Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.08.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


ՏՏ զարգացման վրա պետք է շեշտադրումն անել

Ոլորտի ընկերությունները ոչ թե անկում, այլ արտադրանքի աճ են արձանագրել

Այս ամիսներին, համավարակով պայմանավորված, երբ տնտեսության որոշ ճյուղեր անկում ապրեցին, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն թափ ստացան տեղեկատվական տեխնոլոգիաների պահանջարկը եւ դրանց կիրառումը նաեւ էլեկտրոնային համակարգում։ Ինչպես «ՀՀ» օրաթերթի հետ զրույցում ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, համավարակը ցույց տվեց, որ տնտեսության շատ քիչ ճյուղեր, մասնավորապես՝ ՏՏ ոլորտը, կարողացան այս ժամանակաշրջանում ոչ միայն գոյատեւել, այլեւ զարգացման միտում արձանագրել։ Կան ճարտարագիտության ուղղություններ, որոնք իրենց ներուժով կարող են Հայաստանին լավագույն դիրքավորում ապահովել։
«Իրավիճակն ապացուցեց, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է եւ կարողացավ ճիշտ պահին ՏՏ ոլորտը զարգացնել։ Թեպետ ճարտարագիտության մեջ եղան դժվարություններ, սակայն հատկապես սարքաշինությունը, գիտությունը սկսեցին աճ արձանագրել։ Գիտատար պատվերների մեծ պահանջարկ առաջացավ»,–ասաց նա՝ հավելելով, որ սա այն բացառիկ ոլորտն է, որտեղ աշխարհը պատրաստ է մեծ գումարներ ներդնել։
«Կա միտում, որ բարձր տեխնոլոգիական, ՏՏ գիտական պատվերները գնալով կաճեն, որովհետեւ ներդրողները, ավանդական ճյուղերում ներդրումներ անելուց զատ, ցանկանում են նոր ոլորտներ ի հայտ բերել՝ տուրիզմ, ավիաընկերություններ, էլեկտրոնային կրթություն եւ այլն։ Ըստ կանխատեսումների, առաջիկա 2 տարում խոշոր ներդրումներ են սպասվում առցանց առետրի, օնլայն աշխատանքի, ծրագրային բիզնես լուծումների, փաթեթների մշակման ուղղություններով։ Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացնելու բոլոր նախապայմանները կան, պարզապես, պետք է առանց երկմտելու օգտագործել այս հնարավորությունն ի շահ երկրի։ Պետք է ագրեսիվ մոտենանք երկիրը ճիշտ դիրքավորելու առումով եւ ցույց տանք աշխարհին, որ Հայաստանը ՏՏ ոլորտի համար արդյունավետ ու շահեկան վայր է ներդրումներ անելու համար»,–նշեց ՁԻՀ—ի տնօրենը՝ հավաստիացնելով, որ արդեն իսկ հետաքրքրությունը բավական մեծ է մեր երկրի հանդեպ։
Նա հորդորեց մեծացնել ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ շեշտադրումը եւ հետեւողական լինել բոլոր գործընթացների ուղղությամբ։ Ի լրումն այս ամենի, նշենք, որ վերջերս ՀՀ կառավարությունը «Ինժեներական քաղաքի» ներդրման հերթական ծրագիրը հաստատեց։ Սա վկայում է, որ համավարակային պայմանները չեն խոչընդոտել ՏՏ ընկերությունների աշխատանքին, ընդհակառակը, տարածքում տեղակայված որոշ ընկերություններ խոշոր պատվերներ են ստացել։
Ըստ Բագրատ Ենգիբարյանի, սա «Ինժեներական քաղաքի» ներդրումային վերջին մասն է, որը ենթադրում է, թե հողատարածքը ինչ չափորոշիչներով է հատկացվելու այն շահագործողներին։ Ակնկալվում է նոր տարածքում տեղակայել մինչեւ 44 կազմակերպություն։ Կստեղծվի համապատասխան հանձնաժողով, կամրագրվեն այնտեղ գործունեություն ծավալելու հստակ պահանջներն ու կանոնները։ Նրա խոսքով, կառավարությունն արդեն հաստատել է «մաստեր պլանը», որոշվել են խաղի հստակ կանոններ, երկու շաբաթվա ընթացքում կտեղադրվեն ռեզիդենտների դիմումների ընդունման հայտարարագրերը, եւ ՏՏ ընկերությունները կկարողանան դիմել իրենց առաջարկներով։
Այնտեղ գործող ընկերությունները կարողանալու են օգտագործել «Ինժեներական քաղաքի» բոլոր ռեսուրսները, պոտենցիալը, լաբորատորիաները, կրթական ծրագրերը, ինչպես ասում է Բագրատ Ենգիբարյանը՝ ուս—ուսի տալով փորձելու են ավելի խոշոր ներդրումներ բերել։
Նշենք, որ «Ինժեներական քաղաքում» գործունեություն է ծավալում 22 կազմակերպություն։ Դրանցից որոշները, ըստ զրուցակցիս, թոքերի օդափոխման սարքերի արտադրման խոշոր պատվերներ են ստացել, իսկ որոշ կազմակերպություններ արտադրանքի ծավալային աճ են ունեցել 5—6 անգամ։
Ի դեպ, «Ինժեներական քաղաքի» կառուցման ծրագիրը ՀՀ կառավարության որոշմամբ նախաձեռնվել է մոտ երկու տարի առաջ եւ նպատակ ունի երկրում նոր թափ հաղորդելու ինժեներական եւ բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ու հայկական ինժեներական մտքի մեկտեղմանը։ Ծրագրի ուղղությամբ արդեն ավելի քան 20—21 մլն դոլար է ներդրվել։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am

31-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO