Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ՄԱՐԶԵՐ


Նոր թափ է հաղորդվել մայրուղու հիմնանորոգմանը

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եւ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հետեւեցին մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։
Վանաձորում դեպի Բազում թաղամաս 2,5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է. փողոցն արդեն եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ ունի, կառուցվել են մայթեր։ Հերթը հասել է գծանշմանը, անվտանգության նշանների տեղադրմանը եւ ջրահեռացման համակարգի անցկացմանը։ Ի դեպ, ճանապարհահատվածը վերանորոգվում է պետբյուջեի միջոցներով։
Ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ են ընթանում Մ6՝ Վանաձոր—Ալավերդի—Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհում։ Քոբայրի հատվածում շինարարների հետ քննարկեցին կամրջի եւ հենապատի հետ կապված խնդիրներ, որոնք ծագել են նախագծերում փոփոխության հետ։ Քոբայր—Ալավերդի հատվածում ճանապարհն ավելի է լայնանալու, ժայռապայթեցման աշխատանքներ են ընթանում։
Նախագծային նոր լուծումների հարց է ծագել Օձունի խաչմերուկ—Ալավերդի հատվածում, Ալավերդի—Հաղպատ հատվածում վերհանվեցին եւ լուծում տրվեցին ճանապարհի լայնացման, ջրահեռացման համակարգի անցկացման պատճառով ի հայտ եկած խնդիրներին։ Խնդրանքը մեկն է՝ նախագծային փոփոխություններն անել սեղմ ժամկետներում, նոր թափ հաղորդել կենսական նշանակության մայրուղու հիմնանորոգմանը։
Վանաձոր—Ալավերդի—Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրի նպատակն է հիմնանորոգել եւ վերակառուցել Հայաստանը Վրաստանի հետ կապող Վանաձոր—Ալավերդի—Վրաստանի սահման շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական ճանապարհը։ Այս պահին ընթանում են ծրագրի 2—րդ փուլի (Թումանյան—Բագրատաշենի մաքսային անցակետ, 51,74 կմ) աշխատանքները, որոնք ֆինանսավորվում են ՀՀ կառավարության եւ Ասիական զարգացման բանկի կողմից։
Լոռի Բերդ—Լեջան ճանապարհահատված, 3,5 կմ. կառուցվում է ջրահեռացման համակարգ, կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Հիմնանորոգման համար կծախսվի 271 մլն 945 հազար դրամ։ Հիմնանորոգվում են նաեւ Ուռուտ-Սվերդլով-Պրիվոլնոյե եւ Տաշիր-Բլագոդարնոյե (1 մլրդ 6 մլն 800 000 դրամ) ճանապարհները։ Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհի բարեկարգումը հնարավորություն կտա բեռնաթափել Սպիտակի ճանապարհի ծանրաբեռնվածությունը։
Կապալառու ընկերությունների հետ քննարկվեցին նաեւ աշխատանքների իրականացման ժամանակացույցի, որակի վերահսկման հետ կապված հարցեր։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

29-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO