Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Մեր պատմական ժառանգության պատշաճ պահպանման եւ հանրությանը ներկայացնելու խնդիրն է լուծվում

Ստեղծվում են «Մայրաքաղաք Արտաշատ» եւ «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցները

Հայաստանի տարածքով մեկ սփռված են 24 հազարից ավելի պատմամշակութային հուշարձաններ։ Միայն նոր ազատագրված տարածքներում հաշվառվել է 1500 հուշարձան։ Թուրքիայի ներկայիս սահմաններից ներս, հայտնի պատճառներով, հայկական հուշարձանների վիճակագրություն չի վարվում։ Մեր հասարակության հայացքը հիմա հաճախ ուղղված է արեւմտյան սահմաններից այն կողմ գտնվող հուշարձանների, եկեղեցիների ու տաճարների անմխիթար վիճակի խնդրին՝ չտեսնելով մեր աչքի առաջ գտնվող հուշարձանները եւ դրանց վիճակը։ Հայաստանյան համայնքների բնակիչները շատ դեպքերում իրազեկված էլ չեն, թե իրենց բնակավայրի հարեւանությամբ մեր ժողովրդի եւ համայն մարդկության համար կարեւորագույն ինչ հին բնակավայրերի կամ շինությունների մնացորդներ են պահպանվել։ Ցավոք, դրանք շատ դեպքերում արոտատեղիների են վերածվում, անգամ կոշտ կենցաղային եւ շինարարական թափոնների տեղադրման վայրի վերածելու դեպքեր են արձանագրվում։
Այդ նպատակով առաջնային նշանակություն են ստանում վերոհիշյալ վայրերի պահպանության համապատասխան ռեժիմների սահմանումը եւ սահմանված պայմանների իրագործումը։ Նման կարգավիճակների տրամադրումն առաջնային նշանակություն ունի այդ հուշարձանների պահպանման եւ հանրահռչակման գործընթացները լիարժեք իրականացնելու համար։ Այս հիմնահարցին առաջնային ու ամբողջական լուծում տալու համար կառավարությունն ընդունել էր «Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման եւ հանրահռչակման 2016—2020 թվականների ռազմավարությունը», որի շրջանակներում արդեն իրականացվել են առաջնային մի շարք գործողություններ։
Այս կարեւորագույն խնդրի լուծման շրջանակներում ԿԳՄՍ նախարարությունը մշակել եւ շրջանառության մեջ է դրել «Մայրաքաղաք Արտաշատ» եւ «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցներ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը։
Այդ հուշարձանների համար անհրաժեշտ տարածքները համարվում են պետական սեփականության պատմության եւ մշակույթի հողեր, որոնց վրա գտնվում են Արտաշատ մայրաքաղաքը (մ.թ.ա. 2—րդ—մ.թ.4—րդ դարեր) եւ 4—րդ դարի առաջին կեսերին հիմնադրված Դվինը։ Որոշման նախագծով նախատեսվում է, որ նոր արգելոցների պահպանումն ու շահագործումն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ—ի միջոցների հաշվին եւ բյուջեի վրա նոր ծանրաբեռնվածություն չեն առաջացնի։
Նախագծի ընդունման արդյունքում արգելոցները ստանալու են մշակութային անշարժ եւ շարժական նյութական եւ ոչ նյութական ժառանգության համալիր պահպանման եւ կառավարման արդյունավետ մշակութային կազմակերպությունների կարգավիճակ։ Որոշմամբ գործադիրը կապահովի հուշարձանների ամբողջական տարածքի պատշաճ պահպանությունը։ Կընդլայնվեն հուշարձանների հանրահռչակման հնարավորությունները, դրանք կներառվեն զբոսաշրջության երթուղիներում, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, իսկ այցելուների թվի ավելացումը հնարավորություն կտա լրացուցիչ գումարներ գեներացնել հուշարձանների պահպանության ուժեղացման եւ վերականգնման աշխատանքների համար։
«Մայրաքաղաք Արտաշատ» պատմամշակութային արգելոցը ստեղծվելու է Արարատի մարզի Լուսառատ համայնքի 5. 7576 հեկտար տարածքի, իսկ «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցը՝ Հնաբերդ համայնքի 12.7216 հեկտար տարածքի վրա։ Այս որոշմամբ կառավարությունը համալրում է մինչ այդ ձեւավորված պատմական արգելոցների ցանկը։ Գործադիրի նախորդ որոշումներով արդեն ստեղծվել էին «Զորաց քարեր», «Լոռի-բերդ քաղաքատեղի», «Ամբերդ ամրոց», «Բերդ», «Բջնի-ամրոց» եւ «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցները։
Պահպանման հատուկ ռեժիմներով այդ տարածքների ստեղծմամբ ավելի առարկայական են դառնում պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, պատմական եւ բնապատմական միջավայրի ուսումնասիրության հնարավորությունները։ Լիարժեք կիրականացվեն հանրահռչակման աշխատանքները։ Քայլը կնպաստի նաեւ զբոսաշրջային հարուստ ներուժ ունեցող Հայաստանին հաստատվել միջազգային տուրիզմի համապատասխան առաջնային հորիզոնականներում։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

30-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO