Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԼՂՀ


Պետությունը քայլեր է ձեռնարկում տնտեսության առողջացման ուղղությամբ

Ֆինանսական աջակցություն՝ տնտեսավարող սուբյեկտներին

Գաղտնիք չէ, որ աշխարհում, նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելմամբ պայմանավորված, տնտեսական եւ ֆինանսական լուրջ դժվարություններ են գրանցվում։ Չնայած վիճակագրական տվյալներից ակնհայտ է դառնում, որ «անցումային շրջանում» Արցախը, համեմատաբար, կարողանում է հաղթահարել երկրի առջեւ ծառացած խնդիրները, այնուամենայնիվ, չի կարելի հաշվի չառնել առաջիկայում ակնկալվող որոշ հանգամանքներ, որոնց «անտեսման պարագայում» հետընթացն անխուսափելի կլինի։
Նման եզրահանգման եկել են ԱՀ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցության մասնակիցները, որոնք ընդհանրապես պատասխանատու են «տնտեսական բլոկի» կազմակերպությունների եւ ընկերությունների գործունեության համակարգման եւ վերահսկողության համար։
Նախագահ Արայիկ Հարությունյանի համոզմամբ, համավարակի պատճառով «տնտեսական սուբյեկտները մի շարք խնդիրների առաջ են կանգնած»։ Նրանց մի զգալի մասը պայմանագրային պարտավորություններ ունի պետական եւ ոչ պետական (մասնավոր) կառույցների առաջ։ Մտահոգիչ է աշխատողների թվաքանակի եւ եկամուտների նվազումը։ Ուստի երկրի ղեկավարն առաջարկում է՝ «ելքից դուրս գալու համար» պետական աջակցություն ցույց տալ տնտեսավարող սուբյեկտներին եւ նպաստել տնտեսության կայունացմանը։
Նրա կարծիքով, առաջին հերթին շահագրգռել է պետք այն տնտեսավարողներին, որոնք պարտավորվում են բարեխղճորեն կատարել ստանձնած պարտավորությունները եւ ներդրումների միջոցով առաջընթաց, շահույթ ապահովել, ժամանակին վճարել հարկերն ու տնտեսական ակտիվ գործունեություն ծավալել։ Նախագահը գտնում է, որ տնտեսության առողջացման ծրագրի շրջանակում փոխառությունները պետք է տրվեն բացառապես կարգապահ սուբյեկտներին՝ մրցակցության կարգով։ Ասել է թե՝ առաջնությունը տրվելու է մրցույթի արդյունքներով։
Էկոնոմիկայի նախարար Լեւոն Գրիգորյանի խոսքով, փոխառությունները կտրամադրվեն վերամշակող ձեռնարկություններին, տնտեսական իրավական հատվածում աշխատող ընկերություններին։ Ընդ որում, «պետական աջակցությունն ուղղված պիտի լինի պարտավորությունների բեռի նվազեցմանը»։ Նրա խոսքով, ողջունելի քայլ պետք է դիտել պետական հիմնադրամների կողմից հաշվարկված տույժ—տուգանքների չեղարկումը։ Չվճարված տոկոսները կգումարվեն մայր գումարին։ Վարկառուներին կառաջարկվեն նոր պայմանագրեր՝ ավելի լայն ժամանակահատվածով ու ցածր տոկոսադրույքով։
Պետական աջակցության ծրագրում իրենց մասնաբաժինը կունենան գյուղատնտեսության համակարգի սուբյեկտները։ Ըստ հաշվարկների, ինչպես նշեց գյուղնախարար Աշոտ Բախշիյանը, տնտեսավարողներին աջակցության նպատակով նախատեսվում է տրամադրել շուրջ 6 մլրդ դրամ։ Իսկ համաձայն նախնական հաշվարկների, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցման հիմնադրամում առկա են 3315 շահառու կամ ֆիզիկական ու իրավական անձինք։
Նախագահ Ա. Հարությունյանի հանձնարարությամբ, մինչեւ սեպտեմբերի սկիզբը կընթացքավորվի տնտեսավարող սուբյեկտներին հատկացվելիք գումարների տրամադրումը։ Ըստ կառավարության ծրագրի, երկրորդ փուլում (մինչեւ տարեվերջ) պետության կողմից քայլեր կձեռնարկվեն տնտեսավարողների գործունեության աշխուժացման վերականգնման եւ տնտեսության առողջացման ուղղությամբ։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am
ք. Ստեփանակերտ

29-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO