Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ներքին զբոսաշրջության ոլորտն աշխուժանում է

Ծառայությունները թանկացե՞լ, թե՞ գնանկում են արձանագրել

Վերջին շրջանում շատ են դժգոհությունները, որ համավարակային իրավիճակով պայմանավորված՝ ներքին զբոսաշրջությունը դարձել է ոչ բոլորին հասանելի, այսինքն, որոշ քաղաքացիների հավաստմամբ, հանգստյան տներն արհեստականորեն բարձր գներ են սահմանել եւ անգամ հրաժարվում են նվազագույն ժամկետով զբոսաշրջիկ ընդունել։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում հավաստիացրեց, որ նման խնդիր առհասարակ չկա, եւ նույնիսկ ծառայությունների գնանկում է նկատվել։ Մասնավոր հատվածը, նրա դիտարկմամբ, միշտ էլ ողջամիտ է եղել եւ շարժվել է իրավիճակին համապատասխան։ Մեկօրյա տուրփաթեթների գներն էականորեն նվազել են՝ հավասարվելով ծառայության ինքնարժեքին։
Հյուրանոցային հատվածի առումով, սակայն, նրա հավաստմամբ, գնանկում չկա, ոչ էլ՝ թանկացում, չնայած երբեմն հայտարարություններ են տեղադրվում զեղչային ակցիաների վերաբերյալ։ Հանգստյան տները, Մ. Ապրեսյանի ներկայացմամբ, չեն կարող ծառայությունների գները բարձրացնել երկու գործոնով պայմանավորված։ Նախ, հաշվի առնելով կարանտինային շրջանը, մասնավոր հատվածը հստակ գիտակցում է, որ բնակչության եկամուտներն են նվազել, բացի այդ, մարդկանց շրջանում նաեւ մտավախություն կա վարակի տարածման անվտանգության ապահովման տեսանկյունից, ինչը ստեղծում է հավելյալ զգուշավորություն։
Իսկ այն լուրերը, թե նվազագույն ժամկետով հանգստյան տները հաճախորդ չեն ընդունում, ըստ Մեխակ Ապրեսյանի, չեն համապատասխանում իրականությանը։ Հակառակը, նա փաստում է, որ հանգստյան տների սեփականատերերը ծառայությունների մատուցման հարցում առավել բարեխիղճ են դարձել եւ ընդլայնել են զբոսաշրջային պրոդուկտների թե՛ գրավչությունը, թե՛ տեսականին։
Մասնագետի կարծիքով, այս տարի զբոսաշրջիկն ունի լավագույն հնարավորությունները, այսպես ասած, նորովի բացահայտելու Հայաստանը։ Նշենք, որ տարեցտարի զբոսաշրջային նոր ուղղություններ ու վայրեր են ստեղծվում, որոնք այլընտրանք են դառնում գլխավոր ու պահանջարկված զբոսաշրջային քաղաքներին։
«Քանի որ սահմանները փակ են, զբոսաշրջության ոլորտի վերականգնման հարցը սկսում ենք ներքին զբոսաշրջության վերականգնմամբ, ինչն անհրաժեշտություն է եւ նոր հնարավորություն՝ նոր ուղղություններ բացահայտելու, երկրի պատմական ժառանգությանը ծանոթանալու եւ ավելի սերտ կապվելու համար։ Հուսանք, որ ոլորտում զբաղվածությունը կմեծանա, եւ ծանրաբեռնվածության հետ մեկտեղ կկարողանանք գոնե ներքին զբոսաշրջությունը զարգացնել։ Սակայն այս դեպքում որքան էլ ներքին զբոսաշրջության զարգացման նախորդ տարվա ցուցանիշն ապահովենք, չենք կարողանա զբոսաշրջության ոլորտը դրանով պահել։ Շուկան այնքան մեծ չէ, որ տուրիստական ընկերությունները կարողանան դառնալ միայն ներքին զբոսաշրջությամբ զբաղվողներ եւ դրանով իրենց գործունեությունն ապահովեն»,–ասաց Մեխակ Ապրեսյանը։
Մինչ համավարակը, ներքին զբոսաշրջությունը, ըստ ոլորտի ներկայացուցչի, դինամիկ զարգացում է ապահովել։ Ներքին զբոսաշրջիկների թիվը Հայաստանի տարածքում անցած տարի եղել է 1 մլն 544 հազար, ինչը 41 տոկոսով ավելի է 2018—ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս տարի, համավարակով պայմանավորված, թեպետ նման ցուցանիշ չի ապահովվի, սակայն, նրա համոզմամբ, ներքին զբոսաշրջության ոլորտում աշխուժություն, այդուհանդերձ, կա ու կլինի։
Մեխակ Ապրեսյանը խոստովանեց, որ այս շրջանում Հայաստանից սովորաբար հանգստի մեկնողներից ոչ բոլորը, բնականաբար, կցանկանան իրենց հանգիստը հայրենի երկրում կազմակերպել, սակայն միաժամանակ հավելեց, որ ոմանք փորձում են արդյունավետ օգտվել ստեղծված իրավիճակից եւ, ինչու չէ, բացահայտել փոքրիկ Հայաստանը։
«Նման ակտիվություն, ինչպես նախորդ տարիներին էր նկատվում, բնականաբար, այս տարի հնարավոր չէ ակնկալել։ Շատ կարեւոր է, որ այժմ կարողանանք քննարկել արդեն սահմանները բացելու հնարավորությունը։ Օր առաջ պետք է բանակցություններ սկսենք համապատասխան կառույցների հետ, որովհետեւ միայն ներքին զբոսաշրջությամբ չենք կարող ոլորտը պահել։
Պետք է զուգահեռ նաեւ մշակութային միջոցառումների վերագործարկման հարցը դիտարկել։ Եթե հանրային սննդի օբյեկտները բոլոր կանոնները պահպանելով կարողանում են աշխատել, ապա դա պետք է օրինակ ծառայեցնել նաեւ մյուս սահմանափակված ոլորտների համար»,–ասաց տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը՝ առաջարկելով իրավասու բոլոր կառույցների հետ տեղեկատվության եւ կարծիքների փոխանակում իրականացնել, ինչը հնարավորություն կտա գնահատել իրավիճակը եւ արդյունավետ որոշում կայացնել՝ հասկանալու համար, թե որն է այս պարագայում լինելու երկրի համար շահեկան՝ սահմանները փակ պահե՞լը, թե՞ բացելը...
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am

29-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO