Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ԱՅԼՔ...


Քանակական ու որակական հիմնախնդրի լուծումը՝ Սեւանի էկոհամակարգի առողջացման ամենակարեւոր պայման

Նախանշված են թիրախին հասնելու անհրաժեշտ քայլերը

Սեւանա լիճը Հայաստանի Հանրապետության համար միայն տնտեսական ու բնապահպանական նշանակություն չէ, որ ունի։ Լինելով տարածաշրջանի քաղցրահամ ջրի միակ հսկայական աղբյուրը՝ ջրային այս շտեմարանը մեզ համար նաեւ աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունի։ Եվ, ի դեպ, Սեւանա լիճը միայն Հայաստանի համար չէ անհրաժեշտ իր դերով։
Լիճը բնատարածքային մի ամբողջական համալիր է, որ նաեւ կլիմայագոյացնող կարեւոր դերակատարում ունի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ տարածաշրջանային եւ գլոբալ առումով։ Զուր չէ, որ Ռամսարի կոնվենցիայի համաձայն՝ Սեւանը միջազգայի՛ն կարեւորության խոնավ տարածք է (1971 թ. Ռամսարում (Իրան) ընդունվել է «Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես ջրլող թռչունների բնադրավայրերի մասին» կոնվենցիան, որին Հայաստանը միացել է 1993 թ.)։
Սեւանա լիճն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի։ «ՀՀ»—ն դրանք մշտապես մանրամասն ներկայացնում է, մասնագետների տեսակետները լսում, խնդիրների լուծման առաջարկները, նաեւ սեփական դիտարկումներն է անում։ Հիմա շրջակա միջավայրի նախարարությունը մի փաստաթուղթ է մշակել՝ «Սեւանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման եւ պահպանության հիմնախնդիրները, դրանց կարգավորման անհրաժեշտ եւ նախատեսվող գործողությունները»։ Այն այժմ քննարկման փուլում է, շտկումներ դեռ կլինեն։ Այս պահի դրությամբ, ինչպես տեղեկացանք ՇՄ նախարարությունից, հաշվի առնելով վերջին շրջանում Սեւանա լճի էկոհամակարգի վիճակի վերաբերյալ անհանգստացնող հարցերի կարեւորությունը՝ դրանց ուսումնասիրման, պատճառների հայտնաբերման եւ կանխարգելիչ միջոցառումների իրականացման հրատապությունը՝ առանձնացվել է հիմնախնդիրների երկու խումբ՝ քանակական եւ որակական։ Նախանշվել են նաեւ այդ հիմնախնդիրների կարգավորման քայլերը։
Գանք քանակական հիմնախնդիրների կարգավորմանը։
Որ տարիներ շարունակ Սեւանա լճի հանդեպ սպառողական քաղաքականություն ենք տարել, գաղտնիք չէ։ Եվ հենց այդ քաղաքականությունը հանգեցրել է լճի էկոհամակարգի բնական հավասարակշռության խախտմանը։  Այդ էկոհամակարգի առողջացման ամենակարեւոր եւ առաջին պայմաններից մեկը ջրի մակարդակի շարունակական բարձրացումն է, այսինքն՝ լճում ջրի քանակի անընդմեջ ավելացումը։ Հետեւաբար, ըստ նշյալ փաստաթղթի, թիրախ է ընտրված լճի մակարդակի բարձրացման ապահովումը՝ առնվազն մինչեւ այն նիշը, ինչը գիտական հետազոտությունների արդյունքների հիմամբ կապահովի լճի հիպոլիմնիոնի (հատակամերձ պաշտպանիչ շերտի) վերականգնման գործընթացը։
Այս թիրախին հասնելու 4 քայլ է տրված։
1. Լճից ջրի բացթողումների իրականացում գլխավորապես այն դեպքերում, երբ բացակայում են ոռոգման այլընտրանքային աղբյուրները։
2. Սեւանա լճի ջրային ռեսուրսի արդյունավետ օգտագործում եւ Սեւանա լճից ջրատեղափոխման ընթացքում առկա ջրակորուստների նկատմամբ հսկողություն։ Խոսքը, օրինակ, Սեւան–հրազդանյան դերիվացիոն համակարգի տարածքում գտնվող ոռոգման համակարգերի արդիականացման մասին է՝ մասնավորապես Արզնի—Շամիրամ ոռոգման համակարգի։ Անհրաժեշտ է նաեւ հսկողություն իրականացնել միջտնտեսային եւ ներտնտեսային ջրանցքներում ջրի բաշխման նկատմամբ։ Մայր ջրանցքների ջրառի բոլոր կետերը պետք է ապահովվեն արդիական ջրաչափական դիտակետերով, արդյունավետ հսկողություն իրականացվի ապօրինի ջրօգտագործման նկատմամբ՝ հետագայում հնարավորինս բացառելով ապօրինությունները։ Պետք է ընդլայնել ջրանցքներում SCADA համակարգի ցանցը՝ ստացված տվյալները տրամադրելով նաեւ ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանման մարմնին, մշակել բուսածածկ եւ ցամաքեցված տեղանքների որոշման արբանյակային սկանավորման ծրագիր, ինչը հնարավորություն կտա իրական ժամանակով որոշել ոռոգված եւ չոռոգված հողատարածքները։
3. Սեւանա լճի ջրից բացի ոռոգման նպատակով այլընտրանքային ջրային ռեսուրսների օգտագործման ստեղծումն է հաջորդ քայլը։ Սեւան—Հրազդան համակարգից ոռոգվում է շուրջ 32 հազ. հեկտար հողատարածք, եւ դրա տարեկան ջրապահանջը մոտ 340.0 մլն խմ է, որն ապահովելու համար ընդհանուր ջրառը կազմում է շուրջ 500 մլն խմ։ Պետք է վերազինել Մխչյանի եւ Ռանչպարի պոմպակայանները՝ բարձրացնելով դրանց օգտագործման արդյունավետությունը։ Նաեւ՝ բացառել Ապարան, Ազատ եւ Մարմարիկ ջրամբարներից, բացի ոռոգման սեզոնից, ջրի բացթողումները, հնարավորինս արդյունավետ օգտագործել դոտացիոն ստորերկրյա հորերը եւ շարժական պոմպակայանները։ Արարատյան դաշտի ազատ հոսքով խորքային հորերի լուծարման եւ կոնսերվացման աշխատանքները շարունակական պետք է լինեն։ Պետք է նաեւ օգտագործվեն Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններից հեռացվող ջրերը։
4. Եվ վերջին քայլը Սեւանա լիճ մուտք գործող ջրի ծավալի ավելացումն է։ Ըստ այդմ՝ Որոտան—Արփա հիդրոհանգույցի շահագործումը, որի շնորհիվ Սեւանա լիճ տարեկան լրացուցիչ կտեղափոխվի մինչեւ 165 մլն խմ ջուր, եւ Արփա—Սեւան ջրատարի կայուն աշխատանքի ապահովումը, որի շնորհիվ Սեւանա լիճ կտեղափոխվի շուրջ 300 մլն խմ ջուր։
Ինչ վերաբերում է որակական հիմնախնդիրների կարգավորմանը, այս պարագայում էլ նախանշված է 7 քայլ։
1. Գեղարքունիքի մարզից դեպի լիճ կեղտաջրերի մաքրում, դրանց հոսքի հնարավորինս կանխարգելում։ Խոսքը Գավառ, Մարտունի եւ Վարդենիս քաղաքների մաքրման կայանները վերազինելու մասին է՝ վերածելով դրանք կենսաբանական մաքրման կայանների։
2. Կեղտաջրերի այլընտրանքային մաքրման ապահովում. նախատեսվում է ափամերձ տարածքներում գործող օբյեկտներում տեղադրել լոկալ մաքրման կայաններ։
3. Կանոնավոր աղբահանության ապահովում։
4. Սեւանա լճի մոնիթորինգի համակարգի վերազինում եւ կարողությունների բարելավում. «ՀՀ»—ն այս խնդրի մասին մանրամասն խոսել է, երբ քննարկվում էր Սեւանի ջրավազանային կառավարման տարածքի պլանը։
5. Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնմանը միտված միջոցառումներ. այս դեպքում էլ հարցն առնչվում է լճի շրջակայքում ջրածածկ եւ ջրածածկման ենթակա տարածքներում անտառտնկարկները մաքրելուն, լիճը գոտեւորող նոր անտառաշերտ հիմնելուն, լիճ թափվող գետերի գետաբերանների եւ հուների խախտված, դեգրադացված տեղամասերի բնական վիճակը վերականգնելուն, կողակի (սա լիճը մաքրող ձկնատեսակ է) պոպուլյացիան վերականգնելու նպատակով արհեստական վերարտադրություն կազմակերպելուն։
6. Ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած տարածքների ռեկուլտիվացիա. Սեւանա լճի անմիջական ազդեցության գոտում գտնվող ընդերքօգտագործման թափոններով զբաղեցված տարածքների ռեկուլտիվացիոն աշխատանքների ծրագրային փաթեթների մշակում։
7. «Սեւան» ազգային պարկի կառավարման պլանի մշակում։
Այս ամենը ներկայացվել է ԵՄ դոնոր կազմակերպություններին՝ ֆինանսավորման նպատակով։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

30-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO