Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Մայր թատրոնը նորացված արտաքին տեսք կունենա

Ի՞նչ նոր լուծումներ է առաջարկում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը

Սունդուկյան թատրոնն անսովոր տեսք ունի։ Անզեն աչքով էլ տեսանելի է՝ փոփոխություններ են սպասվում։ Անցորդներին հետաքրքրում է՝ ինչո՞ւ է թատրոնը «մերկացել», շենքի արտաքին պատից հեռացվել են ներկայացումների պաստառները, տեղեկատվական ցուցանակները, նույնիսկ՝ Գաբրիել Սունդուկյանի դիմաքանդակը։ Կորոնավիրուսի համավարակի այս օրերին մայր թատրոնը անգործ չի մնում. թատրոնում վերանորոգման աշխատանքներ են։
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում պարզաբանում է, որ շինության ճարտարապետական տեսքի մեջ ոչինչ չի փոխվելու, ուղղակի թարմանալու է, վնասված քարերը փոխարինվելու են նորերով։ Կարճ ասած՝ թատրոնը նոր շունչ կստանա. «Քանի որ շենքը պատմական հուշարձան է, բոլոր ընթացակարգերը պետք է նախարարության հետ հստակեցվեն։ Հաստատումը ստանալուց հետո միայն կիրականացվեն վերականգնման աշխատանքները։ Շենքը 60—ականների շինություն է, վնասված հատվածները վերանորոգելու կարիք կա»։
Ինչ վերաբերում է Գ. Սունդուկյանի դիմաքանդակին, ապա Վ. Մկրտչյանի տեղեկացմամբ՝ այն այս պահին թատրոնի ներսում է, դեռ պարզ չէ՝ հետո այն կտեսնենք նույն տեղում, թե ոչ. «Դեռ հստակ չէ՝ արդյոք դիմաքանդակը մտնելո՞ւ է թատրոնի նոր լուծումների տրամաբանության մեջ։ Որեւէ պատմական արժեք այն չունի»։
Արտաքին պատից հանվել է նաեւ ամսվա խաղացանկն ազդարարող պաստառը, ինչի առումով նույնպես այլ լուծումներ են սպասվում՝ ավելի ժամանակակից, գրավիչ եւ հետաքրքիր. «Այն տախտակները, որոնց վրա նախկինում «կարմիր դրոշի շքանշանակիր» եւ այլ գրություններ կային, կփոխարինվեն նոր տառերով՝ ավելի գեղեցիկ եւ այսօրէական։ Արտաքին տեսքի թարմացումը տարիներից եկող խնդիր է։ Ճարտարապետների հետ մշակել ենք շատ հետաքրքիր, շենքի ճարտարապետական տրամաբանությանը հարազատ լուծում։ Ներկված, ջարդված քարերն ամբողջությամբ կնորացվեն, կթարմացվեն։ Առաջարկն առաջիկայում կներկայացնենք համապատասխան օղակներին։ Այս պահին ակտիվորեն աշխատում ենք»։
Առաջիկայում շատ մեծ աշխատանք կիրականացվի նաեւ թատրոնի կաթսայատանը, Վ. Մկրտչյանի տեղեկացմամբ՝ այն ամբողջությամբ փոփոխվելու է։ Թատրոնի տնօրենը նշեց, որ երբ 2019 թ. նոյեմբերի 4—ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը թատրոնում շրջայց է կատարել, նրան դեռեւս այդ ժամանակ է ներկայացվել կաթսայատան խնդիրը։ Թատրոնի այս հատվածը 1980—90—ականներից սկսած չի վերանորոգվել. «Նախարարն այդ ժամանակ ոչինչ չխոստացավ, բայց հետամուտ եղավ խնդրին։ Հուրախություն մեզ, տնտեսված գումարների մի մասն ուղղվեց Սունդուկյան թատրոնին։ Կաթսայատան խնդիրն էական էր, այն կնվազեցնի ծախսերը, կփրկի մեզ հնարավոր վտանգներից։ Սունդուկյան թատրոնը կունենա ամբողջովին նոր, ժամանակակից կաթսայատուն»։
Անդրադառնալով թատրոնի գեղարվեստական եւ ստեղծագործական աշխատանքներին՝ Վ. Մկրտչյանն ասաց, որ կորոնավիրուսի համավարակի շրջանում թատրոնն ամենաակտիվ մշակութային օջախներից մեկն է եղել։ Մասնավորապես, առանձնացրեց ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված «Դասարան+դասական» թատերական—կրթական ծրագիրը, որն ունեցել է շուրջ 278 հազար դիտում. «Բացի այդ, երկու ամիս ունեցանք առցանց խաղացանկ, յուրաքանչյուր ներկայացում տասնյակ հազարավոր դիտումներ ունեցավ»։ Թատրոնն օրերս ազդարարեց եւս երկու նոր նախագծի մասին՝ «Հուշերի քառուղիներում» եւ «Թատերական ընթերցումներ»։
««Հուշերի քառուղիներում»—ը Սունդուկյան թատրոնի հիմնադիրների գրական ժառանգության ընթերցանությունն է մեր դերասանների կողմից, «Թատերական ընթերցումները»՝ համագործակցություն 14 թանգարանի հետ, կարդալու ենք մեր գրականության մեծերին վերաբերող հետաքրքիր հուշեր, նամակներ եւ այլն։ Շատ հետաքրքիր ձեւաչափ է։ Յուրաքանչյուր օր երեկոյան ժամը 20։00—ին եթեր է գնալու։ Ավելի մեծ նախագիծ, կարծում եմ, հնարավոր չէ իրականացնել»,–ընդգծեց թատրոնի տնօրենը։
Ի դեպ, այս նախագծին մասնակցում են Կոմիտասի թանգարան—ինստիտուտը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Եղիշե Չարենցի, Մարտիրոս Սարյանի, Պարույր Սեւակի, Ավետիք Իսահակյանի, Խաչատուր Աբովյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն—թանգարանները, Հովհաննես Թումանյանի, Երվանդ Քոչարի թանգարանները, Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը եւ այլն։ Մայր թատրոնի հանդիսատեսի համար շատ հետաքրքիր անակնկալ է սպասվում նաեւ սեպտեմբերին։ Թատրոնը պատրաստվում է բացօթյա ներկայացման։ «Եթե պարետատունը նախագծին դրական արձագանքի, սեպտեմբերին Սունդուկյան թատրոնի հանդիսատեսը կունենա բացօթյա ներկայացում՝ Մայր թատրոնի գլխավոր մուտքի դիմաց։ Համավարակի ընթացքում մեր գործունեությունը վերաձեւափոխել ենք եւ նոր մոտեցմամբ ենք հանդես եկել։ Շատ ուրախալի է մեզ համար, որ հանդիսատեսի կողմից ստացել ենք միայն դրական արձագանքներ»,–ասաց Վ. Մկրտչյանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

30-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO