Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայ ժողովուրդը ոչ միայն պատմության դասն է լավ հիշում, այլեւ պաշտում է հարազատ արժեքները

Ինչո՞ւ է Թուրքիան զորավարժություններ անցկացնում Ադրբեջանի հետ

Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում, այդ թվում՝ նաեւ Հայաստանի հետ սահմանին։ Օգոստոսի 1-5-ը ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կկայանան Բաքվում եւ Նախիջեւանում, ռազմական ավիացիայի մասնակցությամբ՝ հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 10-ը՝ Բաքվում, Նախիջեւանում, Գանձակում, Քյուրդամիրում ու Եվլախում։ Զորավարժությունները կանցկացվեն երկու երկրի ռազմական համագործակցության մասին համաձայնագրերի շրջանակներում։ Պլանավորվում է զորավարժությունների ընթացքում օգտագործել զրահապատ մեքենաներ, հրետանային սարքավորումներ եւ ականանետներ, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության միջոցներ։
Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ այս զորավարժությունները որեւէ կապ չունեն վերջերս հայ—ադրբեջանական սահմանագծի Տավուշի հատվածում սրացումների հետ, բայց բոլորի համար էլ հասկանալի է, որ դրանք չեն կարող կապ չունենալ։ Անկարան անմիջապես պաշտպանեց Բաքվին։ «Ադրբեջանի ցավը մեր ցավն է։ Ադրբեջանցի զինվորների մահն առանց պատասխանի չի մնա»,–հայտարարեց Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ այդ կերպ «խոստովանելով», որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սադրել Թուրքիայի հրահանգով։
Վերջերս ծավալված ռազմական գործողությունները նախորդներից տարբերվում էին Թուրքիայի գործոնի կտրուկ ակտիվացմամբ։ Եվ հիմա, երբ թվում է՝ սահմանում հարաբերական անդորր է հաստատվել, վտանգ կա, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է կրկին հարձակվել, եւ այս զորավարժությունները կարող են նոր միջոց լինել Թուրքիայի համար՝ Ադրբեջանին դրդելու պատերազմի, առավել եւս, որ այդ երկիրն ավելի ու ավելի է հրահրում իր «փոքր եղբորը», իսկ ավելի ճիշտ՝ նրան օգտագործում սեփական շահերի համար։ Իհարկե, Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում անկայունության միջոցով շանս ստանալ՝ ուժեղացնելու իր ազդեցությունը, սակայն դրան խանգարում է Ռուսաստանը, որը, ընդհակառակը, կայունացնող դեր է կատարում եւ դաշնակցային պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ։
Թուրքիան անցնում է իր սիրած մեթոդին։ Երբ ինչ—որ տեղ փորձում է լարվածություն ստեղծել եւ առավել կենտրոնանալ, անմիջապես փորձում է պայմանավորվել նրանց հետ, ում հետ ավելի վաղ է բախվել։ Եվ այս օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միջերկրական ծովի արեւելքում Թուրքիայի նավթագազային գործունեության շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ կողմ է արտահայտվել ակտիվության ժամանակավոր դադարեցմանը։ Նրա քարտուղար Իբրահիմ Քալընը Հունաստանին կոչ է արել Թուրքիայի հետ խնդիրները լուծել երկկողմ ձեւաչափով՝ գործընթացում չներքաշելով այլ երկրների։ Այլ կերպ ասած՝ փորձ է արվում վերականգնել հարաբերությունները Եվրամիության հետ եւ միաժամանակ ինչ—որ բան վաճառել կամ գնել թուրք—հունական սպասվելիք բանակցություններում, առավել եւս, որ հունական կողմը բանակցելու պատրաստակամություն է հայտնել։
Ինչպես լիբիական, այնպես էլ հունական ճակատներում Թուրքիայի դեմ մասնավորապես հանդես էր գալիս Ֆրանսիան՝ այդ երկրի ծավալապաշտական հակումները սանձելու նպատակով։ Երեկ, ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է մեր երկրում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոչ միայն երկկողմ համագործակցության, այլեւ տարածաշրջանային անվտանգության ընթացիկ խնդիրներ։
Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով թուրք—ադրբեջանական համատեղ զորավարժություններին, նշել է, որ բուն ռազմական տեսանկյունից դրանց մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարեւոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի սահմանների, պաշտպանական կառույցների եւ այլ ենթակառուցվածքների անմիջական հարեւանությամբ սադրիչ գործողությունների։ Նա շեշտել է, որ հայկական կողմն ուշադիր հետեւելու է զորավարժությունների ընթացքին եւ հետագա զարգացումներին։
Դեսպան Լաքոտը, իր հերթին, վերահաստատել է Ֆրանսիայի միջնորդական դերակատարությունը հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորման գործում, բարձր է գնահատել այս ողջ ընթացքում Հայաստանում տիրող ազգայնական շեշտադրումներից եւ դրսեւորումներից, ինչպես նաեւ պատերազմական կոչերից զերծ հավասարակշիռ մթնոլորտը։
Զորավարժությունների մեկնարկից առաջ թուրքական կողմի նախաձեռնությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վախենալով հետագա զարգացումներից, հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրեն ապահովագրելու կամ վերաբերմունք ճշտելու համար։ Քննարկվել է Անդրկովկասում տիրող իրավիճակը՝ հայ—ադրբեջանական սահմանին իրադրության սրման համատեքստում։
«Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածությունը սրելուն նպաստող ցանկացած գործողություն թույլ չտալու կարեւորությունը։ Կողմերը կոնֆլիկտային իրավիճակը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու շահագրգռվածություն են հայտնել եւ պատրաստակամություն՝ կոորդինացնելու ջանքերը տարածաշրջանում իրավիճակի կայունացման նպատակով»,–ասված է Կրեմլի մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։
Հայ ժողովրդի պատմությունը եւս մեկ կարեւոր հանգամանք է հուշում, որից անհրաժեշտ է զգուշանալ։ Երբ առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիան պետք է մասնատվեր, եւ, համաձայն Սեւրի դաշնագրի, Հայաստանը պետք է ստանար իր պատմական հողերի զգալի մասը, Թուրքիան հարձակում ձեռնարկեց Հայաստանի դեմ՝ նրան նոր՝ իր համար շահեկան պայմանագիր պարտադրելու համար։ Գաղտնիք չէ, որ շուտով կլրանա 1921 թ. Մոսկվայի պայմանագրի ժամկետը, որով հայկական շատ տարածքներ հանձնվեցին Թուրքիային ու Ադրբեջանին։ Գուցե Թուրքիան չի դիմանում «փորձված մեթոդի» գայթակղությանը եւ ձգտում է Ադրբեջանի հետ միասին նոր «իրականություն» ապահովել, որը կբխի իր շահերից։ Եթե այդպես է, ուրեմն մոռացել է, որ գործ ունի արժանապատվություն ունեցող ժողովրդի հետ, որը ոչ միայն պատմության դասն է լավ հիշում, այլեւ պաշտում է հարազատ արժեքները։
Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

30-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO