Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.11.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են ձերբազատվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից

Ինչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանն արտաքին քաղաքականության ուղղությամբ

Ռազմական բախման ծանրության կենտրոնը Արցախից տեղափոխելով Հայաստան-Ադրբեջան սահմանի հարթություն, ակնհայտ դարձան Թուրքիայի եւ Ադրբեջանի բավականին հեռուն գնացող նկրտումները։ Ադրբեջանը մշտապես բարձրաձայնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը որեւէ արդյունքի չի հասել բանակցային գործընթացի շրջանակներում, ինչը նշանակում է, որ նրանք փորձում են ընդհանրապես ձերբազատվել այս ձեւաչափից։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս բերելու նպատակով էլ սադրիչ գործողություններն իրականացվեցին ՀՀ Տավուշի մարզի, այլ ոչ թե Արցախի ուղղությամբ։
Արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Արման Նավասարդյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դրա համար նրանք բախումներ են սկսել ոչ թե Արցախ—Ադրբեջան կամ Հայաստան—Ադրբեջան—Արցախ ուղղությամբ, այլ երկու միջազգային իրավունքի սուբյեկտների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այստեղ արտահայտվում է նաեւ Թուրքիայի ցանկությունը դուրս մղելու տարածաշրջանից մյուս երկու մասնակիցներին՝ ԱՄՆ—ին եւ Ֆրանսիային, եւ ճակատ առ ճակատ գործ ունենալ Ռուսաստանի հետ։
«Այստեղ շատ խորքային գործընթացներ են տեղի ունենում։ Թուրքիայի երազանքն է, որին միանում է նաեւ Ադրբեջանը, մյուս երկու մասնակիցներին հնարավորինս օտարել այս խաղից, որպեսզի այստեղ մեծ խաղացող մնա Թուրքիան։ Կստացվի իրականացնել այդ ցանկությունը, թե ոչ, դժվար է ասել։ Միակ գործիքակազմը, որ այսօր լավ, թե վատ գործում է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Նկատենք, որ տարածաշրջանային հարցերում միակ տեղը, որտեղ ՌԴ—ն եւ ԱՄՆ–ն, նաեւ Ֆրանսիան, չեն գնում առճակատման, Արցախի հարցն է»,–ասաց նա։
Այս պետությունների (ՌԴ, Թուրքիա, ԱՄՆ, Ֆրանսիա) շահերը մի քանի կետերում հատվում են։ Այսօրվա իրավիճակում Թուրքիան փորձում է Ռուսաստանի վրա ներազդել՝ մի քանի ուղղություններով վերջինիս հետ մտնելով քաղաքական առեւտրի մեջ։ Դրանցից մեկը Լիբիան է, մյուսը՝ Սիրիան, որտեղ բավական լարված են հարաբերությունները, ինչպես նաեւ Իրաքն ու Միջերկրական ծովի ավազանը։ «Թուրքիայի քայլերը պետք է դիտարկել պանթուրքիստական քաղաքականության շրջանակներում»,–նշեց Նավասարդյանը։
Հայկական կողմը մշտապես նշում է, որ ԵԱՀԿ—ի ձեւաչափը միակ ընդունելին է, եւ Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ վճռականորեն մերժելով հակամարտության շահարկմամբ տարածաշրջանն ապակայունացնելու Թուրքիայի փորձերը։ Զրուցակցիս խոսքով, այսքան ժամանակ ԵԱՀԿ—ից բացի որեւէ այլ մեխանիզմ չի եղել, միակ քիչ թե շատ ընդունելի տարբերակն է, որը դժբախտաբար ոչ մի շոշափելի արդյունք չի տվել այս տարիների ընթացքում։
Անդրադառնալով Արցախի Հանրապետությունը բանակցությունների լիարժեք կողմ դառնալու հայկական կողմի առաջ քաշած օրակարգին, արտակարգ եւ լիազոր դեսպանը նշեց, որ այս հարցում լավատես չէ եւ կարծում է, որ Ադրբեջանն ամեն ինչ կանի, որպեսզի նման բան տեղի չունենա։ «Այս հարցը մտել է խորը փակուղի, եւ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ հիմա միայն ուժային լուծում է տեսնում»,–ասաց նա։ Հիշենք, որ Ալիեւն այդ մասին բազմիցս հայտարարել է բավականին բաց տեքստով։ Միակ քիչ թե շատ իրական հարցը, որի շուրջ կարելի է բանակցել այս պահին, արդյունավետ մոնիթորինգի ներդրումն է. «Եթե համաձայնության գան այդ հարցում, ապա դա կարող է օգնել իրավիճակին, բայց համոզված եմ, որ Ադրբեջանն այդ քայլին չի գնա»։

Որոնք պետք է լինեն Հայաստանի քայլերը

Հայաստանը պետք է հնարավորինս ամեն ինչ անի բարձրացնելու իր արտաքին քաղաքականությունն այն մակարդակին, որի վրա գտնվում է այսօր մեր ռազմական իրողությունը։ «Ամբողջ աշխարհին պետք է ապացուցել մի շատ պարզ եւ աքսիոմատիկ ճշմարտություն, որ Արցախի հարցը միայն շրջաններ հանձնել—չհանձնելը չէ կամ կարգավիճակը։ Խոսքն այն մասին է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը՝ միասին կամ առանձին—առանձին, իրականացնում են Հայաստանի բնաջնջման քաղաքականություն։ Դա ես անվանում եմ արմենոցիդ։ Եթե մենք կարողացանք հասկացնել դա աշխարհին, իսկ մենք դատապարտվա՛ծ ենք եւ պարտավոր ենք անել դա։ Առավել եւս հիմա, երբ Սբ Սոֆիայի դեպքերից հետո Թուրքիան առճակատման է գնացել քրիստոնեական աշխարհի հետ, իսկ Հայաստանն առաջին քրիստոնեական պետությունն է»,–ասաց Նավասարդյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր պետք է եւ կարող է իրականացնել Հայաստանը արտաքին քաղաքականության ուղղությամբ, որպեսզի այս իրավիճակում չեզոքացնի կամ գոնե առնվազն թուլացնի մեզ ուղղված թուրք—ադրբեջանական քաղաքական, ռազմական հարվածը։ Միաժամանակ արեւմտյան աշխարհը պետք է գիտակցի, որ թուրքական վտանգը միայն մեզ չի սպառնում, այլ ուղղված է նաեւ իրենց։ Սա ոչ միայն մեր անվտանգության խնդիրն է, այլեւ իրենցը։
Եվրոպայից բացի թուրքական քաղաքականության վտանգներն ուղղված են նաեւ Չինաստանին, որտեղ ապրում է 30 մլն—անոց ույղուրական համայնքը։ Զրուցակցիս խոսքով, աշխարհաքաղաքական հարթության մեջ մենք կարող ենք համագործակցել Չինաստանի հետ, քանի որ կա շահերի համընկնում. «Դա շատ լավ բնագավառ է համագործակցության համար, ավելի կարեւոր եւ հեռահար, քան Չինաստանի հետ շատ այլ հարցեր միասին վերցրած»։ Համագործակցության լայն հնարավորություններ կան Չինաստանի եւ Իրանի միջեւ, որը նույնպես մեր հետաքրքրությունների շրջանակներում է։ Դեռեւս 2016 թ. Թեհրանի եւ Պեկինի միջեւ կնքվել էր 17 պայմանագիր, այդ թվում՝ Իրանի հարավում ատոմակայանի կառուցման վերաբերյալ՝ ընդհանուր 600 մլրդ դոլար արժողությամբ։ «Բոլոր այս աշխարհաքաղաքական փոփոխությունները մենք պետք է լավ հաշվի առնենք եւ կարողանանք ճիշտ քաղաքականություն իրականացնել»,–ընդգծեց Նավասարդյանը։
Դիվանագետի խորին համոզմամբ, պետք է ակտիվացվի Նախիջեւանի հարցը, որը մեզ համար կարեւորագույն ռազմավարական, քաղաքական հարցերից մեկն է։ «Նախիջեւանն այն օղակն է, որը Թուրքիան փորձում է վերացնել, որպեսզի հնարավոր լինի իրար կապել թուրքական աշխարհը։ Հայաստանը՝ Նախիջեւանի եւ Արցախի հետ միասին խոչընդոտում է պանթուրքիստական ծրագրերին։ Մենք ոսկոր ենք նրանց կոկորդին կանգնած։ Նախիջեւանից մեզ լուրջ վտանգ է սպառնում»,–ասաց նա։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

29-07-2020





24-11-2020
Վայրկյան անգամ չհապաղելու ժամանակը
«Կարող ենք կառուցել այնպիսի տնտեսական համակարգ, որը հնարավորություն կտա ...


24-11-2020
Ժամանակն է սանձել Թուրքիային
Էրդողանի աշխարհաքաղաքական ամբիցիաներն ուժգին հարվածում են երկրի տնտեսությանը



24-11-2020
Լոնդոնը ձգտում է օգտագործել Անկարային՝ ընդդեմ Մոսկվայի
Մուրը սերտ հարաբերություններ էր հաստատել Բաքվի վերնախավի ներկայացուցիչների հետ


24-11-2020
Քանի՞ քայլ է մինչեւ հաղթանակ
Այն կարող է սկսվել միայն համախմբման միջոցով

Պատմությունը ...


24-11-2020
Փոքրիկ քննության փորձ
Ինչ է նստած մեր ազգային գենետիկ հիշողության ծալքերում



24-11-2020
Ինչո՞ւ Ռուսաստանը չպետք է թուրքական նարդի խաղա Կովկասում
Էրդողանի որոշակի համառությունը կարող է շատ արագ վերածվել ստրկամտության ...


24-11-2020
Նա մեծ արվեստ էր եկել հետնամուտքով
Իսկ դրանից հեռանալու համար վաստակել էր շքամուտքի իրավունքը




24-11-2020
Պետք է կարողանանք ավելի կոնկրետ եւ ամբողջական տեղեկատվություն հաղորդել
Վարչապետը հանդիպումներ կունենա անհետ կորած եւ ...

24-11-2020
Ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում–նվիրատվություն
Նոյեմբերի 22-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ...

24-11-2020
Վահրամ Դումանյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արայիկ ...

24-11-2020
Կա փոխվստահություն, եւ կարող ենք աշխատել հանուն ապագայի
Մեկնարկել է ՀՀ նախագահի այցը Հորդանան
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO