«Վանը» ընդգրկվեց բարձրագույն խմբում
ՀՖՖ գործկոմը երեկվա նիստում հաստատել է 2020/21 թ. մրցաշրջանում հանրապետական ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվելիք պրոֆեսիոնալ մրցումների կանոնակարգը եւ «Վան» ակումբի մասնակցությունը մեր երկրի բարձրագույն խմբի հերթական առաջնությանը։ Օգոստոսի 14-ին մեկնարկող ազգային գլխավոր մրցաշարն անցկացվելու է 10 թիմի մասնակցությամբ՝ երեք շրջանով։ Առաջնության վերջնաժամկետ է սահմանվել հաջորդ տարվա մայիսի 31-ը։ Հայաստանի չեմպիոնը պարգեւատրվելու է հատուկ գավաթով, 40 ոսկե մեդալով, դիպլոմներով եւ 10 միլիոն դրամ մրցանակային գումարով։ Երկրորդ եւ երրորդ մեդալակիրների համար դրամական մրցանակներ չեն նախատեսված։ Հանրապետության գավաթակրի պարգեւավճարը 6 միլիոն դրամ է։ Հաշվետու նիստում գործկոմը հաստատեց նաեւ վետերան եւ գործող ֆուտբոլիստների աջակցության ժամանակավոր կոմիտե ստեղծելու որոշումը։ Այն ղեկավարելու է 90—ական թ. սկզբի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Արամայիս Տոնոյանը, իսկ կոմիտեի անդամներ են տարբեր սերունդների խաղացողներ Ռազմիկ Գրիգորյանը, Նորայր Մեսրոպյանը, Սամվել Պողոսյանը, Հակոբ Տեր—Պետրոսյանը, Արթուր Եդիգարյանը եւ Արթուր Քոչարյանը։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ
31-07-2020
|

փակել >>
|