Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Սպասվո՞ւմ է, արդյոք, «Covid—2019»—ի բռնկման երկրորդ ալիք

Ինչ ուսումնասիրություններ են կատարել եւ կատարում հայ մասնագետները

Վերջին շրջանում բավական հաճախակի է հասարակության շրջանում արծարծվում այն թեման, թե արդյոք կորոնավիրուսից ապաքինվածները կարո՞ղ են կրկնավարակում ունենալ, կամ առկա հակամարմինները որքան կարող են օրգանիզմում պահպանվել։ Կրկնավարակի հնարավոր տարբերակի հաստատման կամ հերքման ուղղությամբ համաշխարհային բժշկագիտությունը դեռ չի շտապում տեղեկատվություն տրամադրել, սակայն հայ բժիշկները «Covid—19»-ի ուղղությամբ ուսումնասիրություններն ու կլինիկական ախտանշանների շուրջ հետազոտություններն սկսել են իրականացնել դեռեւս հունվարից, երբ մեր բնակչությունը լիարժեք իրազեկված չէր վիրուսի տարածման կամ առկայության վերաբերյալ։

Չի բացառվում, որ կրկնավարակման դեպքեր լինեն

«Շենգավիթ» ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի ղեկավար, բժիշկ-անեսթեզիոլոգ–ռեանիմատոլոգ Արթուր Խաչատրյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ իր բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ «Covid— 19»—ի հակամարմինները վարակված եւ ապաքինված պացիենտների մոտ չեն պահպանվում։
«Լինի ասիմպտոմ, թե թոքաբորբով վարակակիր, յուրաքանչյուր ամիս «SARS COV2» հակածնի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման լաբորատոր քննությունը ցույց է տալիս, որ հակամարմինների քանակն ամեն ամիս նվազում է 4—5—ով։ Օրինակ, եթե պացիենտի մոտ «SARS COV2» հակածնի նկատմամբ հակամարմինների քանակը 15 է (նշեմ, որ <1.0 բացասական, > 1.0 դրական), ուրեմն նրա մոտ 3 ամիս անց վերանում է «Covid—19»—ի հակամարմինը»,–ասաց նա՝ հաստատելով նաեւ այն միտքը, որ կրկնավարակում հնարավոր է նրանց շրջանում, որոնց մոտ հակամարմին չի ձեւավորվում։
Ըստ մասնագետի, որքան էլ ասիմպտոմ վարակակիրները դիմակ կրելով վտանգ չներկայացնեն հասարակության համար, դա դեռ չի ենթադրում, որ նրանք պետք է զգուշավոր մոտեցում չցուցաբերեն։ Այն, որ վարակի տարածումը երկրում չի նվազում, պայմանավորված է նաեւ բնակչության՝ վարակի հանդեպ ոչ արժանահավատ տեղեկատվության տարածմամբ։ Բժիշկը նկատեց՝ ոմանք, ունենալով վարակի ախտանշաններ, շատ անգամ դա թաքցնում են մերձավորներից, հրաժարվում են հետազոտվել եւ թեստ հանձնել, այնինչ վարակի արդեն տարածման նոր հնարավոր աղբյուր են ստեղծում մյուսների համար։

Կտորե դիմակները պետք է փոխարինել բժշկականով

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ կտորից դիմակները բժշկականով փոխարինելու հորդորը որքանո՞վ է բժշկագիտության կողմից վտանգավորության առումով հիմնավորված. անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի ղեկավարը համոզված է, որ միանշանակ բժշկական եռաշերտ դիմակներն ավելի անվտանգ են՝ վարակը չտարածելու եւ չվարակվելու տեսանկյունից. «ԱՀԿ—ն մայիսի 30—ին լուսանկար հրապարակեց, որում նկարագրված էր վարակի չափը, որը բավական փոքր է, անտեսանելի մանր, հետեւապես, կարող է ներթափանցել տանը կամ գործարանային պայմաններում պատրաստված կտորե դիմակից եւ վարակից խուսափելու երաշխիք չդառնալ։ Ուստի նախարարի՝ բժշկական դիմակներ կրելու կոչն ունի իր կարեւոր նշանակությունը»։
Կորոնավիրուսի հետ կապված կլինիկական բոլոր ախտանշանները բժշկի կողմից ուսումնասիրվել եւ հաստատվել էին դեռեւս այս տարվա հունվարից։ Հենց այդ ժամանակաշրջանում էլ Հայաստանն ընդունեց Չինաստանի Ուհան քաղաքից ժամանած պացիենտներին, որոնք պայմանագրային աշխատանքով էին երկիր եկել։
«Կորոնավիրուսի ընտանիքների բոլոր տեսակներն ուսումնասիրելով հասկացա, որ մարդիկ կարող են վարակվել նաեւ ջրային կենդանիներից, անգամ բույսերից ու եղջերավորներից։ Նրանց հարկավոր է կենդանի բջիջ, որպեսզի կարողանան գոյատեւել եւ ապրել, ինչն էլ կոչվում է բջիջի հնեցում։ Թեպետ նոր տիպի կորոնավիրուսը, ըստ որոշ աղբյուրների, չղջիկից է անցել մթնոլորտ, իսկ օձից՝ արդեն մարդուն, սակայն առ այսօր շատ հայտնի միջազգային լաբորատորիաներ կարողացել են ապացուցել, որ այն արհեստածին է, որքան էլ լուրը դեռ պաշտոնապես չի հաստատվել»,–ասաց Արթուր Խաչատրյանը՝ մատնանշելով հայ բժիշկների եւ նեղ մասնագետների՝ վերջին ամիսների համախմբվածությունն ու անձնուրաց ծառայությունը ոլորտում։

Հայաստանում բուժական գործընթացը չի զիջում զարգացած երկրների փորձին

Լինելով առաջնագծում՝ բժիշկը խոստովանեց՝ բավական ծանր է այն մասնագետի աշխատանքը, ով օրեր ի վեր ոչ թե պարզապես հիվանդասենյակ է այցելում, այլ ողջ օրն անցկացնում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
«Անհնար է չգնահատել, թե ինչպես մեր բժիշկները, վերակենդանացման բաժանմունքների երիտասարդ կադրերն անձնուրաց, կամավոր գնացին «առաջնագիծ»։ Հայ բժիշկների շրջանում կան հզոր մասնագետներ, ովքեր «Covid–2019»—ի ուղղությամբ եւս կատարում են բազմաթիվ հետազոտություններ եւ ուսումնասիրություններ։ Հայաստանում բուժական գործընթացը, կարող եմ հավաստիացնել, չի զիջում, անգամ գերազանցում է զարգացած երկրներին։ Այսօր շատ խոշոր վեբինարներ իրականացվում են տեսակապով հենց հայ բժիշկների մասնակցության շնորհիվ։ Շատ օտարերկրացի բժիշկներ մեր երկիր են ժամանել փորձի փոխանակման համար եւ զարմացել, թե ինչպես են հայ բժիշկները կարողանում աննախադեպ ու բացառիկ վիրահատություններ իրականացնել Հայաստանում»,–նշեց Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ վարակը եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակը չեն կարող երկար տեւել, եւ երկրի առողջապահական համակարգը ներուժ ունի ծանր հիվանդներին հոսպիտալացնելու եւ բուժական պրոցեսը պատշաճ կազմակերպելու հարցում։ Պարզապես հայ բնակչությունը խոր գիտակցումով պետք է մոտենա եւ մասնակցի վարակի տարածման կանխարգելման գործընթացին՝ խստիվ պահպանելով բոլոր անհրաժեշտ նորմերը։
Այն հարցին, թե որքանո՞վ է առաջիկայում իրատեսական կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքի հավանականությունը, բժիշկ Արթուր Խաչատրյանը պատասխանեց, որ, ըստ կանխատեսումների, երկրորդ ալիքը կլինի սեպտեմբերին, սակայն ոչ նույն ուժգնությամբ, այսինքն, վիրուսն էականորեն արդեն կորցրած կլինի օրգանիզմի վրա իր բացասական ներգործության մակարդակը։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am

30-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO