Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.11.2020
ԶԱՆԱԶԱՆ


ՀՖՖ-ն մերժել է որակազրկման բողոքարկումը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկման կոմիտեն մերժել է կազմակերպության կարգապահական եւ էթիկայի կոմիտեի հուլիսի 2-ի որոշման վերաբերյալ շահագրգիռ կողմերի բողոքարկումները եւ ուժի մեջ թողել նախկին վճիռները։
ՀՖՖ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ բողոքարկման կոմիտեն քննարկել է «Լոկոմոտիվ», «Արագած», «Տորպեդո» եւ «Մասիս» ֆուտբոլային ակումբների, դրանց առնչվող անձանց, ինչպես նաեւ «Երեւան» ակումբի նախկին խաղացողներ Լոկվա Անտոնիա Ջեորջես Տեսերայի ու Պապե Դեմբա Դիյեի, նույն ակումբի երբեմնի ֆուտբոլիստ ու սեփականատեր Կիրիլս Գրիգորովսի (եղել է նաեւ «Մասիս» ՖԱ—ի սեփականատերը) բողոքարկումները։ Նշվում է, որ բողոքարկման կոմիտեի որոշումը վերջնական է ու ենթակա չէ բողոքարկման ՀՖՖ—ում։ Սակայն բողոքարկողները կարող են դիմել Լոզանում գործող սպորտային արբիտրաժային դատարան։ Հիշեցնենք, որ նշված ակումբները, նրանց առնչվող 58 ֆուտբոլիստ, մարզիչ եւ տարբեր պաշտոնյաներ որակազրկվել են պայմանավորված խաղերի ներգրավված լինելու պատճառով եւ զրկվել Հայաստանում անցկացվող պաշտոնական մրցումներին մասնակցելու իրավունքից։ Նրանցից 45—ն արժանացել են ցմահ որակազրկման։ Այդ բացահայտումների արդյունքում ՀՖՖ—ն նույնիսկ որոշեց անավարտ թողնել երկրի առաջին խմբի առաջնությունը։

31-07-2020





24-11-2020
Վայրկյան անգամ չհապաղելու ժամանակը
«Կարող ենք կառուցել այնպիսի տնտեսական համակարգ, որը հնարավորություն կտա ...


24-11-2020
Ժամանակն է սանձել Թուրքիային
Էրդողանի աշխարհաքաղաքական ամբիցիաներն ուժգին հարվածում են երկրի տնտեսությանը



24-11-2020
Լոնդոնը ձգտում է օգտագործել Անկարային՝ ընդդեմ Մոսկվայի
Մուրը սերտ հարաբերություններ էր հաստատել Բաքվի վերնախավի ներկայացուցիչների հետ


24-11-2020
Քանի՞ քայլ է մինչեւ հաղթանակ
Այն կարող է սկսվել միայն համախմբման միջոցով

Պատմությունը ...


24-11-2020
Փոքրիկ քննության փորձ
Ինչ է նստած մեր ազգային գենետիկ հիշողության ծալքերում



24-11-2020
Ինչո՞ւ Ռուսաստանը չպետք է թուրքական նարդի խաղա Կովկասում
Էրդողանի որոշակի համառությունը կարող է շատ արագ վերածվել ստրկամտության ...


24-11-2020
Նա մեծ արվեստ էր եկել հետնամուտքով
Իսկ դրանից հեռանալու համար վաստակել էր շքամուտքի իրավունքը




24-11-2020
Պետք է կարողանանք ավելի կոնկրետ եւ ամբողջական տեղեկատվություն հաղորդել
Վարչապետը հանդիպումներ կունենա անհետ կորած եւ ...

24-11-2020
Ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում–նվիրատվություն
Նոյեմբերի 22-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ...

24-11-2020
Վահրամ Դումանյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արայիկ ...

24-11-2020
Կա փոխվստահություն, եւ կարող ենք աշխատել հանուն ապագայի
Մեկնարկել է ՀՀ նախագահի այցը Հորդանան
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO