Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Հեղինակավոր ու պատվաբեր առաքելություն

«Վրաստան» թերթն ու նրա խմբագիրը նշում են արժանահիշատակ հոբելյաններ

Իմ վաղեմի բարեկամ, գրչակից ընկեր Վան Բայբուրթյանը 80 տարեկան է եւ երեք տասնամյակից ավելի խմբագրում է Թբիլիսիում լույս տեսնող հայկական «Վրաստան» թերթը, թերթ, որն այս տարի նշում է իր 100-ամյակը։
«Կարմիր աստղ», «Մարտակոչ», «Պրոլետար», «Խորհրդային Վրաստան», «Սովետական Վրաստան», «Վրաստան»... Այս պարբերականն իր մեկդարյա պատմության ընթացքում եղել է Վրաստանի ամենաճանաչված լրատվամիջոցներից մեկը, տարիներ շարունակ կատարել է իր առաքելությունը՝ ընթերցողին մատուցելով ճշմարտացի, թարմ եւ օբյեկտիվ տեղեկատվություն։ Անցյալ դարի 30—40—ական թվականներին թերթին աշխատակցել են ժամանակի հայ գրականության երեւելի մարդկանցից շատերը, մասնավորապես՝ Արշավիր Մելիքյանը (որոշ ժամանակ եղել է թերթի խմբագիրը), Մաթեւոս Դարբինյանը, Գեւորգ Խալաթյանը, Եղիշե Չարենցը, Նաիրի Զարյանը, Ծերուն Թորգոմյանը, Կորյուն Ազրոյանը, Բենիկ Սեյրանյանը, Մարտին Քարամյանը, Հովհաննես Կարայանը, Աղասի Այվազյանը եւ այլք։
Վան Բայբուրթյանին բախտ էր վիճակված շարունակելու այն բարի ավանդույթները, որ տարիների ընթացքում ձեւավորվել էին այստեղ։ Նրան «Վրաստան» թերթի խմբագիր նշանակվելու առթիվ առաջին շնորհավորողներից մեկը եղել եմ ես։ Դրա համար ես ունեի երկու հարգելի պատճառ։ Նախ՝ այն, որ Վանիկ Բայբուրթյանն ավարտել է այն դպրոցը, որտեղ ուսում եմ ստացել նաեւ ես։ Եվ ոչ միայն ես, այլեւ շատերը, այդ թվում՝ շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, Խորհրդային Միության առաջին հայազգի հերոս Կարապետ Սիմոնյանը…
Երկրորդ պատճառն այն էր, որ Վան Բայբուրթյանին կուսակցական թերթի խմբագիր նշանակելով՝ կոտրվեց տարիներ շարունակ գոյություն ունեցող կարծրատիպը։ Նա առաջին պրոֆեսիոնալ ժուռնալիստն էր, որ գլխավորելու էր թերթը։ Համենայնդեպս, Բայբուրթյանից առաջ եղած երեք—չորս խմբագիրներ լրագրող չէին։
Մինչեւ «Վրաստան» գալը նա ակտիվորեն աշխատակցել է միութենական «Կոմսոմոլսկայա պրավդա», «Սովետսկի սպորտ» թերթերին, մի քանի տարի եղել է «Վրացինֆորմի» հասարակական—քաղաքական ինֆորմացիայի բաժնի խմբագիրը։ Ապա իր գործունեությունը շարունակել է «ԱՊՆ» գործակալության Վրաստանի բաժանմունքում՝ թղթակից, ապա ղեկավար։
Ինչպես ընդունված էր այն տարիներին, թերթի խմբագրին նշանակում էր կուսակցության կենտկոմի բյուրոն։ Որպես «Վրաստան» թերթի խմբագրի թեկնածու առաջինը Վան Բայբուրթյանին նկատել է Վրաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Էդուարդ Շեւարդնաձեն, ում, սակայն, չի հաջողվում նրան համոզել գլխավորելու թերթի խմբագրությունը։ Բայբուրթյանը գերադասեց մնալ «ԱՊՆ»—ի ղեկավար։ Սակայն մի քանի տարի անց դա հաջողվում է Շեւարդնաձեին փոխարինած Ջումբեր Պատիաշվիլուն։ Դա 1987—ին էր։ Այդ օրվանից «Վրաստան» հայկական միակ թերթի խմբագիրը Վան Բայբուրթյանն է, ով միաժամանակ ճանաչված հասարակական—քաղաքական գործիչ է։ Մի քանի անգամ եղել է Վրաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի պատգամավոր, որոշ ժամանակ աշխատել է Վրաստանի Հանրապետության նախագահի՝ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական։
Ի դեպ, Վան Բայբուրթյանը մի քանի տարի ապրել եւ աշխատել է Հայաստանում, եղել է Հայաստանի սպորտկոմիտեի նախագահ Լորիս Քալաշյանի օգնականը՝ զուգահեռաբար աշխատակցելով «Սովետսկի սպորտ» թերթին։ 1970-1974 թթ. եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղարը եւ, կարելի է ասել, որոշակի լումա ունի «Արարատ-73»-ի պատմական հաղթանակում։
Առիթից օգտվելով՝ Վանին ու «Վրաստան» թերթի ողջ խմբագրակազմին նորանոր ստեղծագործական հաջողություններ եմ ցանկանում, մաղթում՝ երկրորդ հարյուրամյակը սկսել նոր հետաքրքիր գործերով եւ միշտ լինել ընթերցողի շահերի պաշտպանի դիրքերում։
Լեւոն ԱԶՐՈՅԱՆ

30-07-2020





19-01-2021
Բաշխման էլեկտրական ցանցերում տեխնոլոգիական կորուստները կնվազեն
Ինչ է նախատեսված 10-ամյա ներդրումային ծրագրով

Հայաստանի էլեկտրական ...


19-01-2021
Մեծ Բրիտանիան նոր «Մեծ խաղ» է նախաձեռնել
Լոնդոնը Թուրքիային դարձրել է իր զենքը սեփական շահերի առաջխաղացման ...


19-01-2021
«Իմ մահը պիտի ըլլա ոտքի վրա…»
Նա քաջ գիտակցում էր, թե ինչ է նշանակում հայ ...


19-01-2021
Նվազեցվում են ՊԵԿ աշխատակից-հարկատու շփումները
Ներդրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգ


19-01-2021
Թուրքիան չի հրաժարվում սպառնալիքի լեզվով խոսելուց
Կարսում նախատեսվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ

Հայաստանին սահմանակից ...


19-01-2021
Հայաստանի բազմաբնակարան շենքերի երեք տոկոսից ավելին անբավարար վիճակում է
Կառավարման մարմինները բնակֆոնդի պահպանման գործառույթներ պետք է իրականացնեն


19-01-2021
Սուրբ Հոգու պարգեւները
«Պարգեւները զանազան են, բայց Հոգին նոյնն է: Եւ պաշտօնները ...



19-01-2021
Կստանձնի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսուհետ ...

19-01-2021
Քննարկման է ներկայացվել հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագիծ
Կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ...

19-01-2021
Հոբելյանը կնշվի համերգային ծրագրերով
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների ...

19-01-2021
Այս տարի էլ հաղթեց Հովիկ Հայրապետյանը
Արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը երկրորդ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO