Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ԼՂՀ


Ապրելու հավատը՝ «ՏՈՀՄԱԿԱՆՉ»

Արցախի Դիզակ աշխարհի՝ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում է ծնվել հայ գրականության լավագույն ներկայացուցիչներից Արտաշես Ղահրիյանը, ով օրերս հեռացավ երկրային կյանքից եւ իրենից հետո թողեց գեղեցիկ բանաստեղծություններ ու պատմվածքներ, որոնք ներկայիս սերնդին, ինչպես ինքն էր ասում, կապում են մեր անցյալի հետ։
Ծնվել է 1937 թ. հուլիսի 1-ին, արհեստավորի ընտանիքում։ Արցախում հայտնի աշուղ Առուստամի ծոռն էր։ 1956 թ. ավարտել է Մեծ Թաղերի միջնակարգ դպրոցը, 1961-ին՝ Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի եւ գրականության բաժինը։ Մինչեւ 1993 թ. բնակվել է Երեւանում, աշխատել «Սովետական Հայաստան», «Ավանգարդ» թերթերի, «Պատմաբանասիրական հանդեսի» եւ «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրություններում։ 56 տարեկանում վերադարձել է հայրենի գյուղ եւ մինչեւ կյանքի վերջին օրը մնացել իր արմատներին կառչած, ինչպես ինքն էր ասում՝ կապված իր տոհմի հետ։
Բազմաթիվ գրականագիտական, հրապարակախոսական հոդվածներ է հեղինակել։ Գրողին առավել ճանաչելի դարձրին նրա «Տոհմականչ», «Պատրանք», «Լեռան հուշ», «Թախծոտ մեղեդի», «Ինքնազրույց» երկերը՝ բանաստեղծություններ ու պատմվածքներ։ 2018 թ. ապրիլին Արցախի հանրային հեռուստատեսության «Գիր» հաղորդման հեղինակն էր 81—ամյա Ա. Ղահրիյանը։ Ճանաչված հեղինակը համեստորեն պատասխանեց այն հարցին, թե ինչու հատորներով չեն «Տոհմականչի» 3 գիրքը, որոնցից առաջինը տպագրվել է խորհրդային տարիներին՝ 1978—ին, իսկ 2—րդ եւ 3—րդ մասերը՝ 2003—ին, եւ ինչու դրանց շնորհանդեսները չեն եղել։ Ասաց՝ հատորներով գրում են մեծ գրողները, եւ չի նեղվում, որ հրապարակված գրքերի շնորհանդես չի արվում, ինքը գրում է ապագայի համար, որ մի օր սերունդներն իրեն կգնահատեն։ Նշեց՝ իր հայրենի գյուղում ապրում է սովորական գյուղացու առօրյայով, եւ շատերը նույնիսկ չգիտեն, որ ինքը գրող է...
«Տոհմականչ» բառը ես եմ մտցրել հայ գրականության մեջ։ Իմաստը՝ ամփոփում է հայության ապրելու կենսակերպը։ Եթե տոհմդ հեռու—հեռուներից, գոնե 1—2 դար հեռվից քեզ չի կանչում, նշանակում է՝ ինչ—որ բան խզվել է ներկայի եւ ապագայի միջեւ»,–ասաց երջանկահիշատակ գրողը եւ հավելեց՝ իր մորական պապը՝ Ղեւոնդ Բեջանյանն է իրեն շատ ոգեշնչել։ Մի մարդ, ով զբաղվել է ինքնուսուցմամբ եւ թոռների համար ընթերցել 1893 թ. հրատարակված «Աստվածաշունչը»՝ գրաբար։ Սրբատաշ քարով է կառուցել իր տունը, որտեղ ունեցել է փառահեղ գրադարան։
Արցախցի հայտնի գրողի մահվան մասին «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը գրել է. «Մեզնից հեռացավ ազնիվ ու մաքրամաքուր մտավորականներից մեկը՝ գրող, գողտրիկ ստեղծագործությունների հեղինակ Արտաշես Ղահրիյանը։ Համբերություն նրա որդուն՝ հայտնի լրագրող Հայկազն Ղահրիյանին, հարազատներին ու բարեկամներին, գրողի վաստակը գնահատողներին»։
Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը գրում է. «Արտաշեսն արդեն մեզ հետ չէ, կորստի ցավը մեծ է։ Նա մեր մեծերի տեսակն էր իր մեջ ամփոփում՝ եւ իր գրականությամբ, եւ, մանավանդ, իր սրբակենցաղ կյանքով ու առօրյայով։ Մաքրամաքուր հոգի, գրող, գեղագետ, որի բացակայությունը մենք պիտի մշտապես զգանք։ Արտաշես Ղահրիյանը ստեղծեց գեղարվեստական իր աշխարհը՝ «Տոհմականչ» անդրանիկ ժողովածուից մինչեւ «Տոհմականչ» հատորները, որոնցում զետեղված գործերը, համոզված եմ, մեր արձակի մնայուն էջերից են։ Նա բավականին ինքնատիպ է ներկայացրել իր պատմվածքներում մարդու դրաման՝ աննախադեպ խորքով ու ընդգրկումներով։ Արտաշեսը դեռ տալիք ուներ, նրա հոգեւոր պաշարները միշտ էլ եղել են անսպառելի։ Պարզապես ժամանակն է, որ կազմակերպվի նրա երկերի ակադեմիական հրատարակությունը, հստակեցվի նրա մնայուն տեղը մեր ժամանակակից մեծերի շարքում։ Արտաշես Ղահրիյան երեւույթն իսկապես բացառիկ էր, այդպիսին էլ կմնա մշտապես՝ որպես մեր ազգային գեղարվեստական արժեքների շղթան լրացնող մի ոսկե օղակ»։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

30-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO