Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Բարելավվում են արեւային էլեկտրակայանների կառուցման գործընթացում մրցակցային հնարավորությունները

Ոլորտին տրված արտոնություններն արդեն ունեն սպասված արդյունքները

Այլընտրանքային էներգիայի արտադրության ծավալների մեծացումը պետության առաջնային թիրախներից է։ Այն խթանելու համար գործադիրն իրականացրել է մի շարք օրենսդրական եւ ինստիտուցիոնալ փոփոխություններ։
Արեւային էլեկտրակայանների կառուցման ու գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու համար փոփոխություններ էին կատարվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թ. ապրիլի 22—ի, 2013 թ. նոյեմբերի 1—ի եւ 2018 թ. մայիսի 30—ի համապատասխան որոշումների մեջ։ Դրանցով նախատեսվել էր մինչեւ 5 ՄՎտ հզորությամբ արեւային էլեկտրակայանների կառուցման եւ շահագործման նպատակով համապատասխան լիցենզիաների տրամադրում եւ արտոնյալ սակագների սահմանում։ Արտոնությունները նախատեսված են 2018 թ. նոյեմբերի 2—ից մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 31—ը ընկած ժամանակահատվածի եւ գումարային 200 ՄՎտ հզորության կայաններ կառուցելու համար։
Վերոհիշյալ ժամանակահատվածի համար նախատեսվել էր կառուցվող արեւային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիան գնել բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր ՀԷԿ—երի սակագնին հավասար, ինչը կխթաներ փոքր հզորությամբ արեւային էլեկտրակայանների կառուցումը։
Բնականաբար, այս արտոնությունները շահագրգռել են պոտենցիալ ներդրողներին եւ 2020 թ. հուլիսի 1—ի դրությամբ արեւային էլեկտրականության համար նախատեսված 200 ՄՎտ գումարային հզորության շրջանակներում արդեն տրամադրվել են 199,87 ՄՎտ հզորությամբ արեւային էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաներ։
Վերջիններիս լիցենզիաների տրամադրումից հետո նրանց փաստաթղթերում տեղի են ունենում բարելավող փոփոխություններ, որոնք սակայն կարող են հանգեցնել այլ ներդրողների նկատմամբ առավելության եւ ոչ հավասար մրցակցային պայմանների՝ խաթարելով փոքր հզորությամբ արեւային էլեկտրակայանների կառուցման համար ի սկզբանե որդեգրած հավասարության սկզբունքը։
Ոլորտում արտադրության լիցենզիաների հայտերի ուսումնասիրության եւ տրամադրման գործընթացն իրականացվում է ըստ այդ լիցենզիաների տրամադրման հայտերի ժամանակագրական հերթականության, եւ այդ հայտերում փոփոխություններ անելը ի սկզբանե եղած ելակետային ցուցանիշների նկատմամբ լիցենզավորված ընկերությունների համար ապահովում է առավել նպաստավոր պայմաններ։
Անհավասար պայմանները բացառելու եւ ներդրողների համար հավասար մրցակցային միջավայր ապահովելու նպատակով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մշակել է փոփոխություններ, որոնցով արտադրության լիցենզիաների տրամադրման ժամանակ ներկայացված փաստաթղթերում փոփոխություններ կատարելու դեպքում նախատեսում են վերանայել նաեւ այդ կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագների մեծությունները սահմանող կարգավորումներում։ Մասնավորապես՝ նման փոփոխությունների դեպքում սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը մինչեւ 2021 թ. դեկտեմբերի 31—ը ներառյալ ժամանակահատվածում ընդունվելու դեպքում, այդ կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը սահմանվելու է համապատասխան ժամանակահատվածի համար ձեւավորված սակագնի մեծությունից ավելի քիչ՝ նրա 0.9 գործակցի արտադրյալին հավասար։ Միաժամանակ, նույն մոտեցումն առաջարկվում է կիրառել նաեւ նշված կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի առաջին սակագինը սահմանելուց հետո վերոհիշյալ փոփոխությունները տեղի ունենալու դեպքում։
Որոշման նախագծերի փաթեթով կատարելագործվում են նաեւ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու գործընթացները։ Կանխատեսելի կարգավորումներ են ներդրվում էլեկտրական ցանցերին միացման գործընթացի մասով։ Նախագծով առաջարկվում է էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար դիմող անձնանցից լիցենզիա ստանալու փուլում պահանջել նաեւ ներկայացնել բաշխման կամ հաղորդման ցանցին միացման հնարավորության վերաբերյալ տեղեկանք, որն այնուհետեւ հիմք է դառնալու ցանցին միացման տեխնիկական պայմաններ ստանալու համար։
Առաջարկվող փոփոխությունները հավասար մրցակցային պայմաններ կապահովեն ոլորտում եւ կխթանեն ռազմավարական կարեւորություն ունեցող այս հեռանկարային ուղղության զարգացումը։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

31-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO