Կարապետյանը վերստին ճամփաբաժանին է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը չի շարունակի ելույթները ռուսական «Սոչի» ակումբում։ 32-ամյա ֆուտբոլիստն արդեն իսկ հաստատել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ սահմանափակ խաղաժամանակ ստանալու պատճառով այդպես էլ չկարողացավ լիարժեք դրսեւորել իր ունակությունները։ «Անշուշտ, անավարտության զգացողություն կա։ Կարծում եմ, դեռ կարող էի օգտակար լինել սոչինցիներին, քանզի հիանալի մարզավիճակում եմ եւ ձգտում էի առավելագույնս դրսեւորել ինձ»,–փաստել է ֆուտբոլիստը։ Կարապետյանն արդեն ունի մի շարք առաջարկներ, սակայն հստակության պակասի պարագայում չի շտապում բացել փակագծերը։ Նա վստահ է, որ դեռ չի ասել ֆուտբոլում իր վերջին խոսքը եւ հավաստիացնում է՝ դեռ կլսեք իմ մասին։ Կարապետյանը 2006-12 թթ. հանդես է եկել Գերմանիայի ռեգիոնալ լիգաների թիմերում, այնուհետեւ 6 տարի խաղացել է Լյուքսեմբուրգի ակումբներում։ 2019-ին Թբիլիսիում ծնված հայ ֆուտբոլիստը համալրեց «Սոչի» ակումբը եւ Ռուսաստանի պրեմիեր լիգայի առաջնության 21 խաղում դարձավ 2 գոլի հեղինակ։ 2014-ից ընդգրկվել է Հայաստանի ազգային հավաքականում՝ 13 խաղում իր հաշվին գրանցելով 5 գոլ։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ
31-07-2020
|

փակել >>
|