Հիշարժան փաստեր
–Բանջարեղենի մեծ մասը եւ գրեթե բոլոր մրգերը պարունակում են սպիրտի ոչ մեծ քանակություն։ –ԱՄՆ-ն զբաղեցնում է առաջին տեղն այն երկրների շարքում, որտեղ գրանցված է ամենաբարձր տարիքը (21 տարեկան), որին հասնելու դեպքում է միայն թույլատրվում օգտագործել ոգելից խմիչք։ Որոշ երկրներում թույլատրվում է խմել 16 տարեկանից։ –Հետազոտողները ենթադրում են, որ յուրաքանչյուր 1 րոպեում մոլորակի բնակչության 0,7 տոկոսը գտնվում է հարբած վիճակում, այսինքն՝ այս պահին 50 մլն մարդ հարբած է։ –Աշխարհի ամենաթանկարժեք օղու շիշն արժե 3.75 մլն դոլար։ «Միլիոնատեր օղին» սկզբից ֆիլտրում են սառույցի, ապա սկանդինավյան կեչու փայտից ստացված ածխի, իսկ վերջում՝ մանրացված ադամանդի եւ թանկարժեք այլ քարերի փոշու միջով։ Այն վաճառում են ադամանդներով ծածկված բյուրեղապակե շշի մեջ՝ պլատինի եւ ռոդիումի հավելմամբ։ –Յուրաքանչյուր տարի ԱՄՆ—ում 21 տարեկան մոտ 5000 մարդ է մահանում ալկոհոլի հետեւանքով ծագած իրավիճակներում, օրինակ՝ ավտովթարից, առօրյա սպանություններից, թունավորման արդյունքում եւ նմանատիպ այլ վնասվածքներից։ –Մարզված մարդկանց մոտ դիմադրողականությունն ալկոհոլի նկատմամբ ավելի մեծ է, քան գերերի մոտ։ Ջրով հարուստ մկանային հյուսվածքներն ալկոհոլն ավելի արդյունավետ են կլանում՝ չթողնելով, որ այն հասնի ուղեղին։ –Շամպայնի շշի 1 քառ. դյույմում պարունակվում է 40 կգ ճնշում, իսկ դա երեք անգամ ավելի է, քան ճնշումն ավտոմեքենայի անվադողերում։ Շամպայնի շշից դուրս թռած խցանը թռչում է 95 կմ/ժ արագությամբ եւ երբեմն կարող է բավականին լուրջ վնաս հասցնել, եթե դիպչի որեւիցե մեկին։ –Վիկինգներն օգտագործել են ալկոհոլ, սակայն նրանք այն խմել են ոչ թե դրա համար նախատեսված անոթներից (ինչպես պնդում են պատմաբանները), այլ պարտված թշնամիների գանգերից։ –Աշխարհի «ամենագարեջրային» երկիրը համարվում է Չեխիան, որտեղ գարեջրի տարեկան քանակը 1 մարդու հաշվով կազմում է 151 լիտր։ Այսպիսով, Չեխիան հեշտությամբ առաջ է ընկել իրենց գարեջրերով հայտնի այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իռլանդիան, Գերմանիան եւ ԱՄՆ—ն։ –Կամբոջայի հայտնի խմիչքներից է «Մորմ Բրենդին»՝ հիանալի խառնուրդ, որը ներառում է բրնձի լիկյոր եւ նոր սպանված մորմ։ –Եվրոպայի ավագ դպրոցների սրճարանների մեծ մասում սովորողները ցանկության դեպքում կարող են գարեջուր գնել։ –Օղին աշխարհի ամենահայտնի ալկոհոլային խմիչքն է։ Յուրաքանչյուր տարի աշխարհի բնակչությունը խմում է մոտ 5 մլրդ լիտր օղի։ –Աբրահամ Լինքոլն ունեցել է օղի վաճառելու արտոնագիր եւ աշխատեցրել է մի քանի պանդոկ։ –«Բրենդի» բառը ծագել է հոլանդական «բրանդեվին» բառից, որը նշանակում է «գինու այրոց»։ –0,5 լիտր գարեջրի, մեկ գավաթ գինու եւ մեկ բաժակ օղու մեջ պարունակվում է ալկոհոլի գրեթե նույն քանակությունը։ –Մինչ Ադոլֆ Հիտլերը համարվում է աշխարհի ամենահայտնի չխմող մարդը, սըր Ուինսթոն Չերչիլը եղել է ամենահայտնի հարբեցողը։
Մ. Ա.
31-07-2020
|

փակել >>
|