Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.10.2020
ՊՆ


Պետական սահմանի անվտանգության բարձրացմանն ուղղված օրենսդրական կարգավորումներ են արվում

Կարգելվեն տեսալուսանկարահանումները եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը սահմանային շերտում

Զարգացած տեխնոլոգիաների մեր դարաշրջանում գրեթե յուրաքանչյուր քաղաքացի ձեռքի տակ ունի տեսաձայնագրող եւ լուսանկարող սարք։ Թռչող տեսանկարահանման սարքերը նույնպես աստիճանաբար մեծ կիրառություն են ստանում, որոնց հեռուստաընկերություններից եւ մասնագիտացված կազմակերպություններից բացի տիրապետում են նաեւ անհատ քաղաքացիներ։ Քաղաքակրթության այս ձեռքբերումները լուրջ խթան են տեղեկությունների ստացման եւ տարածման գործընթացում, ինչն էականորեն բարձրացրել է հասարակության տեղեկացվածության մակարդակը։ Մյուս կողմից այն բարելավել է լրատվական եւ այլ հեռուստահաղորդումների, գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմերի որակը, հարստացրել բովանդակությունը։
Պարզվում է, որ կան ոլորտներ, որտեղ այս տեխնոլոգիական առաջընթացի ձեռքբերումներն ավելի շատ խնդիրներ են առաջացնում։ Մասնավորապես, քաղաքացիների մոտ դրանց առկայությունը լուրջ բարդություններ է առաջացնում պետական սահմանի պահպանության գործընթացում։ Սահմանակից համայնքների բնակիչների, զբոսաշրջիկների եւ լրագրողների կողմից տեսալուսանկարահանման սարքերի, ինչպես նաեւ արդեն հաճախ օգտագործվող անօդաչու թռչող սարքերի միջոցով սահմանային շերտում նկարահանումներ անելը մեր երկրի հյուսիսային, հարավային եւ արեւմտյան սահմանակից երկրների սահմանապահների կողմից արձանագրվում եւ պարբերաբար բողոքի առիթ է դառնում։
Մյուս կողմից տեսալուսանկարահանող սարքերի եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է խիստ բացասական ազդել մեր պետական սահմանի պահպանության գործընթացի վրա։ Բազմաթիվ են դեպքերը, երբ Հայաստանի հարավի կամ արեւելքի սահմանային շերտում, որի որոշ հատվածներով անցնում են միջհամայնքային ճանապարհները, սահմանապահ զորքերն անմիջապես կանխել են հեռուստաընկերությունների նկարահանման փորձերը՝ դրանց անթույլատրելի լինելու հիմնավորմամբ։ Սակայն պարզվում է, որ ոլորտը կարգավորող մայր իրավական ակտում՝ «Պետական սահմանի մասին» օրենքում, այս հարցը կարգավորված չէ։
Օրենքով սահմանված է, որ 5 կմ դեպի ներս ծավալվող սահմանային գոտու անմիջապես սահմանագծին հարող սահմանային շերտի լայնությունը 1 կիլոմետր է։ Հենց այս հատվածում է ռիսկային քաղաքացիների կողմից առանց համապատասխան թույլտվության տեսանկարահանումներ անելը։ Օրենքով արգելված է սահմանային շերտ մուտք գործելը, այն թույլատրում են սահմանապահ զորքերը՝ ՀՀ ոստիկանության եւ ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների համաձայնությամբ։
Մայր իրավական ակտի 22.1 հոդվածի համաձայն, սահմանի այդ հատվածում մուտք գործելու թույլտվություն ստացած քաղաքացիներին արգելվում է իրենց հետ ունենալ զենք (այդ թվում նաեւ՝ սառը), ոգելից խմիչքներ եւ դրանք օգտագործել։ Արգելվում է մոտենալ սահմանին եւ շփվել սահմանի երկու կողմը պահող եւ ծառայություն իրականացնող զինվորականների հետ։ Վերոհիշյալ հոդվածով այնտեղ արգելվում է նաեւ զբաղվել որսով, արդյունագործական ձկնորսությամբ, բնափայտի մթերմամբ, բացառությամբ քաղաքացիների՝ սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ պատկանող այգիների։ Առանց համապատասխան թույլտվության հողի, ջրային ռեսուրսների, անտառների օգտագործմամբ զբաղվելը նույնպես արգելվում է։
Սահմանային շերտում տեսալուսանկարահանող եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումն արգելելու նպատակով, ոլորտի լիազոր մարմինը՝ Ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների նախագիծ։
«Պետական սահմանի մասին» օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվում է ավելացնել դրույթ, որով կարգելվի առանց համապատասխան թույլտվության անօդաչու թռչող սարքերի օգտագործումը, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները եւ արգելափակոցները։ Կարգելվի նաեւ նկարահանել սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, դիտաշտարակները եւ տրանսպորտային միջոցները։
Օրենսդրական փոփոխությունները կնպաստեն պետական սահմանի անվտանգության մակարդակի եւ դրա պահպանության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Մյուս կողմից էլ դրանք հնարավորություն կտան ոչ ռազմաճակատային սահմանային գոտիներում խուսափել ավելորդ լարվածությունից։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

31-07-2020





29-10-2020
Արեւելյան նուրբ զրույցներ՝ արաբական աշխարհի հետ
Խորհրդային հայտնի «Անապատի սպիտակ արեւը» կինոֆիլմի բազում թեւավոր արտահայտություններից ...


29-10-2020
Հայը կռվում է շատերի համար, իսկ նրանց լռությունը սոսկ ինքնասպանություն է
Թուրքիան նետվում է Միջին Ասիա՝ պանթուրանական ծրագրերի հետեւից



29-10-2020
Ռուսաստանը Թուրքիայում, ի վերջո, կկառուցի՞ ատոմակայան
Ի՞նչ է ենթադրում «Akkuyu» ԱԷԿ նախագծային ընկերությունից «Ինտեր ՌԱՕ»-ի ...


29-10-2020
Թուրքական ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում եւ Ռուսաստանի համբերությունը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմը նոր ձեւեր է ընդունում: ...


29-10-2020
Սե՞ր, թե՞ բարեկամություն...
Սկիզμը՝ նախորդիվ

Յակոբ Սամսոնովիչը նաեւ դարդիման էր, չափազանց ...


29-10-2020
Ով ինչ է անում եւ ինչ կարող է անել այսօր
Հասարակության դիմադրողականության ընկալումների ու դրսեւորումների մասին

Արվեստի ...


29-10-2020
«Եւ նա բռնեց այն վիշապին, այն առաջի օձին, որ է Բանսարկուն եւ սատանան, եւ կապեց նորան հազար տարի»
Յոթերորդ սկավառակի դատարկման ժամանակը եկավ, ինչը մեծ ողբի ավարտման ...



29-10-2020
ՌԴ-ն տարածաշրջանում միշտ եղել է կայունություն հաստատող պետություն
Ռուսաստանը տարածաշրջանում կայունություն ...

29-10-2020
Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

29-10-2020
Բարեգործական համերգ՝ նվիրված Արցախին
Եվրոպայում ճանաչում վայելող մի շարք հայ արտիստներ, ...

29-10-2020
ՀԱԳՄ-ն կաջակցի զբաղվածությամբ ապահովմանը
Ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետեւանքով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO