Հայաստանի հավաքականը նորեկ ունի
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին է միացել ռուսական «Խիմկիի» 25-ամյա հարձակվող Արշակ Կորյանը։ Կորյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ Կարճատեւ ելույթներ է ունեցել նաեւ հոլանդական «Վիտես» ակումբի հիմնական եւ երիտասարդական թիմերում։ Խաղացել է Ռուսաստանի բոլոր տարիքային խմբերի պատանեկան եւ երիտասարդական հավաքականներում։ 2011-ին մասնակցել է մինչեւ 17 տարեկանների Հայաստանի հավաքականի երկու հանդիպման։ Կորյանը ՀՖՖ մամլո ծառայությանը հայտնել է, որ ուրախ է ազգային հավաքական հրավիրվելու համար։ Նա նշել է, որ հասցրել է զրուցել մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ եւ խոստացել է նպաստել հայկական հավաքականի առաջընթացին։ Ի դեպ, Հայաստանի հավաքականում է նաեւ Արշակի ազգական Ռուսլան Կորյանը, որը մեր թիմում անցկացրել է 14 հանդիպում եւ խփել 3 գոլ։ Ավելի վաղ Հայաստանի հավաքականը համալրել էին դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, կիսապաշտպան Խորեն Բայրամյանը եւ նիգերիացի հենակետային Սոլոմոն Ուդոն։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ
31-07-2020
|

փակել >>
|