ ուղղությամբ կատարված հարվածին, այլեւ կարող է ենթադրել որոշակի գործողություններ ռազմաճակատի այլ հատվածներում, քանի որ պաշտպանական համակարգը ներառում է հայ—ադրբեջանական ողջ սահմանագիծը։
Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ սանձազերծված պատերազմական գործողությունների պատճառներից մեկն էլ այն է, որ այդ երկիրը վերջին տարիներին միլիարդավոր դոլարներ է ծախսել բանակի զարգացման պատճառաբանությամբ եւ հիմա պետք է ապացուցի, թե որքանով են այդ ծախսերն արդյունավետ։ «Տավուշի ուղղությամբ հարձակումից առաջ նրանք այսպիսի բացատրություն էին տվել իրենց բնակչությանը, որ, գիտեք, Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ հարձակում հնարավոր չէ, որովհետեւ այնտեղ տեսադիտարկման համակարգեր են տեղադրվել, եւ ադրբեջանական զորքերի ցանկացած շարժ տեսանելի կլինի»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։
Շեշտադրում երրորդ՝ Ռուսաստանի դաշնակիցը հայ ժողովուրդն է, այլ ոչ թե կոնկրետ անհատներ։ «Ռուսաստանում պետք է հասկանան, որ Ռուսաստանի դաշնակիցները Հայաստանում Փաշինյանը չէ, Պետրոսյանը չէ, Պողոսյանը չէ, Սարգսյանը չէ, Քոչարյանը չէ։ Ռուսաստանի դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է։ Դա շատ կարեւոր հարց է։ Շատերը բավական երկար ժամանակ իրենց ներկայացրել են որպես Ռուսաստանի միակ դաշնակից, բայց Ռուսաստանի դաշնակիցը Հայաստանն է եւ հայ ժողովուրդը»,–նշել է վարչապետը։
Պատասխանելով այն դիտարկմանը, թե Հայաստանում կան բազմաթիվ հակառուսական հասարակական կազմակերպություններ, ՀՀ վարչապետը շեշտել է, որ այդ բոլոր ՀԿ—ները ստեղծվել են այն ժամանակ, երբ Հայաստանում ոչ ոք չէր կասկածում Հայաստանի իշխանության ռուսամետությանը։ «Դրանք բոլորը ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։ Եթե հակառուսական էին, ինչո՞ւ այն ժամանակ չէր կասեցվում դրանց գործունեությունը»,–շեշտել է նա։
Անդրադառնալով ռուսաստանյան «Ռոսսիյա սեգոդնյայի» գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հրապարակմանը, որով նա քննադատել էր հայաստանյան իշխանություններին՝ ընդգծելով, որ Հայաստանը Ռուսաստանի օգնության դիմաց նույնիսկ Ղրիմը չի ճանաչել, Նիկոլ Փաշինյանը նկատել է. «Առաջին հերթին՝ Հայաստանը չի ճանաչել նաեւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա ի՞նչ է նշանակում, որ մենք չե՞նք պաշտպանում Լեռնային Ղարաբաղը։ Ոչ։ Մենք ասում ենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Դա ես ասել եմ Ստեփանակերտում իմ ելույթում։ Ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ։ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը անվտանգության մեկ միասնական միջավայր են։ Կա հակամարտություն, որի լուծման ձեւաչափում Հայաստանն ունի իր պատկերացումները, Ադրբեջանը՝ իր»։
Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

29-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO