Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


«Covid-19»-ի երկրորդ ալիքի մեծ ռիսկ կա

ԱՀԿ առաքելության անդամի հարցազրույցը

Հարավային Կովկասում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակի՝ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Եսենամանովի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք լինելու է եւ դրան պետք է պատրաստ լինեն բոլորը։ «Արմենպրեսի» հետ զրույցում առողջապահության նախարարի հրավերով Հայաստան ժամանած առաքելության անդամը նշեց, որ զզոնությունը չպետք է թուլացնեն անգամ այն երկրները, որտեղ թվերի զգալի անկում է արձանագրվում։
–Պարոն Եսենամանով, արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ Երեւանում եք, ինչպե՞ս կգնահատեք «Covid-19»-ի դեմ պայքարում Հայաստանի առողջապահական համակարգի պատրաստվածության մակարդակը։
–Շնորհակալություն հարցի համար. իրականում սա հարց է, որն արդիական է շատ երկրների համար, որովհետեւ նոր վիրուսի առկայությանը, ինչպիսին «Covid-19»-ն է, շատ երկրներ բավարար չափով պատրաստված չէին։ Պետք է ընդգծել, որ նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չէր կանխատեսում, որ կորոնավիրուսը նման մասշտաբների կհասնի։ Որեւէ մեկը չէր կռահում, որ անհրաժեշտ կլինեն այսպիսի չափով ինֆեկցիոն հիվանդանոցներ, մահճակալներ, թոքերի օդափոխության սարքեր, եւ որեւէ երկիր պատրաստ չէր դրան։ Այս տեսանկյունից եթե դիտարկենք կոնկրետ Հայաստանի պատրաստվածությունը, ապա այն այնքան էլ չի տարբերվում ցանկացած այլ պետության պատրաստվածության մակարդակից։ Դիտարկելով այն, թե ինչպես է պատրաստվել կառավարության պատասխանը համավարակին, կարելի է ասել, որ կառավարությունը բավական ռացիոնալ է մոտեցել խնդրին, առողջապահության նախարարությունը գնահատել է, թե ինչ հնարավորություններ կան, որ հնարավորությունները կարելի է մեծացնել, որ հնարավորությունները կարելի է ուժեղացնել կարճաժամկետ, որոնք՝ երկարաժամկետ կտրվածքով։ Այս բոլոր հնարավոր միջոցները կշռադատելով՝ կայացվել են առավել օպտիմալ որոշումներ։
–Կա՞, արդյոք, մի բան, որը կփոխեիք Հայաստանում՝ կորոնավիրուսի դեմ ավելի արդյունավետ պայքար մղելու համար։
–Երբ նոր էի պատրաստվում գալ Հայաստան, մտածում էի, որ որոշ քայլեր ձեռնարկված կլինեն, ես էլ իմ կողմից կառաջարկեմ մի քանի այլ տարբերակներ, սակայն Հայաստան գալուց հետո հասկացա, որ կառավարությունը դիտարկել է բոլոր հնարավոր տարբերակները, եւ որեւէ լուրջ փոփոխություն չէի անի։ ԱՀԿ—ն բոլոր երկրներին հորդորում է մեծացնել թեստավորումների քանակը, հզորացնել հավանական վարակված մարդկանց հայտնաբերելու համակարգերը, ինչպես նաեւ անհրաժեշտ է շարունակել մեկուսացման գործընթացը։
–Անդրադառնալով համավարակի երկրորդ ալիքին՝ կարո՞ղ են հանգիստ լինել այն երկրները, որոնք արդեն հայտարարել են կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու մասին, թե՞ այնտեղ նույնպես կարող է երկրորդ ալիք լինել։
–Դժվար է խոսել այն մասին, թե ինչ է նշանակում՝ երկրները բարեհաջող հաղթահարել են կորոնավիրուսը։ Կան մի շարք երկրներ, որտեղ նվազել է օրվա կտրվածքով հաստատված նոր դեպքերի թիվը, բայց երբ այս երկրները փոքր—ինչ թուլացրել են սահմանափակումները, մենք տեսնում ենք, որ բռնկումներն ավելացել են։ Այդպես եղել է Գերմանիայում, Իսպանիայում։ Սա շատ մեծ հարց է։ Որպես ԱՀԿ՝ մենք ոչ մի երկրի խորհուրդ չենք տալիս թուլացնել զգոնությունը։ Բոլոր երկրները պետք է պատրաստվեն երկրորդ ալիքին, որովհետեւ այն լինելու է։ Այն սկսվելու է աշնանը, եղանակային որոշակի փոփոխության հետ մեկտեղ։ Հասարակություններին պետք է սովորեցնել ապրել նոր իրականությունում, որովհետեւ վարակը մոտ ժամանակներս որեւէ տեղ չի անհետանալու։ Մեծ հույսեր կան՝ պատվաստանյութի հետ կապված, սակայն դրա պատրաստ լինելու եւ գործի դնելու համար որոշ ժամանակ կպահանջվի։
–Շատերին հետաքրքրող հարցերից մեկն այն է, թե արդյոք հնարավո՞ր է կրկնակի վարակվել «Covid—19»—ով։ Որքա՞ն ժամանակ կարող է մարդն իրեն ապահովագրված զգալ, եթե վարակվել եւ ապաքինվել է։
–Շատ դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցին։ Մենք համաշխարհային պրակտիկայում ունենք դեպքեր, երբ մարդը վարակվել է երկրորդ անգամ հիվանդանոցից դուրս գրվելուց որոշ ժամանակ անց, այն բանից հետո, երբ երկու թեստ էր հանձնել, որոնց պատասխանը եղել է բացասական։ Այս ամենը կախված է իմունային համակարգից, թե որքան ժամանակ է այն դիմադրում եւ որքան ժամանակով է ձեւավորվում վարակված եւ բուժված անձի մոտ։ Սա մեծ հարց է, որին կարող է պատասխանել ուսումնասիրությունը, որի համար ժամանակ է անհրաժեշտ։ Լիովին հնարավոր է, որ որոշ մարդկանց մոտ, որոնք բուժվել են, իմունային համակարգը լավն է, եւ երկարաժամկետ կտրվածքով ձեւավորվում է կայուն իմունիտետ։ Մենք այս վիրուսի հետ գործ ունենք շուրջ կես տարի, դա չնչին ժամանակահատված է, որպեսզի գիտական եւ բժշկական եզրակացություն կատարենք նոր տիպի վիրուսի մասին։
–Ե՞րբ կավարտվեն այժմ կլինիկական հետազոտության փուլում գտնվող պատվաստանյութերի փորձարկումները, եւ ե՞րբ պատրաստ կլինի արդեն առաջին պատվաստանյութը։
–Այս պահի դրությամբ մի քանի պատվաստանյութ կա, որոնք անցնում են կլինիկական փորձարկումների փուլ, դրանք ընտրվել են շուրջ 100 պատվաստանյութերի տարբերակների միջից։ Դրանց հետազոտությունները որոշակի արդյունավետություն են արձանագրել։ Պատվաստանյութի արդյունավետությունը կախված է այն բանից, թե որքան ժամանակով կլինի դրա ձեւավորած իմունիտետի առկայությունը։ Հնարավոր է, որ հակամարմինները մահանան, օրինակ՝ մեկ ամիս հետո, այդպիսի պատվաստանյութը չի կարող լինել արդյունավետ, որովհետեւ չենք կարող պատվաստել մոլորակի բնակչության մեծ մասին եւ ամիսը մեկ անգամ կամ երեք ամիսը մեկ անգամ։ Դա անիրատեսական է։ ԱՀԿ—ում մեծ թիմ է աշխատում պատվաստանյութերի հարցի ուղղությամբ, այս պահի դրությամբ շատ բարդ է ասել, թե երբ պատրաստ կլինի այն։
–Խոսենք դիմակների կրման անհրաժեշտության մասին։ Տարբերություն կա՞ բժշկական դիմակների, ռեսպիրատոր դիմակների եւ ինքնաշեն ու կտորից դիմակների միջեւ։
–Այո, սակայն դրանք նախատեսված են կոնկրետ դեպքերի համար, օրինակ՝ ռեսպիրատոր դիմակներն օգտագործվում են բացառապես հիվանդանոցներում եւ կոնկրետ դեպքերում, բժշկական դիմակներն առաջին հերթին անհրաժեշտ են բժշկական համակարգի աշխատակիցներին, որովհետեւ դրանք պաշտպանում են բացիլների տարածումից, անհրաժեշտ են նաեւ պացիենտներին, որոնք շփվում են բժիշկների հետ։ Դիմակը պաշտպանում է նրանից, ով այն կրում է։ Հասարակության այլ անդամների համար, որոնք բուժաշխատող չեն, բժշկական դիմակներ եւ ռեսպիրատորներ անհրաժեշտ չեն, լիովին բավարար են ինքնաշեն եւ կտորից դիմակները։
–Ի՞նչ կոչ կհղեք այն մարդկանց, որոնք ինչ—ինչ պատճառներով չեն հավատում վարակի գոյությանը։
–Ինձ համար զարմանալի է այն ֆենոմենը, որ մարդիկ չեն հավատում վարակի գոյությանը։ Երբ սովորական սպառողը հայտնում է իր բացասական տեսակետը՝ վարակի գոյության հետ կապված, դա ինձ համար շատ զարմանալի է, որովհետեւ ես նույն տրամաբանությամբ կարող եմ կասկածի տակ դնել Ավստրալիայի գոյությունը. ես երբեք չեմ եղել Ավստրալիայում եւ կարող եմ ասել, որ այն գոյություն չունի, քանի որ չեմ տեսել այն։ Վարակն իսկապես գոյություն ունի։ Սարսափելի է, որ կան մարդիկ, որոնք դրան չեն հավատում։ Հուսով եմ, որ Հայաստանում այդպիսի մարդկանց թիվը շատ չէ։ Մենք եղել ենք հիվանդանոցներում, որոնք նախատեսված են եղել կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, եւ տեսել, թե որքան ծանրաբեռնված են այդ բժշկական հաստատությունները։ Ես կոչ եմ անում Հայաստանի բնակչությանը համագործակցել պետության հետ՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները։ Յուրաքանչյուրի վարքագծից մարդկանց կյանքեր են կախված։
Հարցազրույցը վարեց
Նորայր ՇՈՂԻԿՅԱՆԸ

29-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO