Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Կանգնե՛նք սահմանապահ զինվորի թիկունքը պահող տավուշցու կողքին

«Հայաստան» հիմնադրամը համահայկական դրամահավաք է սկսել Տավուշի սահմանապահ գյուղերի հզորացման նպատակով

300 կիլոմետր, 32 գյուղ։ Այս թվերը լոկ երկարության եւ բնակավայրերի քանակական ցուցիչներ չեն։ Այն մեր երկրի անվտանգության բերդապարսպի մի հատվածն է՝ իր 32 աշտարակով։ Դրանք թվեր չեն, ձեւ չեն, այլ բովանդակություն են՝ մեր ժողովրդի աննկուն ոգին ու հարատեւությունը, արարող միտքն ու շինարարի բազկի ուժը, դաշնակահարի մատների հմուտ խաղն ու գրողի մուսան եւ, վերջապես, մանուկի ժպիտն ու անուշ քունը։ 32 գյուղով, 300 կիլոմետր սահմանով Տավուշն է կանգնած թշնամու դեմ, ու արդեն որերոդ տասնամյակն է՝ այդ սահմանագիծը հոծանում է, կարմրում է ազգիս ընտրյալների թափած արյունով։ Միայն հուլիսին այդ գիծն իրենց կյանքի գնով ամրացրեց 6 հայորդի։ Մեր զինվորներն անսասան են, որովհետեւ թիկունքում հայրենի գյուղերն են՝ ծնողները, քույրերն ու եղբայրները, մանուկներն ու ծերերը։ Դրանք լոկ գյուղեր չեն, այլ սահմանապահներ, որոնք կանգնում են թշնամու ամեն մի ոտնձգության դեմ՝ կրելով հարվածներ, ամեն անգամ վիրավորվելով, բայց եւ հաստատակամորեն մնալով անսասան։ Սահմանապահ զինվորն ուժեղ է անմիջապես իր թիկունքին կանգնած ուժեղ ժողովրդով։ Ուժեղ սահմանը նաեւ ուժեղ սահմանապահ գյուղեր են։
Պետությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սահմանին մոտ գտնվող բնակավայրերի խնդիրները, օրենսդրական բազմաթիվ արտոնություններ են սահմանված այդ գյուղերի բնակիչների համար։ Առաջնահերթ լուծվում են նրանց կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր հնարավոր պայմանները։ Պարբերաբար կրկնվող սահմանային բախումները չեն վախեցնում այդ գյուղերում բնակվող հերոս բնակիչներին, սակայն հաճախ մեծ ավերածություններ են թողնում այնտեղ։ Սահմանամերձ գյուղերի խնդիրը մշտապես եղել է նաեւ համայն հայության ուշադրության կենտրոնում։ Ստեղծման օրից մեր համազգային կառույցին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերած միջոցներն ուղղվել են պետության պաշտպանության համար ռազմավարական այս խնդրի լուծմանը։
Համայն հայության միջոցներով կառուցվել են ռազմավարական նշանակության ճանապարհներ, զգալի միջոցներ են ուղղվել սահմանամերձ գյուղերի ենթակառուցվածքների համալիր վերականգնման եւ զարգացման ծրագրերին, սոցիալական վիճակի բարելավմանը։
Հատուկ ուշադրություն է դարձվել առողջապահության ոլորտին՝ ապահովելով բուժանձնակազմի կարողությունների մեծացումը եւ տրամադրելով նորագույն սարքավորումներ։ Հատուկ հոգածության տակ են եղել մատաղ սերնդի կրթության խնդիրները։
Հուլիսին մեր սահմանը խախտելու հակառակորդի անհաջող փորձից հետո սկսված ռմբակոծությունների հետեւանքով վնասվել է սահմանամերձ գյուղերի ավելի քան 50 շինություն, դրանց թվում նաեւ մանկապարտեզ եւ հասարակական նշանակության այլ շենքեր։ Թշնամին հատուկ թիրախավորել էր համայնքների ենթակառուցվածքները։ Պետությունն արագ միջոցներ ձեռնարկեց, եւ վնասված ենթակառուցվածքները վերականգնվեցին։ Սակայն ռմբակոծությունների հետեւանքների վերացման ուղղությամբ դեռ աշխատանքներ կան անելու։ Այսօր Տավուշի սահմանին կանգնած սահմանապահ գյուղացիները համայն հայության օժանդակության կարիքն ունեն։ Գյուղերն ամրացնելու նպատակով պետք է շուտափույթ վերացնել ոչ միայն թշնամու հասցրած վերքերը, այլեւ, ինչը ոչ պակաս կարեւոր է, լուծել տեղի բնակիչների սոցիալ—տնտեսական խնդիրները։ Աշխատասեր տավուշցուն անհրաժեշտ է միայն աշխատելու, արարելու հնարավորություն տալ։ Տավուշցին անսասան կանգնած է դիրքապահ հայ զինվորի թիկունքին, եւ անհրաժեշտություն է, որ իր թիկունքին էլ տեսնի համայն հայությանը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը համազգային դրամահավաքի կոչով դիմել է աշխարհով մեկ սփռված հայերին։ Նրանց նվիրատվությունները կուղղվեն մայր հայրենիքի սահմանպահ գյուղերի եւ բնակիչների ուժեղացմանը, արդյունքում՝ երկրի ու պետականության անվտանգության բարձրացմանը։
Հավաքագրված գումարը կօգտագործվի սահմանային համայնքների ամենահրատապ խնդիրների լուծմանը եւ սոցիալ—տնտեսական վիճակի բարելավմանը։ Այդ միջոցները կուղղվեն ոչ միայն վնասված տների վերկանգնմանը, այլեւ համայնքները վերականգնվող էներգիայով, խմելու ջրով ապահովելուն, տեղի բնակչությանը սոցիալական աջակցություն ցուցաբերելուն, առողջապահական եւ կրթական կարողությունների մեծացմանը, ընդհուպ դպրոցականների համար հեռավար կրթության անհրաժեշտ միջոցների ապահովմանը։
Մեր հայրենակիցները եւ մեր ժողովրդի բարեկամները նվիրատվությունները կարող են անել «Հայաստան» համահայկական հիմնադրամի պաշտոնական կայքէջում ստեղծված հարթակում՝ նշելով «Սահմանային համայնքների հզորացում»։ Նվիրատվությունները կարող են իրականացվել նաեւ սփյուռքում գործող հիմնադրամի տեղական մարմինների միջոցով։
Բոլոր նվիրատուների անունները եւ նվիրաբերած գումարի չափը ամրագրվում է հիմնադրամի այդ էջում։
Դրամահավաքի հաշվետվությունը կներկայացվի ծրագրի ավարտից հետո։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը միանում է համահայկական դրամահավաքի անհրաժեշտ գործընթացին եւ բոլորին կոչ է անում իրենց լուման ներդնել Հայաստանի սահմանների ամրացմանը եւ պետականության անվտանգության համակարգի հզորացմանը։
Ցանկացողները նվիրատվությունները կարող են անել նաեւ ստորեւ բերված հաշվեհամարներին։
ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ, ք. Երեւան, Վ.Սարգսյանի 6, 0010
հ/հ 103003615673 (USD)
հ/հ 103003215672 (AMD)
հ/հ 103003635671 (GBP)
SWIFT։ CBRAAM22
«Հայաստան» համահայկական հիմնադրամ

«ԱԿԲԱ—ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ, ք. Երեւան, Արամի 82/84, 0002
հ/հ 220003350281 (AMD)
հ/հ 220003350299—001 (USD)
SWIFT։ AGCAAM22
«Հայաստան» համահայկական հիմնադրամ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ, ք. Երեւան, Գրիգոր Լուսավորիչ 9, 0015
հ/հ 1570003715320100 (AMD)
հ/հ 1570003715320101 (USD)
հ/հ 1570003715320146 (EUR)
SWIFT։ ARMIAM22
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

29-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO